Միխայիլ Աբրամովիչ Կամենեցկի (ռուս.՝ Михаил Абрамович Каменецкий, հուլիսի 17, 1924(1924-07-17)[1], Գորոդիշչե, Shevchenkovsky Okrug, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2006(2006-11-01)[1], Գերմանիա), ծավալա-տիկնիկային մուլտիպլիկացիայի խորհրդային ռուս օպերատոր և ռեժիսոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1992)։

Միխայիլ Կամենեցկի
Ծննդյան թիվ՝հուլիսի 17, 1924(1924-07-17)[1]
Ծննդավայր՝Գորոդիշչե, Shevchenkovsky Okrug, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝նոյեմբերի 1, 2006(2006-11-01)[1] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Գերմանիա
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝ռեժիսոր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0436550

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Կամենեցկին ծնվել է 1924 թվականի հուլիսի 17-ին Կիևի նահանգի Գորոդիշչեում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին․ 1942 թվականից ծառայել է որպես Բրյանսկի ճակատի 217 հրաձգային դիվիզիայի 766 հրաձգային գնդի 2-րդ գնդացրային վաշտի գնդացրորդ։ 1944 թվականի մայիսի 28-ից եղել է Ուկրաինայի 2-րդ ճակատի դաշտային № 15 ռազմառևտրի ավագ լուսանկարիչ։

1951 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը։ Մինչև 1955 թվականն աշխատել է Սվերդլովսկի կինոստուդիայում որպես օպերատոր։ 1955 թվականից որպես կինոօպերատոր աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, որտեղ նկարահանել է ռեժիսորներ Վլադիմիր Դեգտյարյովի, Անատոլի Կարանովիչի, Ռոման Կաչանովի, Վլադիմիր Դանիլևիչի, Նատալյա Չերվինսկու և այլոց մուլտֆիլմերը։

1965 թվականին կատարել է ռեժիսորական դեբյուտը «Ահա այսպիսի հրաշքներ» (ռուս.՝ «Вот какие чудеса») և «Ո՞ւմ կոներն են անտառում» (ռուս.՝ «Чьи в лесу шишки?») մուլտֆիլմերով, որոնք նկարահանել է Իվան Ուֆիմցևի հետ համատեղ։ 1965-1969 թվականներին համատեղել է օպերատորական աշխատանքը ռեժիսորականի հետ։ 1969 թվականից աշխատել է ինքնուրույն։

1990-ական թվաների վերջին մեկնել և ապրել է Գերմանիայում։ Եղել է ԱՍԻՖԻ ()Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիա անդամ։

Միխայիլ Կամենեցկին մահացել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին։

Արվեստ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • «ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (8 հունվարի, 1992) — կինոարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[2]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ (8 հունիսի, 1945)
  • «Ո՞ւմ կոներն են անտառում» — Մամայայի I միջազգային կինոփառատոնի մրցանակ, Ռումինիա, 1966
  • «Ամենափոքր թզուկը» — «Արծաթե մրցանակ» Օդենսեի կինոփառատոնում, Դանիա, 1979
  • «Գայլը և հորթը»
    • 1-ին մրցանակ «Արծաթե փիղ» Բանգալորի միջազգային կինոփառատոնում, Հնդկաստան, 1985
    • 1-ին մրցանակ Զագրեբի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնում, Հարավսլավիա, 1986
    • 1-ին մրցանակ Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոնում, Արգենտինա, 1987[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Указ Президента Российской Федерации от 8 января 1992 года № 249-н «О присвоении почетного звания „Заслуженный деятель искусств РСФСР” работникам кино»
  3. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 297-298 — все награды.

Литература խմբագրել

  • Каранович А. Г. Мои друзья куклы — М., «Искусство», 1971.

Արտաքին հղումներ խմբագրել