Լուսատտիկ № 4։ Մեր մատիտը

Լուսատտիկ համար № 4. մեր մատիտը (ռուս.՝ Светлячок № 4. Наш карандаш), տիկնիկային անիմացիոն կինոնկար երեխաների համար[1], «Լուսատտիկ» մանկական կինոամսագրի չորրորդ թողարկումը։

Լուսատտիկ № 4։ Մեր մատիտը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էQ4410500?
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումՍերգեյ Ցեյց, Կլարա Ռումյանովա և Ռինա Զելյոնայա
ԵրաժշտությունՌոման Լեդենյով
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՇարքQ4410500?
Թվական1963

Մուլտֆիլմը ներառում է երկու պատմություն՝ «Քմահաճ կատուն» և «Մկնիկ և մատիտ», որոնք հիմնված են Վլադիմիր Սուտեևի հեքիաթների և նկարների վրա։

Հեղինկաներ խմբագրել

Սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
Ռեժիսոր և նկարիչ Վլադիմիր Դեգտյարյով
Օպերատոր Միխայիլ Կամենեցկի
Կոմպոզիտոր Ռոման Լեդենյով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Մուլտիպլիկատոր-տիկնիկավարներ Վլադիմիր Պուզանով, Պավել Պետրով
Դերերը հնչյունավորել են Ռինա Զելյոնայա` մկնիկ,
Կլարա Ռումյանովա` քմահաճ կատու,
Սերգեի Ցեյց` մատիտ
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են Վ. Կուրանով, Օլեգ Մասինով, Բորիս Կարավաև,
Ռոման Գուրովի ղեկավարությամբ

Սյուժե խմբագրել

Այդ թողարկմանը, ի տարբերություն նախորդ երեքի, չկա Լուսատտիկը։ Նրա փոխարեն մուլտֆիլմը սկսում է և բոլոր դրվագների գլխավոր հերոսը նոր կերպարն է` կապույտ մատիտ «Պիոներ №2 M-TM 63», որը պատմում է իրեն պատահած պատմությունների մասին։

Քմահաճ կատու խմբագրել

Մի անգամ, երբ մատիտն զբաղված էր իր սիրած գործով, կատուն մոտենում է նրան և հարցնում, թե նա ինչ է անում։ Մատիտը պատասխանում է, որ նկարում է, և կատվի համար տուն է նկարում։ Քմահաճ կատուն հարցնում է, թե որտեղ է տան պատուհանը, քանի որ «կատուները ցատկում են պատուհանից», և մատիտը նկարում է այն։ Այնուհետև նրա համար նկարում է մի պարտեզ` ծառերով և մահճակալներով, իր սիրած թռչուններով և լճակով, որպեսզի նա կարողանա ձուկ բռնել։ Վերջում գոհ կատուն հարցնում է, թե ով է պահպանելու իր տունը։ Ի պատասխան մատիտը նկարում է փոքրիկ շունիկ Բոբիկ։ Բոբիկը դուր չի գալիս կատվին, և նա վիրավորված հեռանում է։

Տևողությունը՝ 3 րոպե 38 վայրկյան։

Մկնիկը և մատիտը խմբագրել

Մի գիշեր, երբ բոլորն արդեն քնած էին, քնած խաղալիքներով սենյակում մի փոքրիկ մուկ է հայտնվու` պատի մեջ փոս փորելով։ Ցատկապարանով սենյակում թռչկոտելով՝ նա մատիտ է գտնում։ Մկնիկը մատիտին ասում է, որ ուզում է այն վերցնել և իր բույն տանել` կրծելու համար:Մատիտը խնդրում է, որ թույլ տա նրան հրաժեշտի ևս մեկ նկար նկարել։ Մկնիկը համաձայնում է և սկսում կռահել, թե ինչ է նկարում մատիտը։ Սկզբում նկարը նման էր պանրի կտորի, այնուհետև դրան գումարվում են «խնձոր» և «նրբերշիկ», այնուհետև ... Երբ մկնիկը հասկանում է, որ մատիտը կատու է նկարել, նա սարսափելի վախենում է և փախչում։ Այդ գիշերվանից մկնիկը նույնիսկ քիթը չի հանում իր բնից։

Տևողությունը՝ 5 րոպե 11 վայրկյան։

Վերաթողարկում խմբագրել

Այս և կինոամսագրի այլ մուլտֆիլմեր 1990-ական թվականներին VHS ձևաչափով թողարկվել են Studio PRO Video և «Սոյուզ Վիդեո» ընկերությունների կողմից, իսկ 2000-ական թվականներին վերաթողարկվել են DVD ձևաչափով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сутеев В. Г. Сказки про карандаши и краски. — АСТ, 2005. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-033966-6

Արտաքին հղումներ խմբագրել