Ալյոշայի հեքիաթները (մուլտֆիլմ)

Ալյոշայի հեքիաթները, (ռուս.՝ Алёшины сказки), Ռոման Կաչանովի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը թողարկվել է 1964 թվականին Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։

Ալյոշայի հեքիաթները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԳեորգի Բալլ և Գենադի Ցիֆերով
ԵրաժշտությունԱնդրեյ Բաբաև
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1964

Ֆիլմում իրար հաջորդում են սև ու սպիտակ խաղարկային տեսարաններ և տիկնիկային մուլտիպլիկացիոն գունավոր դրվագներ խաղալիքներով, որոնք ցույց են տալիս փոքրիկ Ալյոշայի երազանքները։

Սյուժե խմբագրել

Փոքրիկ Լյոշան, տանը մենակ մնալով, երազում էր մեկնել իր սիրելի տատիկի մոտ` Եգորևսկ, նրա ծննդյան տոնին, քանի որ ծնողները ժամանակ չունեին։ Ասելով կախարդական բառերը` Ալյոշան կենդանացնում է շոգեքարշը, որն ուղևորվում է հեռավոր ճամփորդության։ Ճանապարհին հանդիպում է ծանոթ Կովը, որը Շոգեքարշին ծաղկեփունջ է փոխանցում է տատիկի համար։ Իսկ Շոգեքարշը սունկ է հավաքում տատիկի համար։ Երազելով տատիկի համար նկար նկարել` Ալյոշան փնտրում է իր սիրելի երկկողմանի կարմիր–կապույտ մատիտը, որը գտնում է Մկնիկը։ Որպես երախտագիտության նշան նրան կերակրում են շիլայով և կախարդական բառերով ազատում են սարսափել թակարդից։ Որոշելով տատիկին նվիրել նաև Ոսկե ձկնիկ`տղան արտասանում է կախարդական խոսքերը և խաղալիք զինվորներին ուղարկում է ձկնորսության։ Բայց զինվորները չեն կարողանում ձուկ բռնել, քանի որ այդ գործի համար ահրաժեշտ են ամբարձիչներ։ Կախարդական բառերը օգնում են զինվորներին դառնալ ամբարձիչների ընտանիք․ հայրիկ ամբարձիչ, մայրիկ ամբարձիչ և փոքրիկ ամբարձիկ, որոնք ուղևորվում են դեպի Կապույտ ծով՝ ճանապարհին հանդիպելով դաժան առյուծին։ Բարեհաջող հասնելով ծովին` Ամբարձիչները նետում են իրենց կեռիկները` ջրի միջից որսալով մեկ մեծ Կետ, մեկ` Հսկայական շնաձուկ և միայն փոքրիկ Ամբարձիչն է ջրի միջից բռնում է փոքրիկ ձկնիկին։

Իսկ վերջում Լյոշան որոշում է առավոտյան արտասանել իր կախարդական բառերը, որպեսզի տատիկն ինքը նրան հյուր գա։

Հեղինակներ խմբագրել

  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են՝ Վլադիմիր Աբակումով, Վալերի Պետրով, Պավել Գուսև, Ֆ․ Օլեյնիկով, Գալինա Գետտինգեր, Վերա Չերկինսկայա, Բորիս Կառավաև, Սեմյոն Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Ալյոշայի դերում՝ Պավլիկ Բաբաևսկի
  • Տեքստը կարդում է՝ Մարիա Վինոգրադովա

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Г. Демыкина и Г. Балл Сказки городка Жур-жур. Как мы ехали в город Егорьевск..[1]
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз. .

Արտաքին հղումներ խմբագրել

  1. ««Сказки городка Жур-жур. Как мы ехали в город Егорьевск» в электронной библиотеке». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.