Կախարդական ջրհորը
Կախարդական ջրհորը (ռուս.՝ Чудесный колодец), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` նկարահանված 1956 թվականին։ Ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովի առաջին գործերից է։ Մուլտֆիլմում հաջողությամբ օգտագործվել է ժողովրդական նկարչությունը[2]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ռուսական հեքիաթի մոտիվներով, Ձմեռ պապի կերպարն այստեղ ամփոփոխ է[3]։
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Նիկոլայ Աբրամով |
Հնչյունավորում | Մարգարիտա Կորաբելնիկովա[1] |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Դանիլևիչ |
Օպերատոր | Միխայիլ Կամենեցկի |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1956 |
Սյուժե
խմբագրելՄի ժամանակ մի կին էր ապրում` իր երկու աղջիկների հետ։ Խորթ աղջիկը ձեռագործուհի էր, իսկ հարազատ աղջիկը ծույլ էր։ Ձեռագործուհին ողջ օրն աշխատում էր, իսկ ծույլը քնում էր։ Մի անգամ նրանք դույլիկը գցում են կախարդական ջրհորը, իսկ խորթ աղջիկը ստիպված էր գնալ դրա հետևից։ Եվ նա հայտնվում է հենց Ձմեռ պապի թագավորությունում։ Եվ քանի որ նա սովոր էր առավոտից երեկո աշխատելուն, նա Ձմեռ պապի տունը կարգի է հրավիրում, ինչի համար էլ Ձմեռ պապը պարգևատրում է նրան։ Մայրը նախանձում է խորթ աղջկան և հարազատ աղջկան ուղարկում է Ձմեռ պապի մոտ` նվերների հետևից։
Նկարահանող խումբ
խմբագրելՌեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Նիկոլայ Աբրամով |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Դանիլևիչ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Դանիլևիչ, Լև Ժդանով |
Օպերատորներ | Նիկոլայ Գրինբերգ, Միխայիլ Կամենեցկի |
Կոմպոզիտոր | Նիկոլայ Բուդաշկին |
Հնչունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչներ | Ա. Դուռակով, Նիկոլայ Սոլնցև, Լ. Ժուկովա, Զ. Զակս |
Տիկնիկների և դեկորացիաների հեղինակներ | Օլեգ Մասաինով, Վ. Կալաշնիկովա, Սվետլանա Զնամենսկայա, Վ. Կուրանով, Պավել Լեսին, Ռոման Գուրովի ղեկավարությամբ |
Երգի բառեր | Լյուդմիլյա Զուբկովա |
Տեսքտը կարդում է | Բորիս Չիրկով |
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Մարգարիտա Կորաբելնիկովա` ձեռագործուհի
- Մարիա Վինոգրադովա` ծույլ աղջիկ
- Յուրի Խրժանովսկի` արջի քոթոթ
- Իրինա Պոտոցկայա` նապաստակ
- Ելենա Դենիսովա` խորթ մայր
- Վասիլի Շելոկով` Ձմեռ պապ
Մրցանակներ
խմբագրել- 1957 - Էդինբուրգի 11-րդ կինոփառատոնի մրցանակ (Շոտլանդիա)։
Վերաթողարկում
խմբագրել1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է Studio PRO Video-ի` խորհրդային մուլտֆիլմերի լավագույն հավաքածուներում, 1994 թվականից ներառվել է «Союз» ստուդիայի հավաքածուներում։
2006 թվականին թողարկվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի հավաքածուում։ Տեխնիկական բնորոշիչներ.
- Փաթեթավորման տեսակ - Keep case
- Ներկայացուցիչ - СОЮЗ Видео
- Տարածաշրջանային կոդ - 5
- Պատկերի ձևաչափ - Standart 4:3 (1,33:1)
- Հնչյունավորումը - Русский Dolby Digital Stereo
Հավաքածուի մեջ մտնում էին «Կախարդական ջրաղաց», «Կախարդական զանգակ», «Աքաղաղը և բոյարինը», «Ծերունին և կռունկը», «Կախարդական ջրհոր», «Մատնաչափիկ» մուլտֆիլմերը։
Գրականություն
խմբագրել- «Волшебный колодец», авт. А.Любарская, изд. Детгиз, 1945 — Всего страниц: 237.
- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 6.. — М.: Искусство, 1961. — 320 с. — 100 000 экз.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Дегтярёв». — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կախարդական ջրհորը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կախարդական ջրհորը» ՅուԹյուբում