Խաղաղ հանգրվան (ռուս.՝ Тихая пристань), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը նկարահանվել է Անատոլի Կարանովիչի կողմից, 1957 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Խաղաղ հանգրվան
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Կարանովիչ
ԵրաժշտությունՍիգիզմունդ Կաց
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1825 s
Թվական1957

Սյուժե

խմբագրել

Իմանալով իշխանությունների կողմից նավահանգիստ կատարելու մոտալուտ այցի մասին, տնօրեն Ի. Տիտաննիկովը սկսում է իր ղեկավարած հանգրվան արագ կերպով վերանորոգել։ Ֆիլմի ավարտին նա ինքը դառնում է իր խարդախությունների զոհը։ Մուլտֆիլմի բարոյակախոսությունը վստահված գործի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի մասին է։

Մուլտֆիլմի մեկ այլ գիծ ամաչկոտ Սենյա Յոժիկովի` Նինոչկա Լանդիշևայի հանդեպ սիրո մասին է։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Նիկոլայ Էրդման, Վալերի Մեդվեդև
  • Ռեժիսոր՝ Անատոլի Կարանովիչ
  • Օպերատոր՝ Միխայիլ Կամենեցկի
  • Նկարիչ՝ Անատոլի Կուրիցին
  • Կոմպոզիտոր՝ Սիգիզմունդ Կաց
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Երգի տեքստերի հեղինակ՝ Սերգեյ Բոգոմազովի
  • Ռեժիսորի օգնական՝ Ա. Վասիլևա
  • Համակցված նկարահանումներ՝ օպերատոր` Նիկոլայ Գրինբերգ, նկարիչ` Ռոման Գուրով
  • Տիկնիկներ և դեկորացիաները պատրաստել են՝ Վ. Կուրանովը, Ն. Սոլնցևը, Օլեգ Մասաինովը, Գենադի Լյուտինսկին, Ա. Ֆիլասովը, Պավել Լեսինը, Վ. Չերնիխովան, Ա. Ժուկովան, Վ. Կալաշնիկովան, Մ. Ֆիկովան, Կ. Ռուսանովան, Սվետլանա Զնամենսկայան` գլխավոր նկարիչ Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Տիկնիկավարներ՝ Լ. Վալուցկայա, Լև Ժդանով, Վ. Զակրևսկի, Վ. Կուսով, Վ. Նովիկովա, Սեմյոն Սամոդուր, Մ. Խորոշկո, Պ. Յակուշև
  • Դերերը հնչունավորել են ՝ Վլադիմիր Գրիբկով, Նիկոլայ Պրոկովիչ, Կապիտոլինա Կուզմինա, Բորիս Տոլմազով, Անատոլի Շչուկին, Մ. Խորոշկո
  • Հեղինակի տեքստը կարդում է՝ Զինովի Գերդտ
  • Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 306-307.

Արտաքին հղումներ

խմբագրել