Էկրան (ստեղծագործական միություն)

«Էկրան» ստեղծագործական միություն, խորհրդային և ռուսական կինոընկերություն, որը զբաղվում է հեռուստաֆիլմերի և մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությամբ։

Էկրան
Տեսակկինոֆիլմերի արտադրության ընկերություն, անիմացիոն ընկերություն, television studio? և կինոստուդիա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հիմնադրվածփետրվարի 24, 1964
Լուծարված1997
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան և Ostankino Technical Center, Մոսկվա, Ռուսաստան

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1964 թվականի փետրվարի 24-ին, «Կենտրոնական հեռուստատեսության ֆիլմերի արտադրության բաժին» անվամբ։ Մոսկվայում այդ ժամանակ բնության մեջ կատարվող նկարահանումներին մասնակցել է հինգ կինոօպերատոր։ 1968 թվականին «Կենտրոնական հեռուստատեսության ֆիլմերի արտադրության բաժինը» վերանվանվել է` կոչվելով «Էկրան» ստեղծագործական միություն` մտնելով ԽՍՀՄ հեռուստառադիոյի կազմի մեջ։ 1990 թվականի հոկտեմբերի 15-ին «Էկրան» ստեղծագործական միությունը վերանվանվել է` կոչվելով «Սոյուզտելեֆիլմ» ստեղծագործական-արտադրական միություն[1]։ 1997 թվականի մայիսի 15-ին դուրս է եկել «Օստանկինո» լիկվիդացիոն կոմիսիայից և վերաձևավորվել է որպես պետական միացյալ կազմակերպություն[2]։ 17 տարի շարունակ «Էկրանի» ղեկավարն է եղել Բորիս Հեսինը[3]։

ԿառուցվածքԽմբագրել

«Էկրան» ստեղծագործական միությունը բաղկացած էր վեց ստորաբաժանումներից.

  • Գեղարվեստական հեռուստաֆիլմերի ստուդիա
  • Վավերագրական հեռուստաֆիլմերի ստուդիա
  • «Ժամանակագրություն» բաժին
  • Երաժշտական ծրագրերի ստուդիա
  • ԽՍՀՄ կինոստուդիաների համար հեռուստաֆիլմերի պատվերների ընդունման բաժին
  • «Մուլտտելեֆիմ» ստուդիա

Հայտնի հեռուստաֆիլմերԽմբագրել

  • 1972 – Զեբրին գողացել են
  • 1973 – Դենիի և Միկիի նոր արկածները
  • 1974 – Լև Գուրիչ Սինիչկին
  • 1974 – Խիղճ
  • 1974 – Մարդիկ և մանեկեններ
  • 1975 – «Օմեգա» տարբերակ
  • 1975 – Կռվում ձեռք կբերես
  • 1975 – Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ
  • 1975 – Արկադի Ռայկին
  • 197612 աթոռ
  • 1977 – Պարտք
  • 1977 – Եվ այդ ամենը նրա մասին է
  • 1977 – Քիթ
  • 1978 – Դուէնյա
  • 1979 – Փոքր ողբերգություններ
  • 1979 – Նախաճաշ խոտի վրա
  • 1980 – Կրոշի արձակուրդները
  • 1980 – Ադամն ամուսնանում է Եվայի հետ
  • 1980 – Մասնավոր դեմք
  • 1981 – Մենք, ներքոստորագրյալներս
  • 1981 – Սինդիկատ – 2
  • 1981 – Վտանգավոր տարիք
  • 1982 – Տունը, որ կառուցել է Սվիֆտը
  • 1983 – Եթե հավատանք Լոպոտուխինին
  • 1985 – Բուդուլայի վերադարձը
  • 1986 – Վտանգավոր ճանապարհորդության ուրախ ժամանակագրությունը
  • 1988 – Գանձարան
  • 1992 – Դաժանության դաստիարակումը կանանց ու շների մոտ

«Մուլտտելեֆիլմ» ստուդիաԽմբագրել

Ստուդիայի առաջընթացի համար «Սոյուզմուլտֆիլմ»-ից այստեղ են տեղափոխվում Բորիս Բուտակովը, Ռասա Ստրաուտմանեն, Լեոնիդ Արիստովը, Աիդա Զյաբլիկովան, Վլադիմիր Սամսոնովը և այլ ռեժիսորներ ու նկարիչներ։ 1970-ական թվականներին ստուդիա են տեղափոխվել Ռոզալիա Զելման, Նաթան Լերները, իսկ 1981 թվականին «Կիևնաուչֆիլմ»-ից գալիս են Ալեքսանդր Տատարսկին և Իգոր Կովալյովը, 1989-ին` Գենադի Տիշենկոն։ Ստուդիայի հետ աշխատել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Կլարա Ռումյանովան, Տատյանա Պելտցերը, Գեորգի Բուրկովը, Վսեվոլոդ Աբդուլովը, Գեորգի Վիցինը, Մարիա Վինոգրադովան, Բորիս Ռունգեն, Վյաչեսլավ Նեվիննին, Զինաիդա Նարիշկինան, Օլգա Արոսևան, Սպարտակ Միշուլինը, Լեոնիդ Բրոնևոյը, Եֆիմ Շիֆրինը, կոմպոզիտորներ Վլադիմիր Շաինսկին, Էդուարդ Արտեմևը, Յուրի Չերնավսկին։ 1980-ական թվականներին ստուդիան գտնվում էր «Օստանկինո» հեռուստակենտրոնի առաջին հարկում, այսօր այնտեղ գտնվում է օպերատորական բաժին[4]։

Հայտնի մուլտֆիլմերԽմբագրել

  • «Ծղոտի մնացորդ» (1971)
  • «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» (1974, 10 սերիա)
  • «Փոքրիկ Ենոտը» (1974)
  • «Մեծ գաղտնիք փոքր խմբի համար» (1979)
  • «Աղջիկն ու դելֆինը» (1979)
  • «Քեռի Աուն» (1979, 3 սերիա)
  • «Լեոպոլդ կատվի արկածները» (1975-1987, 11 սերիա)
  • «Տրյամ, բարև ձեզ» (1980)
  • «Մայրիկ մամոնտիկի համար» (1981)
  • «Հայտնագործությունների բյուրո» (1982—1984, 4 սերիա)
  • «Հիանալի Գոշան» (1981-1985, 10 սերիա)
  • «Տիեզերական եկվորներ» (1982, 2 սերիա)
  • «Կատվի տունը» (1982)
  • «Թափվում էր անցյալ տարվա ձյունը» (1983)
  • «Նվեր փղի համար» (1984)
  • «Ամպերի հետ ճանապարհին» (1984)
  • «Երեք արջ» (1984)
  • «Գանձարան» (1985)
  • «Հետաքննությունները վարում են Գնդիկ-բոքոնիկները» (1986, 4 սերիա)
  • «Աղյուս» (1986)
  • «Թևեր, ոտքեր և պոչ» (1986)
  • «Ֆունտիկ խոզուկի արկածները» (1986-1988, 4 սերիա)
  • «Մեծ Ականջ» (1989)
  • «Այստեղ կարող են վագրեր լինել» (1989)
  • «Դեկտեմբերի 32» (1989)
  • «Հատապտղային անձրև» (1990)
  • «Տակառ» (1990)
  • «Հյուրեր» (1991)
  • «Խելացի շնիկ Սոնյան» (1991, 1993)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել