Միկի Ռունի (անգլ.՝ Mickey Rooney, իրական անունը՝ Ջոզեֆ Յուլ կրտսեր (անգլ.՝ Joseph Yule, Jr.), սեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 6, 2014(2014-04-06)[4][1][2][…], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի դերասան, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հաջողությամբ մշակել էր աշխույժ, հնարամիտ անչափահասի կերպար։ Չորս անգամ առաջադրվել է «Օսկարի» և երկու անգամ (1938 ու 1983 թվականներին) ստացել այն՝ կինոյի զարգացման գործում հատուկ ներդրման համար։ Գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես դերասանական գործունեության տևողության ռեկորդակիր։

Միկի Ռունի
անգլ.՝ Mickey Rooney
Ծնվել էսեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 6, 2014(2014-04-06)[4][1][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրՍտուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6][7]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց, Հոլիվուդի ավագ դպրոց, Hollywood Professional School? և Morningside High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, վիպասան, կրկնօրինակող, գրող, կատակերգու, ռազմական գործիչ, կինոռեժիսոր, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, դերասան, հնչյունավորող և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ջո Յուլի, մայր՝ Նելլի Քարթեր[8]
Ամուսին(ներ)Ավա Գարդներ, Betty Jane Rase?, Martha Vickers?, Elaine Devry?, Carolyn Mitchell?, Marge Lane?, Carolyn Hockett? և Jan Rooney?
Երեխա(ներ)Michael Rooney?, Tim Rooney?, Mickey Rooney Jr.?[8], Kyle Rooney?[8], Kimmy Rooney?[8], Kerry Rooney?[8], Jimmy Rooney?[8], Jonelle Rooney?[8] և Teddy Rooney?[8]
Պարգևներ և մրցանակներ
Բրոնզե աստղ

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

Էմմի

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար

Golden Globe for Best Actor in a Television Series?

Theatre World Award հատուկ մրցանակ

[9]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[10]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[11]
և

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

mickeyrooney.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Միկի Ռունին ծնվել է վոդևիլի (զավեշտախաղ) դերասաններ Ջո Յուլի (իրական անունը՝ Նինիեն Ջոզեֆ Յուել, 1894 թվականի ապրիլի 30 - 1950 թվականի մարտի 30) և Նելլի Քարթերի ընտանիքում։ Ծագումով շոտլանդացի հայրը Գլազգոյից էր, իսկ մայրը՝ Կանզաս Սիթիից։ Նրա ծնվելու ժամանակ ծնողները զբաղված են եղել «A Gaiety Girl» վոդևիլական ներկայացմամբ։ Քանի որ Ջոզեֆը միշտ ծնողների հետ նույն տեղում էր, 14 ամսական հասակում աննկատելիորեն դուրս է եկել բեմ։ Որդուն նկատելով՝ Ջոն գրկել է նրան և հանդիսատեսին ներկայացրել որպես Սաննի Յուլա։ Իսկ անձամբ Ջոզեֆը, ինչպես ավելի ուշ հիշում է, բեմի վրա իրեն շատ հարմարավետ է զգացել, և, սկսած 17 ամսականից, սկսել է ելույթ ունենալ ծնողների հետ (դրա համար նույնիսկ հատուկ սմոկինգ են կարել)։ 1924 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, և Նելլին որդու հետ տեղափոխվել է Կանզաս՝ մորաքրոջ մոտ։ Այնտեղ աչքի անցկացնելով թերթը՝ մայրը գտել է պրոդյուսեր Հել Ռոաչի հայտարարությունը, որտեղ «Չարաճճին» կարճամետրաժ ֆիլմաշարի համար ընտրվում էին երեխաներ։

Մինչև 1932 թվականը, երբ նա իր համար ընտրել է Ռունի ազգանունը, Միկի Մաքգուայր բեմական անվան ներքո հասցրել է խաղալ քիչ եկամտով մոտ հիսուն կատակերգություններում։ 1935 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մաքս Ռայնհարդի «Միջամառային գիշերվա երազ» էկրանավորումում և խաղացել փերի Պեկի դերը։ Նրա այս աշխատանքը չափանիշ է դարձել հետագա սերունդների անչափահաս դերասանների համար։

1930-ական թվականների վերջին Ռունին դարձել է ամենաշահութաբեր ֆիլմերի «արքաներից» մեկը՝ Ջուդի Գառլենդի մյուզիքլներում նկարահանումները փոխարինելով գյուղացի պատանի Էնդի Հարդիի դերակատարմամբ, որը Ամերիկայի գավառներում ներկայանում էր կյանքի բազմաթիվ գերզգայուն կատակերգություններով։ Ռունին չափահաս դառնալուց անմիջապես հետո ամուսնացել է Ավա Գարդների հետ (ընդհանուր առմամբ, ամուսնացած է եղել ութ անգամ)։ Այդ ժամանակ էլ նրան հատուկ «Օսկար» է շնորհվել՝ «կինոէկրան պատանեկության ոգին ներմուծելու և, որպես անչափահասների դերակատար, այլ դերասանների համար բարձր նշաձողի սահմանման համար»։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռազմաճակատ, և պատերազմի ավարտից հետո չի կարողացել վերադարձնել նախկին հաջողությունը, քանի որ այլևս չէր կարող անչափահասների դերեր խաղալ։ Նրա վերջին շահութաբեր հաղթանակը «Ազգային թավիշ» (1944) ֆիլմն էր էլիզաբեթ Թեյլորի հետ։ Սեփական ստուդիա ստեղծելու փորձը Ռունիին հանգեցրել է սննկացման։ Նա պարտքեր վճարելու համար համաձայնել է խաղալ ցանկացած դեր, նկարահանվել է հեռուստատեսությունում, 1979 թվականից հանդես է եկել Բրոդվեյում։ Հատկապես հեռուստատեսային աշխատանքների համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

1980-ական թվականներին ծերացող դերասանը քրիստոնեություն է ընդունել, որի մասին հանրությանը պատմել է 1991 թվականի ինքնակենսագրականում։

Հետպատերազմյան շրջանում նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961), «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» (1963), «Երեխա։ Խոզուկը քաղաքում» (1998) և «Գիշերը թանգարանում» (2006)։

Միկի Ռունին մահացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդում գտնվող իր տանը՝ ընտանիքի շուրջը, 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 93 տարեկան հասակում[12][13][14]։

Անձնական կյանք խմբագրել

Ռունին ամուսնացել է 8 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1942 թվականին ապագա աստղ Ավա Գարդների հետ, բայց մեկ տարի անց ամուսնալուծվել են։ 1949-1951 թվականներին ամուսնացած է եղել Մարթա Վիկերսի հետ։ Նրա չորրորդ կինը և չորս երեխայի մայր Քերոլին Միտչելն սպանվել է այլ ընտանիքում։ Վերջին անգամ ամուսնացել է 1975 թվականին Ջեն Չեմբեռլինի հետ, նրանք ամուսնացած են եղել մինչև նրա մահը։ Ընդհանուր նա ուներ 9 երեխա, այդ թվում՝ նախավերջին ամուսնությունից որդեգրված որդին։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1934 ֆ «Մանհեթենի մելոդրամա» Manhattan Melodrama Բլեյքին մանուկ հասակում
1935 ֆ «Միջամառային գիշերվա երազ» A Midsummer Night's Dream Փաք
1937 ֆ «Քաջ կապիտաններ» Captains Courageous Դեն Թրուփ
1938 ֆ «Տղաների քաղաք» Boys Town Ուայթի Մարշ
1939 ֆ «Հեքլբերի Ֆինի արկածները» The Adventures of Huckleberry Finn Հեքլբերի Ֆին
1940 ֆ «Նվագե՛ք, երաժիշտներ» Strike Up the Band Ջիմի Քոնորս
1944 ֆ «Ազգային թավիշ» National Velvet Մի Թեյլոր
1950 ֆ «Շարժուն ավազ» Quicksand Դեն Բրեյդի
1951 ֆ «Մերկապար» The Strip Սթենլի Մեքսթոն
1954 ֆ «Ուղևորություն ծուռ ճանապարհով» Drive a Crooked Road Էդդի Շենոն
1961 ֆ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» Breakfast at Tiffany's պարոն Յունիոշի
1963 ֆ «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» It's a Mad Mad Mad Mad World Դինգ Բելլ
1977 ֆ «Դոմինոյի սկզբունքը» The Domino Principle Սփիվենտա
1979 ֆ «Սև հովատակ» The Black Stallion Հենրի Դեյլի
1981 մֆ «Աղվեսն ու որսաշունը» The Fox and the Hound Թոդ (հնչյունավորում)
1989 ֆ «Էրիկ-վիկինգը» Erik the Viking Էրիկի պապ
1991 ֆ «Իմ հերոսները միշտ եղել են կովբոյներ» My Heroes Have Always Been Cowboys Ջունիոն
1994 ֆ «Կարմիր Բարոնի վրիժառությունը» Revenge Of The Red Baron
1998 ֆ «Երեխա։ Խոզուկը քաղաքում» Babe: Pig in the City Ֆագլի Ֆլում, ծաղրածու
1998 մֆ «Ձյունե թագուհին» խորհրդային մուլտֆիլմի դուբլյաժն ԱՄՆ-ում Օլե-Լուկոյե
2006 ֆ «Գիշերը թանգարանում» Night at the Museum Գաս
2011 ֆ «Մափետները» The Muppets Սմոլթաունի բնակիչ
2011 ֆ «Ձայներ այնտեղից» The Voices from Beyond Ջոնի Օ'Հարա
2012 ֆ «Անտառը» The Woods Լեստեր
2014 ֆ «Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը» Night at the Museum 3 Գաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=14941
  5. 5,0 5,1 5,2 http://www.themalaymailonline.com/showbiz/article/mickey-rooney-americas-boy-next-door-dies-at-93
  6. 6,0 6,1 6,2 http://patch.com/california/studiocity/legal-battle-over-mickey-rooneys-final-resting-place-soon-to-be-resolved
  7. 7,0 7,1 7,2 http://patch.com/california/highlandpark-ca/mickey-rooney-will-be-buried-at-hollywood-forever-cemetery-highlandpark-ca
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Lundy D. R. The Peerage
  9. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  10. http://www.walkoffame.com/mickey-rooney
  11. http://www.walkoffame.com/jan-and-mickey-rooney
  12. «Mickey Rooney, Golden Age Box Office Giant, Dies at 93». Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  13. «Reports: Hollywood legend Mickey Rooney dies». Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Mickey Rooney, Master of Putting On a Show, Dies at 93». Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկի Ռունի» հոդվածին։