Սիրահարված ամպը
«Սիրահարված ամպը» (ռուս.՝ Влюблённое облако), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Ռոման Կաչանովի և Անատոլի Կարանովիչի կողմից, թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից 1959 թվականին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով և Անատոլի Կարանովիչ |
Սցենարիստ | Նազըմ Հիքմեթ |
Երաժշտություն | Անդրեյ Բաբաև |
Օպերատոր | Միխայիլ Կամենեցկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 959 s |
Թվական | 1959 |
Ստեղծված լինելով ավանգարդ ոճով՝ մուլտֆիլմն ստացել է լայն ճանաչում ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ Արժանացել է մրցանակների արտասահմանյան կինոփառատոններում։ Խորհրդային առաջին մուլտֆիլմն է, որն արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի հեղինակավոր մրցանակին։
Սյուժե
խմբագրելՍցենարը գրել է թուրք լեգենդար կոմունիստ բանաստեղծ Նազըմ Հիքմեթը։ Այդ ժամանակ նա գտնվում եր ԽՍՀՄ-ում տարագրության մեջ։ Մուլտֆիլմի տեսաշարն ուղեկցվում է նրա բանաստեղծություններով։
Սա հեքիաթ է գեղեցիկ Այշեի (օազիսի տիրուհի) և նրան սիրահարված ամպի մասին։ Սայֆին՝ անապատի չար տիրակալը, փորձում է կործանել Այշեին ու նրա օազիսը. խոտերը ծառերի ու ծաղիկների հետ ծածկվում են անապատի ավազով, սակայն ամպն իր կյանքի գնով (նա անձրևի տեսքով թափվում է օազիսի վրա) փրկում է սիրելիին ու նրա այգին։
Ֆիլմի հանգուցալուծումն ու նրա ավարտն ուղեկցվում են Նազըմ Հիքմեթի տողերով. «Այշե, նայիր երկինք։ Այնտեղ ամպն է մեռնում։ Որպեսցի ապրի քո կանաչ այգին։ Որ խշշան խոտերը։ Որ կանաչեն արմատները... Նայի՛ր, կանաչում են ճյուղերը։ Մի՛ լացիր, Այշե։ Նայիր նրանց։ Չի մեռնում նա դարերով, ով մեռնում է հանուն ուրիշների։ Եվ հերոսներին խղճահարություն պետք չէ։ Նրանք ապրում են ամեն ինչում։ Ինչպես այս ամպը մնաց՝ դառնալով արտացոլում ջրում...»
Ստեղծողներ
խմբագրել- Ռեժիսորներ՝ Անատոլի Կարանովիչ, Ռոման Կաչանով
- Սցենարի հեղինակ՝ Նազըմ Հիքմեթ
- Օպերատոր՝ Միխայիլ Կամենեցկի
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Սոբոլյով
- Կոմպոզիտոր՝ Անդրեյ Բաբաև
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ՝ Վալենտինա Վասիլենկո
- Խմբագիր՝ Վ. Տուլյակովա
- Մուլտիպլիկատոր-տիկնիկավարներ՝ Բորիս Մեերովիչ, Վլադիմիր Պուզանով, Վյաչեսլավ Շիլոբրեև
- Տիկնիկների հեղինակներ՝ Վ. Կուրանով, Պավել Գուսև, Գենադի Լյուտինսկի, Օլեգ Մասաինով, Վ. Չերնիխովա, Ռոման Գուրովի գլխավորությամբ
- Ֆիլմի տնօրեն՝ Նաթան Բիտման
Մրցանակներ
խմբագրել- 1960 – Մուլտիպլիկացիոն կինոյի III միջազգային կինոփառատոն Անեսիում – Ժյուրիի հատուկ մրցանակ «Արվեստում բանաստեղծականության և ժողովրդականության համար»[1]
- 1960 – Տիկնիկային և խամաճիկային ֆիլմերի II միջազգային կինոփառատոն Բուխարեստում - Արծաթե մեդալ,
- 1960 – Կարճամետրաժ ֆիլմերի VII միջազգային կինոփառատոն Օբերհաուզենում - Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմն ստեղծվել է մուլտիպլիկացիոն հազվադեպ ոճով։ Նրանում վարպետորեն համադրված են ծավալային «վերադասավորման», պարզ «վերադասավորման», ինչպես նաև տիկնիկային ու նկարված մուլտիպլիկացիայի տեխնիկաները։
- Այս կարճ մուլտֆիլմն ստեղծվել է Խրուշչովյան «ձնհալի» ժամանակ։ Մուլտֆիլմի՝ այդ ժամանակի համար ռեֆորմատորական էսթետիկան օտարերկրացի հանդիսատեսի զգալի մասի համար դարձել է ԽՍՀՄ-ում տեղի ունեցող փոփոխությունների մարմնացում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
Գրականություն
խմբագրել- «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 6. — М.: Искусство, 1961. — 320 с. — 100 000 экз. Содержание: Назым Хикмет «Влюблённое облако» — стр. 23. Иллюстрации и текст по мультфильмам.