«Նվիրական երազանք» (ռուս.՝ «Заветная мечта»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված Տատյանա Մակարովայի հեքիաթի հիման վրա։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1972 թվականին[3]։

Նվիրական երազանք
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Կամենեցկի
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով[1], Անատոլի Պապանով, Ռինա Զելյոնայա և Եվգենի Լեոնով
Բեմադրող նկարիչՎլադիմիր Դեգտյարյով և Գրաժինա Բրաշիշկիտե
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[2]
ՍիկվելԱմեն ինչ հակառակն է (մուլտֆիլմ)
Թվական1972

1974 թվականին ստեղծվել է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Ամեն ինչ հակառակն է»։

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ ավանակի մասին, որն իր տատի ու պապի հետ ապրում է լճի ափին։ Պապը երազում է բռնել գոնե մի կետ, իսկ փոքրիկ ավանակը ցանկանում է փրկել ինչ-որ մեկին, կարևոր չէ՝ ումից կամ ինչից, բայց ոչ ոք չի գոռում՝ «Օգնեցե՜ք»։ Այդ ժամանակ կռկռում է գորտը, ավանակը նետվում է նրան փրկելու, սակայն պարզվում է, որ գորտը բոլորովին էլ չէր խեղդվում։ Հետո նա փորձում է մողեսին փրկել արևահարությունից, սակայն պարզվում է, որ նա ուղղակի արևայրուք էր ընդունում։ Ավանակը հույսը կորցնում է, թե իր երազանքը երբևէ կիրականանա։ Սակայն մի անգամ նրա պապը բռնում է մի մեծ ձուկ, իսկ փոքրիկ ավանակը փրկում է նրան՝ վերադարձնելով լիճ։ Այսինքն՝ երազանքներն իրականանում են։

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
Դերասան Դեր
Վասիլի Լիվանով փոքրիկ ավանակ փոքրիկ ավանակ
Անատոլի Պապանով ավանակ պապիկ ավանակ պապիկ
Ռինա Զելյոնայա ձուկ ձուկ
Եվգենի Լեոնով հեղինակ հեղինակ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Макарова Татьяна Заветная мечта. — Яблоко, 2012. — (Мультсказка). — ISBN 978-5-9470-7094-1 Иллюстрации по мультфильму.