Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժումը Եմեն

Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժումը Եմեն (արաբ․՝ التدخل العسكري في اليمن‎‎), տարածաշրջանային հակամարտություն Արաբական թերակղզում՝ Եմեն պետության տարածքում, որը սկսվել է 2015 թվականի մարտի 25-ին և շարունակվում է մինչ օրս։

Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժումը Եմեն
Թվականմարտի 25, 2015 (շարունակվում է մինչ օրս)
Մասն էԶինված հակամարտություն Եմենում
ՎայրԵմեն, Արաբական թերակղզի
Արդյունքհակամարտությունը շարունակվում է
  • Սաուդյան Արաբիան և դաշնակիցները հայտարարել են հակառակորդի ծանր հրետանու և բալիստիկ զենքի ոչնչացման մասին
  • Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից Եմենի ռազմածովային շրջափակում
  • Սաուդյան Արաբիայի հարավում հակամարտության բռնկում
Հակառակորդներ
ՊԾՀԽ[1]

Եգիպտոս Եգիպտոս[1][6][7]
Հորդանան Հորդանան
Մարոկկո Մարոկկո
Սուդան Սուդան
Սենեգալ Սենեգալ
Աջակիցներ՝

Եմեն Եմեն (Եմենի բարձրագույն պետական խորհուրդ)
  • Անսար Ալլահ
    Եմենի Հանրապետության զինված ուժեր
  • Աջակիցներ՝

    Հրամանատարներ
    Աբդուլ Լատիֆ իբն Ռաշիդ ալ-Զայնի
    Սաուդյան Արաբիա Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ
    ԱՄԷ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյան
    Եգիպտոս Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի
    Եգիպտոս Աբդ Ռաբբի Մանսուր ալ-Հադի
    Եմեն Սալեհ Ալի ալ-Սամադ
    Եմեն Մուհամմադ Ալի ալ-Հուսի
    Աբդուլ Մալիք ալ-Հուսի
    Ալի ալ-Շամի
    Ալի Աբդալա Սամեհ
    Կողմերի ուժեր
    Սաուդյան Արաբիա 100 ռազմական ինքնաթիռ և 150 հազար զինվոր[15]
    Բահրեյն 15 ռազմական ինքնաթիռ և անհայտ թվով բանակային կորպուս[16]
    Հորդանան 6 ռազմական ինքնաթիռ
    Քուվեյթ 15 ռազմական ինքնաթիռ և անհայտ թվով բանակային կորպուս[16][17]
    Մարոկկո 6 ռազմական ինքնաթիռ և 1,5 հազար զինվոր[16][18]
    Կատար 10 ռազմական ինքնաթիռ և 1,5 հազար զինվոր[16][19]
    Սուդան 3 ռազմական ինքնաթիռ և հարյուրավոր զինվորներ[16]
    ԱՄԷ 30 ռազմական ինքնաթիռ և հարյուրավոր զինվորներ[16]
    Սենեգալ 2100 զինվոր[16]
    Եգիպտոս ռազմանավեր, 800 զինվոր[20]
    100 000 զինվոր
    Անհայտ թվով զինվորներ
    Ռազմական կորուստներ
    Սաուդյան Արաբիա Երեք F-16 ռազմաֆունկցիոնալ կործանիչ[21][22][23]
    17 F-15
    10 ուղղաթիռ
    5 ռազմանավ
    ավելի քան 300 զոհ
    Մարոկկո 1 կործանիչ
    1 օդաչու
    ԱՄԷ 1 ուղղաթիռ
    119 զոհ
    Կատար 1 զոհ[24][25][26]
    անհայտ

    Հակամարտության պատճառը արաբական երկրների միջամտությունն է Եմենի ներքին քաղաքականությանը։ Սաուդյան Արաբիայի կազմած կոալիցիան, որի մեջ են մտնում նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամները, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, Հորդանանը, Մարոկկոն, Սուդանը և Սենեգալը, պայքարում են Եմենի Անսար Ալլահ կազմակերպության դեմ։

    Վերջիններս մեղադրում են կազմակերպությանը Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալու մեջ։ հակամարտությունը հրահրում են նաև մի շարք այլ պետություններ՝ մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգները, մյուս կողմից` Իրանի Իսլամական Հանրապետությունը։

    2017 թվականին Կատարը դադարեց պատժամիջոցներ սահմանել Եմենի նկատմամբ, որն էլ հանգեցրեց տարածաշրջանային դիվանագիտական ճգնաժամի հրահրմանը։ Շուտով Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Բահրեյնը, ԱՄԷ-ն և այլ պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։

    Նախապատմություն խմբագրել

     
    Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեիրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ

    «Անսար Ալլահը» շիա մուսուլմանական ռազմատենչ խմբավորում է, որին աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 2014-2015 թվականներին «Անսար Ալլահը» աստիճանաբար խլեց Եմենի իշխանությունը, որն էլ Սաուդյան Արաբիայի և մի շարք արաբական պետությունների կողմից որակվեց որպես հակասահմանադրական հեղաշրջում։ 2015 թվականի մարտին միջազգայնորեն ճանաչված նախագահ Աբդ Ռաբբի Մանսուր ալ-Հադին[27][28] հուսիթներից ազատագրեց Հարավային Եմենում գտնվող Ադեն քաղաքը և այն հայտարարեց, որպես ժամանակավոր մայրաքաղաք[29]։

    Հուսիթների կողմից Եմենի նախագահական աթոռի զավթումից հետո Սաուդյան Արաբիան ռազմական ուժեր նախապատրաստեց Եմեն ներխուժելու համար[30]։ Ի պատասխան սրա՝ «Անսար Ալլահի» առաջնորդ Մուհամմադ Ալի ալ-Հուսին հայտարարեց, որ իր զորքերը պատրաստ են հակակշռելու Սաուդյան Արաբիայի ցանկացած ագրեսիվ քայլին և ցանկության դեպքում կհասնեն մինչև թագավորության մայրաքաղաք Ալ-Ռիադ[31]։

    2015 թվականի մարտի 25-ին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը արաբական դաշնակից մյուս երկրների ղեկավարներին խնդրեց օժանդակել իր բանակին՝ Եմենում սկիզբ առաջ աղետը կանխելու և այն երկրի սահմաններից դուրս չթողնելու համար[32]։ Այս հայտարարությունից հետո տաս երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել Եմեն ներխուժելու համար[33]։ Մինչ հայտարարություն տարածելը՝ Սաուդյան Արաբիան արդեն նախապատրաստել էր 150 հազարանոց բանակ` Եմենում պատերազմական գործողություններ վարելու նպատակով։ Շուտով Սաուդյան Արաբիային իրենց ռազմաօդային օգնությունն առաջարկեցին Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը և Հորդանանը։ Ծովում մենամարտելու համար Եմենի դեմ դուրս եկան Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Պակիստանի ռազմածովային ուժերը[34]։ Նախքան այս դեպքերը՝ Եգիպտոսն ուներ իր զինվորական կորպուսը Եմենի տարածքում։ Ցամաքից հարձակում գործելու նպատակով մարտի կեսերին Եմեն ժամանեցին Եգիպտոսի, Պակիստանի, Հորդանանի և Սուդանի զինված ուժերը։

    Հակաեմենական ռազմարշավին մասնակցում էին նաև Եգիպտոսի, Մարոկկոյի, Հորդանանի, Սուդանի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Բահրեյնի օդային ուժերը։ Միայն Սաուդյան Արաբիայի օդուժը կազմված էր 100 ռազմական ինքնաթիռից՝ այդ թվում և ամերիկյան արտադրության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչներից։

    Դեպքեր և իրադարձություններ խմբագրել

    «Վճռական փոթորիկ» ռազմագործողություն խմբագրել

    2015 թվականի մարտի 25-ին՝ երեկոյան, Սաուդյան Արաբիայի զինված ուժերը ներխուժել են Եմենի տարածք։ Առաջին ռումբն արձակվել է Սանաայի օդային բազայի ուղղությամբ, որն էլ հիմնովին ոչնչացրել է Եմենի Հանրապետության ՀՕՊ համակարգերը։ Կեսգիշերին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը մարտի 26-ին հրամայեց մարտեր սկսել ընդեեմ Եմենի ռազմաօդային ուժերի[35]։ Մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը, որը կազմված էր ավելի քան 100 ռազմական ինքնաթիռից, ներխուժեց Եմենի օդային տարածք՝ հարձակվելով վերջինիս ավիաբազաների վրա։ Լրջորեն վնասվեց Եմենի մայրաքաղաք Սանաան և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հութիս քաղաքը[36][37]։

    Այսպիսով, Եմենի տարածքում սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ՝ օդանավերի, ծանր հրետանու և ռազմածովային նավատորմի մասնակցությամբ։ Ապրիլի 21-ին Սաուդյան Արաբիայի ազգային հեռուստաընկերությունը Եմենի նախկին նախագահին (միջազգայնորեն ընդունված է, որպես Եմենի միակ նախագահ) առաջարկեց դաշինքի մեջ մտնել Սաուդյան Արաբիայի հետ՝ երկիրն ազատագրելու համար։ Նույն օրը Սաուդյան Արաբիան հայտարարել է նաև, որ ոչնչացրել է «Անսար Ալլահի» կողմից օգտագործված բալիստիկ զենքերը։ Ըստ երկրի թագավորի՝ իր ղեկավարած երկիրը Եմենում պատերազմելով նպատակ ունի զերծ մնալ շիա իսլամի տարածումից և բացառել հետագա ահաբեկչական հարձակումները տարածաշրջանում[38][39]։

    «Հույսի վերածնունդ» ռազմագործողություն խմբագրել

     
    Պատերազմի հետևանքով ավերված շինություն Եմենում

    Արաբական կոալիցիայի անդամ երկրների հաջորդ ռազմագործողությունը կոչվում էր «Հույսի վերածնունդ»։ Այս եզրույթն առաջին անգամ օգտագործել է նախկին նախագահ Աբդ Ռաբբի Մանսուր ալ-Հադիի կողմից[40]։ Իր խոսքում նախագահը նշել է․ «վերջ տալ բոլոր այն անձանց գոյությանը, ովքեր կիրականացնեն նման հակասահմանադրական հեղաշրջում»։

    Ապրիլի 22-ին Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը՝ դաշնակից արաբական երկրների ավիացիայի հետ համատեղ նոր հարձակում է գործում՝ հերթական անգամ ներխուժելով Եմենի օդային տարածք։ Շուտով արաբական կոալիցիան սկսեց եմենական Սանաա և Տայիզ քաղաքների ռմբակոծությունը։ Շատ չանցած ռազմական ավիացին ձեռնամուխ եղավ նաև Ադեն քաղաքի ռմբակոծությանը[41][42]։ Ապրիլի 23-ին և դրան հաջորդած օրերին Սաուդյան Արաբիայի օդուժը զանգվածային օդային հարվածներ հասցրեց Եմենի արևմուտքում գտնվող Իբբ մուհաֆազայի բնակավայրերին՝ այդ թվում և բնակելի տներին։ Դրան հաջորդեցին նաև սահմանամերձ Սաադա մուհաֆազայի հրետակոծությունները[43]։

    «Հույսի վերածնունդ» ռազմագործողության ժամանակ Սաուդյան Արաբիայի հարվածներից տուժեցին ոչ միայն ստրատեգիական կարևորության ռազմաբազաներ, այլև բնակելի տներ, հինգ դպրոցներ և գրասենյակային շենքեր։ Օդային պատերազմին զուգընթաց նույն ժամանակահատվածում Եգիպտոսի ռազմածովային ուժերը կրակ էին բացում Եմենի ծովափնյա բնակավայրերի վրա։ Ռազմածովային պատերազմի արդյունքներն առավել ճանր եղան Ադեն նավահանգստային քաղաքի համար[41][42]։ Մարտի 24-ի երեկոյան սաուդարաբական ուժերը հրդեհում են երկրի հարավային մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Ալ-Մեդինայի և Սուլբան ալ-Խոդր ճամբարները։ Շուտով Եմենի գործող իշխանությունները Սաադա հյուսիսային գավառը հայտարարում են «աղետի գոտի»։ Այս հանգամանքը պայմանավորված է գավառի բնակավայրի շարունակական ռմբակոծություններով։ Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների՝ վերջին օրերին Եմենի զինված ուժերի ընդհանուր զոհերի քանակը կազմել է շուրջ 250 քաղաք բնակիչ, որոնց մեծ մասը եղել են կանայք և երեխաներ[44]։

    Քաղաքական նման լարված իրավիճակում Աբդ Ռաբբի Մանսուր Հադին դիմում է փախուստի՝ հաստատվելով երկրի սահմաններից դուրս[45]։

    Պատերազմական գործողությունների վերսկսում խմբագրել

     
    Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերին պատկանող ամերիկյան արտադրության F-16 ռազմաֆունկցիոնալ կործանիչը Եմենի օդային տարածքում

    Մայիսի 5-ին Եմենում պատերազմական գործողությունները վերսկսվեցին։ Դա պայմանավորված էր նրանով, որ նախկին նախագահի կողմնակիցները վերահսկողություն էին սահմանել Ադենի օդանավակայանի վրա։ Օդանավակայանի վրա հարձակմանը հաջորդել են զանգվածային օդային ռմբակոծությունները։ Գրեթե անմիջապես հետո տեղի է ունեցել ալ-Հուսի ուժերի հակահարձակումը։ Մայիսի 6-ին Ադեն քաղաքի մեծ մասը գտնվում էր շիա կազմակերպության իշխանության տակ։ Նրանք վերահսկողությունը տարածվում էր նախագահական պալատի և ազգային հեռուստաընկերության վրա։ Թեժ մարտերից հետո Ադենի օդանավակայանն անցել է ձեռքից ձեռք։

    Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հրթիռային հարձակման ժամանակ ապստամբներին հաջողվել է ոչնչացնել Մարիբի մուհաֆազայում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր ռազմական հենակետը։ 2016 թվականի հունիսի 3-ին Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղար Բան Կի Մունը Սաուդյան Արաբիայի ստեղծած կոալիցիան գրանցել է երեխաների իրավունքների կոնվենցիան խախտած կազմակերպությունների սև ցուցակում, քանի որ Եմենի պատերազմի ընթացքում սպանվել են նաև բազմաթիվ երեխաներ[46][47]։ Հունիսի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դուրս է բերել Սաուդյան Արաբիան և դաշնակից երկրները իրավախախտ կազմակերպությունների «սև ցուցակից»։ Սակայն այս որոշումը կայացնելուց հետո իր խոսքը հավելել է հետևայլ կերպ․ «Դա ամենադժվար և ցավոտ որոշումներից մեկն էր, որ ես երբևէ կայացրել եմ»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմող կողմերի բոլոր երկրները եղել են ՄԱԿ-ի անդամ, խաղաղապահ այս կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահել միջամտելու Եմենում տեղի ունեցած իրադարձություններին։ ՄԱԿ-ի միջնորդությամբ նախկին կառավարությունը վերդարձավ Եմեն, սակայն կարողացավ իշխել ոչ ավելի քան երկու ամիս։ Մեծ կորուստներ կրած «Անսար Ալլահի» և նմանատիպ այլ հեղափոխական կազմակերպությունների գործունեությունն արգելվեց երկրում։ Սա ՄԱԿ-ի առաքելության առաջին շրջափուլն էր։ Երկրորդ փուլով երկրի անվտանգության ապահովման համար ստեղծվեց ռազմական կոմիտե, որի անդամ դարձան պատերազմական գործողություններին չմասնակցած անձինք։ Երրորդ փուլն իրենից ներկայացնում էր պատերազմի հետևանքով հիմնովին ավերված պետության վերականգնումը։

     
    Պատերազմական գործողությունների արդյունքում տուժած թաղամաս Եմենում

    Հունիսի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեց իր զորքերի դուրս բերումը Եմենի տարածքից։ Օգոստոսի 6-ին Սանաայում հիմնադրվեց Եմենի գերագույն քաղխորհուրդը։ Մեկ ամիս տևած հրադադարից հետո օգոստոսի 8-ին Եմենում վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Մեկ օրվա ընթացքում երկրի տարածքում զոհվեց 14 խաղաղ բնակիչ, տասնյակ անձինք վիրավորվեցին։ Հրետանայաին ռմբակոծությունների պատճառով փակվեց օդանավայականը։ Շուտով Սաուդյան Արաբիայի զինված ուժերը հարվածեցին սննդի արտադրության գործարանին։ Օգոստոսի 9-ի վաղ առավոտյան ռազմական գործողությունները նոր թափ ստացան։ Աճեց հարձակումների ինտենսիվությունը[48]։

    Օգոստոսի 20-ին տեղի ունեցած օդային հարվածների պատճառով զոհվեց 2 մարդ, կար 9 վիրավոր։ Դրան հաջորդած շաբաթվա ընթացքում հակամարտող կողմերի զոհերի քանակը փոքր-ինչ նվազդեց, իսկ օգոստոսի 26-ին այն կազմեց 11 մարդ։ Սաուդյան Արաբիայի ավիացիայի հարվածների հետևանքները չափազանց ծանր եղան հոկտեմբերի 8-ին։ Այդ օրը հակառակորդի ուժերը կրակ բացեցին սգո արարողության ժամանակ, որի արդյունքում զոհերի թիվը հասավ 213 մարդ։ Գործող իշխանությունները խիստ դատապարտել են Սաուդյան Արաբիայի այս քայլը, վերջինիս կառավարության անդամներին անվանելով ագրեսոր։ Պատերազմական գործողություններին զուգընթաց հոկտեմբերի 29-ին Եմենում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որի մեջ մեղադրվել է Իսլամական պետությունը։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 18 խաղաղ բնակիչ։ Եվս 18 քաղաքացիական անձինք զոհվել են դեկտեմբերի 24-ին։

    2017 թվականի հունվարի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական կազմակերպությունները հեռարձակեցին Եմենի կառավարության խնդրանքը, որով վերջիններս օգնություն էին ակնկալում Եգիպտոսից և Ռուսաստանի Դաշնությունից։ Եմենի զինված ուժերը խնդրում էին իրենց տրամադրել ռազմական օդանավեր՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար[49]։

    Հունվարի 30-ին մահապարտ-ահաբեկիչներով լի երեք նավակներ հարձակում են գործել Ալ-Հոդեդահ քաղաքի ողջ երկայնքով մեկ։ Երկու ֆրեգատի անձնակազմը զոհվել է, ևս երեքը վիրավորվել։ Փետրվարի 10-ին Սաուդյան Արաբիային պատկանող «Tavasul» կայքը հաղորդել է, որ արաբական դաշինքը պատրաստվում է ռմբակոծել Եմենի գլխավոր ռազմաբազան։ Դրանից հետո ապստամբները պատրաստվել են հրթիռահրետանային նոր հարձակումներին դիմադրելուն։ Ըստ պաշտոնական Սանաայի տարածած տվյալների՝ սպանվել են 40 սպաներ։ Ոչնչացվել են 3 հրթիռ և 4 տանկ։

    Տես նաև խմբագրել

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը միանշանակ աջակցում է Սաուդյան Արաբիային՝ ընդդեմ Եմենի նոր կառավարության». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
    2. Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի ներխուժումը Եմեն
    3. «Սաուդյան Արաբիան ծրագրում է նոր ռազմագործողություն իր հարավային հարևանի տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
    4. «Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ Կատարում սկսվել է դիվանագիտական ճգնաժամ». ՏԱՍՍ (ռուսերեն). 5 июня 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
    5. ԱՄԷ-ն ավարտել է իր ռազմական առաքելությունը Եմենում
    6. Սաուդյան Արաբիան Եմենում հրթիռ է արձակել
    7. «Եգիպտոսը դադարել է պատժամիջոցներ կիրառել Եմենի նկատմամբ և լքել է Սաուդյան Արաբիայի ստեղծած կոալիցիան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
    8. Ամերիկայի Միացյալ Նահանգները Եմենում աջակցում է Սաուդյան Արաբիային
    9. Պակիստանը կպայքարի Եմենի դեմ և կօժանդակի Սաուդյան Արաբիային
    10. «Սոմալին և Սուդանը միանշանակ ռազմական աջակցություն ցույց կտան արաբ եղբայրներին». Դալսոն Ռադիո. 2015 թ․ մարտի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
    11. «Սաուդյան Արաբիան կաշառել է Էրիթրեային և Էրիթրեան հակաեմենական ռազմական ճամբարում է». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
    12. Իրանի Իսլամական Հանրապետությունն իր աջակցությունը կցուցաբերի Եմենում իշխող շիա իսլամական կազմակերպությանը
    13. Հյուսիսկորեական հրթիռները հակահարված կտան Սաուդյան Արաբիային
    14. «Լիբանանի կառավարությունը Եմենյան պատերազմի տարիներին զբաղվում է մաքսանենգությամբ՝ զենք վաճառելով Եմենին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
    15. Սաուդյան Արաբիան Եմենում կրկին հրթիռ է արձակել
    16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 Սաուդյան Արաբիան ևս ունի զոհեր
    17. Քուվեյթը պատրաստ է Եմենի դեմ մղվող ցանկացած ռազմական գործողության
    18. 1,5 հազար մարոկկոցի զինվոր բռնել է Եմենի ուղին
    19. Կատարի հազարավոր զորքեր աջակցել են միջազգայնորեն ճանաչված նախագահին
    20. Եգիպտոսը Եմեն է մտցրել իր ռազմական ուժերը և ծանր զրահատեխնիկա
    21. Եմենում մարտնչող սաուդարաբական ուժերն ունեն մեծ կորուստներ
    22. Եմենում ռմբակոծվել է սաուդարաբական ռազմանավը
    23. Սաուդյան Արաբիային պատկանող F-16 ռազմանավը վթարի է ենթարկվել
    24. Եմենի և Սաուդյան Արաբիայի սահմանին զոհվել է 6 անձ
    25. «Սաուդյան Արաբիայի զինված ուժերը բլոկադայի են ենթարկել եմենական բանակին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
    26. Կատարի կառավարությունը խոսում է Եմենում զոհված կատարցի զինվորների մասին
    27. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն սատարել է Եմենի գործող նախագահին». Ինտերֆաքս. 2015 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
    28. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը ուղղված Եմենի Հանրապետության դե յուրե նախագահին». Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
    29. «Al-Subaihi captured and Lahj falls as Houthis move on Aden». Yemen Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
    30. «Exclusive: Saudi Arabia building up military near Yemen border - U.S. officials». Reuters. Tue Mar 24 23:49:08 UTC 2015. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
    31. Almasmari, Hakim; Fitch, Asa (2015 թ․ մարտի 24). «Yemen's Houthi Militants Extend Push Southward». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
    32. «Йемен попросил монархии Персидского залива ввести в страну совместные вооруженные силы». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
    33. «Saudi Arabia Launches Airstrikes in Yemen as President Flees Amid Rebel Advance | VICE News». VICE News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
    34. «Saudi and Arab allies bomb Houthi positions in Yemen». www.aljazeera.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
    35. Եմենում սկսվել է պատերազմ // մարտի 25, 2015
    36. В Эр-Рияде рассказали о составе атакующих хуситов коалиционных сил
    37. Саудовская Аравия нанесла авиаудары по позициям повстанцев в Йемене
    38. «Коалиция арабских стран завершила военную операцию в Йемене». РИА Новости (ռուսերեն). 20150421T2054+0300Z. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    39. «"Аравийская коалиция" объявила о завершении операции "Буря решимости" в Йемене». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    40. «Президент Хади: новая операция в Йемене позволит покончить с теми, кто совершил переворот». РИА Новости (ռուսերեն). 20150422T0149+0300Z. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    41. 41,0 41,1 Ведомости (2015 թ․ ապրիլի 22). «Коалиция арабских стран вновь нанесла авиаудары по хуситам в Йемене». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    42. 42,0 42,1 «Коалиция арабских стран возобновила бомбардировки в Йемене». Коммерсантъ. 2015 թ․ ապրիլի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    43. «Авиаудары коалиции по Йемену продолжаются». nsn.fm (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    44. tvzvezda.ru, Редакция. «Юг Йемена подвергся массированным авиаударам ВВС Саудовской Аравии». tvzvezda.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    45. «СМИ: в Йемене намерены сменить столицу страны». Российский Диалог (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    46. «Коалиция сосредоточила удары на живой силе и технике хуситов в Йемене». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    47. «Йеменские мятежники угрожают Саудовской Аравии ответным ударом». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    48. «Сторонники йеменского президента Хади взяли под контроль аэропорт Адена после массированной бомбардировки - Военный Обозреватель». warsonline.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
    49. «"Дорожная карта" по Йемену предполагает возвращение правительства в Сану через 2 месяца». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.