Ամանորյա հեքիաթ
Ամանորյա հեքիաթ (ռուս.՝ Новогодняя сказка), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1972 թվականին, ռեժիսորը Վլադիմիր Դեգտյարյովն է, նկարահանվել է ըստ մանկագիր Լյուդմիլա Վասիլևա-Գանգնուսի «Հրեշ ձնեմարդը» հեքիաթի մոտիվների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Հնչյունավորում | Եֆիմ Կացիրով և Soya Kharabadze? |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Կուրիցին |
Երաժշտություն | Օսկար Ֆելցման |
Օպերատոր | Միխայիլ Կամենեցկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1972 |
Սյուժե
խմբագրելՀեքիաթի սյուժեն ծավալվում է ամանորյա տոնածառի փնտրտուքների շուրջ[1]։
Ձյունածածկ անտառում մի խրճիթ կար։ Այնտեղ ապրում էր Հրեշ-Ձնեմարդը` անտառի պահապանը։ Նա չէր սիրում, երբ իր խրճիթի մոտ աղմուկ էր, և կարգը խախտողների վրա սառը քամի էր փչում։
Անտառի հետևում դպրոց կար, իսկ նրանից հետո` գյուղ։ Դպրոցում երեխաները պատրաստվում էին Նոր տարին դիմավորելուն, եղևնու համար պատրաստում էին խաղալիքներ։ Գրիշկան հայտարարում է, թե ինքն ամաենաուժեղն է և հենց ինքն էլ կգնա անտառ` եղևնի բերելու։ Այնտեղ նա թխկթխկացնում է կացնով և կոպտում է Լեշիին։ Վիրավորված Լեշին Գրիշային փչում է հետ դեպի դպրոց և ձյունով ծածկում։ Մյուս տղան հայտարարում է, թե ինքն ամենահամարձակն է և ճանապարհվում է անտառ։ Եվ նրա հետ տեղի է ունենում նույնը։ Այդ ժամանակ տոնածառի հետևից գնում է մի աղջիկ։ Նա երգ է երգում տոնածառի մասին և քաղաքավարի խնդրում է Լեշիից եղևնին, իսկ հետո հրավիրում է նրան Ամանորի տոնին։ Լեշին հյուր է գալիս երեխաներին և մնում ապրելու դպրոցական պահակատանը։ Ձմռանը նա երեխաների համար բլուրներ ու սահադաշտ է պատրաստում, իսկ ամռանը պատմում է անտառի մասին և գրքեր կարդում։
Նկարահանող խումբ
խմբագրելՍցենարի հեղինակներ | Լյուդմիլա Վասիլևա, Վլադիմիր Դեգտյարյով |
Ռեժիսոր | Վ. Դեգտյարյով |
Բեմադրող-նկարիչներ | Անատոլի Կուրիցին, Կոնստանտին Կարպով |
Օպերատոր | Միխայիլ Կամենեցկի |
Կոմպոզիտոր | Օսկար Ֆելցման |
Երգի բառերի հեղինակ | Իգոր Շաֆերան |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Յուրի Նորշտեյն, Բորիս Սավին |
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են | Օլեգ Մասաինով, Պվել Գուսեվ, Մարինա Չեսնոկովա, Գալինա Ֆիլիպովա, Սվետլանա Զնամենսկայա, Լիլիանա Լյուտինսկայա |
Դերերը հնչյունավորել են | Եֆիմ Կացիրով - Սառցե-Հրեշ Զոյա Խարաբաձե - վոկալ Օլգա Գրամովա - աղջիկ Բրոնիսլովա Զախարովա - Գրիշկա, ամենաուժեղ տղան Նադեժդա Պոդյապոլսկայա— ամենահամարձակ տղան |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Մուլտֆիլմի տնօրեն | Նաթան Բիտման |
Մուլտֆիլմի երաժշտություն
խմբագրել- Սառցե-Հրեշ մուլտֆիլմի սկզբում հնչում է երաժշտություն մեկ այլ` «Թե ինչպես էր ավանակը երջանկություն փնտրում» մուլտֆիլմից, որը նկարահանվել էր Վլադիմիր Դեգտյարյովի կողմից մեկ տարի առաջ։
- Հեքիաթում հնչում է «Եղևնի» երգը. երաժշտության հեղինակը Օսկար Ֆելցմանն է, բառերի հեղինակը` Իգոր Շաֆերանը.
Տոնածառ-տոնածառ, անտառի համ ու հոտ,
Պետք է նրան գեղեցիկ հագուստ։
Թող այս տոնածառն Ամանորին
Իր ամեն ճյուղով մեզ բերի բարին։Բնօրինակ տեքստ (ռուս.)
Ёлочка-ёлка, лесной аромат,
Очень ей нужен красивый наряд!
Пусть эта ёлочка в праздничный час
Каждой иголочкой радует нас, радует нас!
Այս երգը «Мелодия» ընկերության կողմից թողարկվել է ձայներիզներով։
Թողարկում
խմբագրելՄուլտֆիլմը VHS և DVD ձևաչափերով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր», Studio PRO Video, VHS 1990-ականներ
- «Սոյուզմուլտֆիլմ, հավաքածու», VHS, 1990-ականների կեսեր
- «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Սոյուզմուլտֆիլմ»
1990-ական թվականներին «Твик Лирек» ընկերությունն ըստ մուլտֆիլմի թողարկել է աուդիոհեքիաթ` Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин Новогодняя анимация. Октябрь 2007 года
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ամանորյա հեքիաթ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Տոնածառ» երգը