Հեքիաթ ծեր մայրու մասին (ռուս.՝ Сказка о старом кедре), 1963 թվականի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ անտառային հրդեհների վտանգների մասին, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Հեքիաթ ծեր մայրու մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստԼյուդմիլա Զուբկովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1963

Սյուժե

խմբագրել

Տայգայում աճում են շատ մայրիներ։ Բայց կա մի ծեր մայրի, որն ամենածերն է, ամենաբարձրը, ամենագլխավորը։ Այն հասկանում է թռչունների և կենդանիների լեզուն։ Տայգա դժբախտություն է գալիս. ամպրոպի ժամանակ կայծակը այրում է ծառերը, և Գեներալ-կրակը շարժվում է տայգայով։ Ծեր մայրին լուր է ստանում անտառային հրդեհի մասին և դիմում է անձրևին` խնդրելով փրկել տայգան։ Անձրև է տեղում, և կրակը հանգում է։ Բայց տայգայի մեծ տարածքն այրվում է։ Ծեր մայրին ուղարկում է իր թոռնիկներին` մայրու կոներին։ Նրանք լողում են աղբյուրի միջով և ցրում են մայրու սերմերը հրդեհված վայրերում։ Եվ հետզհետե սկսում է նոր անտառ աճել։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ` Լյուդմիլա Զուբկովան
  • Ռեժիսոր և բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դեգտյարյով
  • Օպերատոր` Միխայիլ Կամենեցկի
  • Կոմպոզիտոր` Տ. Նազարովա
  • Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
  • Տիկնիկավարներ` Վլադիմիր Պուզանով, Լև Ժդանով, Յուրի Նորշտեյն
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Վ. Կուրանով, Բորիս Կարավաև, Գենադի Լյուտինսկի, Վլադիմիր Ալիսով` Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Ռեժիսորի օգնականներ` Արկադի Տյուրին, Վերա Գոկկե
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա
  • Տնօրեն` Նատան Բիտման
  • Դերերը հնչյունավորել են` Ալեքսանդր Խվիլյա, Ալեկսեյ Գրիբով` հեղինակի տեքստը, Գեորգի Վիցին, Ելենա Պոնսովա, Սերգեյ Ցեյց, Յուլյա Յուլսկայա, Թամարա Դմիտրիևա, Իրինա Մազինգ, Ն. Տարնովսկայա

Նկարահանող խումբը ներկայացվախ է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Քննադատների արձագանք

խմբագրել
  «Հեքիաթ ծեր մայրու մասին» ֆիլմը (ռեժիսոր` Վ. Դեգտյարյով, սցենարի հեղինակ` Լ. Զուբկովա) նկարահանվել է հնարամտորեն և մանրակրկիտ։ Պարզվում է, որ այստեղ հնարավոր է համատեղել անիմացիան և կենդանի բնության կադրերը։ Հետաքրքիր ձևով են պատրաստվել հրշեջների տիկնիկներ, որոնք պատկերում են Գեներալ կրակի բանակը, որոնք սկսում են կրակ անտառում, ինչպես նաև` ծեր հսկա մայրու կողմից ուղարկված փոքրիկ կոները։ Լավ գտնված են արտահայտիչ շատ մանրամասներ։ Մուլտֆիլմի հիմնական գաղափարը կյանքի ստեղծագործական ուժերի դեմ և անդիմադրելիությունն է։
- Ս. Ասենին, Էկրանի հրաշագործները, էջ 203[1]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Асенин С.В. Волшебники экрана. — М. Искусство, 1974, — 288с. — 10000экз.

Արտաքին հղումներ

խմբագրել