Հեքիաթ Ձյունանուշի մասին

«Հեքիաթ Ձյունանուշի մասին» (ռուս.՝ «Сказка о Снегурочке»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1957 թվականին։

Հեքիաթ Ձյունանուշի մասին
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով և Վլադիմիր Դանիլևիչ
ՀնչյունավորումԳեորգի Վիցին
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1957

Սյուժե խմբագրել

Ձմեռը մի գյուղում տիրում է ուրախ մթնոլորտ, ամեն կողմից լսվում է երեխաների ծիծաղ, աշխույժ ձայներ։ Միայն մի խրճիթում, որտեղ ապրում էին ծերունին իր կնոջ հետ, չկար ո՛չ ուրախություն, ո՛չ երջանկություն, որովհետև նրանք երեխաներ չունեին։ Մի անգամ նրանք որոշում են դուրս գալ փողոց և ձյունից պատրաստել դուստր իրենց համար։ Պատրաստում են, և աղջիկն ստացվում է շատ չքնաղ, թեև կենդանի չէր։ Հենց ծերունին ու կինը ներս են մտնում խրճիթ ու փակում դուռը, փչում է բուքն, ու հայտնվում է Ձմեռ պապը։ Նա հիանում է ձյունից պատրաստված աղջկանով և որոշում կենդանացնել նրան, ապա ճանապարհին հանդիպած արջուկին ու նապաստակին հանձնարարում է նրան պահպանել կրակից ու տաքությունից, հակառակ դեպքում ինքը նրան կտանի իր ցուրտ թագավորություն մինչև հաջորդ ձմեռ։ Եվ ձյունե քանդակը վերածվում է գեղեցիկ աղջկա՝ Ձյունանուշի։ Ողջունելով կենդանիներին և թակելով պատուհանը՝ աղջիկը ներկայանում է տատիկին ու պապիկին և սկսում ապրել նրանց հետ։

Դրանից հետո նրանք սկսում են երջանիկ ապրել Ձյունանուշի հետ և շատ էին սիրում նրան։ Իսկ Ձյունանուշը պատրաստ էր ամեն ինչում գոհացնել նրանց։ Ձմռանը նա գնում էր ջուր բերելու, հանդիպում էր իր թավամազ ընկերների հետ և ամեն անգամ նրանց հյուրասիրել ինչ-որ համեղ բան։ Այլ երեխաների հետ նա սահում էր սահնակով, ձնագնդի խաղում։ Եվ բոլորը սիրում են նրան ուրախ բնավորության, բարության ու գեղեցկության համար։ Երբ գալիս է գարունը, արևն սկսում է ավելի շատ տաքացնել, բոլորն սկսում են ուրախանալ ջերմությամբ։ Միայն Ձյունանուշը էր, որ կարծես ուրախ չէր դրանով։ Նրան զարմացնում էին աճող ծաղիկները, նապաստակի մորթու գույնի փոխվելը և այլն։ Մինչ այդ դաշտերում հալվում է վերջին ձյունը, անտառն սկսում է կանաչել, մարգագետիններում ծաղկում են ծաղիկները։ Մոտենում է ամառը։ Իսկ Ձյունանուշը դառնում է ավելի տխուր։ Ընկերները նրան կանչում էին միասին դաշտ գնալու, սակայն նա մերժում էր։ Ծեր ամուսիններն սկսում են մտածել, թե արդյոք հիվանդ չէ իրենց թոռնիկը։ Մի լուսնկա գիշեր Ձյունանուշը գնում է դաշտ, որտեղ երեխաները արդեն հավաքվել էին, խարույկներն էին վառել ու շուրջպար բռնել դրանց մոտ։ Ձյունանուշն իջնում է ներքև ու միանում երեխաներին, որոնք արդեն սկսել էին ցատկել խարույկի վրայով և կանչում են Ձյունանուշին։ Հենց Ձյունանուշը ցատկում է խարույկի վրայով, վերածվում է փոքրիկ սպիտակ ամպի ու թռչում։ Սակայն պետք չէ վշտանալ նրա համար, կանցնի ամառը, ապա աշունը և նորից կգա ձմեռ։ Իսկ նրա հետ էլ կվերադառնա Ձյունանուշը։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղիանկ – Նիկոլայ Աբրամով
  • Ռեժիսորներ և բեմադրող նկարիչներ – Վլադիմիր Դեգտյարյով, Վլադիմիր Դանիլևիչ
  • Օպերատոր – Միխայիլ Կամենեցկի
  • Կոմպոզիտոր – Մոիսեյ Վայնբերգ
  • Հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
  • Համակցված նկարահանումներ – Նիկոլայ Վոինով
  • Ռեժիսորի օգնականներ – Լև Ժդանով, Վ. Եգորովա
  • Տիկնիկների ու դեկորացիաների պատրաստման աշխատանքների ղեկավար – Ռոման Գուրով
  • Նկարիչներ – Վ. Կուրանով, Ն. Սոլնցև, Օլեգ Մասաինով, Ա. Ժուկովա, Ս. Էտլիս, Ա. Ֆիլասով, Վ. Չերնիխովա, Վ. Կալաշնիկովա

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Դերասան Դեր
Գեորգի Վիցին Պապ Պապ
Յուրի Խրժանովսկի Արջուկ Արջուկ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Հեքիաթ Ձյունանուշի մասին» մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի, ինչպես նաև «Տիկնիկային մուլտիպլիկացիայի ստեղծագործական միության» առաջին ամանորյա տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմերից մեկն է։
  • Մուլտֆիլմը հնչյունավորած դերասանների անուններն ու ազգանունները տիտրերում նշված չեն, սակայն հանդիսատեսը հեշտությամբ ճանաչում է Գեորգի Վիցինի ու Յուրի Խրժանովսկու ձայները։
  • Մուլտֆիլմում տիկնիկային մուլտիպլիկացիայի հետ համադրվել է նաև նկարվածը։ Առկա են նկարված ֆոներ ու հատվածներ։ Դրանից բացի, Ձմեռ պապը, ի տարբերություն մյուս հերոսների, նույնպես նկարված է։
  • Մուլտֆիլմում ներկայացված Ձմեռ պապի կերպարը ոչ մի կապ չունի Ամանորի հետ։ Այստեղ նա սոսկ բարի հրաշագործ է, ձմեռային տարերքների տիրակալը[1]։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում, այդ թվում՝

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 8.. — М.: Искусство, 1964. — 224 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել