«Անուշ Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ քանոնահար, մանկավարժ, դասախոս, ժուռնալիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ|անուն=Անուշ Կիրակոսյան|բնօրինակ_անուն=|պատկեր=Anush_Kirakosyan,_Yerevan_-_2019.jpg|ալտերնատի...»:
(Տարբերություն չկա)

18:35, 9 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Անուշ Մեսրոպի Կիրակոսյան (դեկտեմբերի 14, 1957(1957-12-14), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանոնահար[1][2], լրագրող։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ։ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս։

Անուշ Կիրակոսյան
Անուշ Կիրակոսյանի 2019 թվականին, Երևան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1957 (66 տարեկան)
Ալավերդի, Լոռու մարզ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասնագիտությունքանոնահարուհի, լրագրող
Գործիքներքանոն

Կենսագրություն

Կրթություն

Անուշ Կիրակոսյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում[3]: Սովորել է թիվ 2 միջնակարգ հանրակրթական (1965-1975) և զուգահեռ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներում՝ (քանոն) (1970-1975): Նույն տարում՝ ուսումը շարունակել է Կիրովականի (Վանաձորի) Մ. Թավրիզյանի անվան ուսումնարանում (1975-1977), այնուհետև Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (1977-1979), (այժմ՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ):

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1984-1990թթ.) - ասպիրանտուրա (1990-1992թթ.), «Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (2008-2013թ.): Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է։

Մասնագիտական գործունեություն

1979-1983 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի (ներկայումս՝ Արմավիր) Ձերժինսկու սովխոզի երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու և բաժնի վարիչ։ 1979-1986 թվականներին աշխատել է որպես քնոնահար Վաստակավոր կոլեկտիվ  Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի Երգի-պարի պետական անսամբլում (գեղ․ ղեկավար՝ Էմմա Ծատուրյան

1986-1987 թվականներին աշխատել է Հայաստանի պետական Գուսանական ամսամբլում որպես քանոնահար (գեղ․ ղեկավար՝ Ռուբեն Ալթունյան

1990-1992 թվականներին եղել է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլի քանոնահարը (գեղ․ ղեկավար՝ Սուրեն Չանչուրյան

1993-2001 թվականներին աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում որպես՝ մենակատար քանոնահար (գեղ․ ղեկավար՝ Ռուբեն Մաթևոսյան

Ստեղծել և ղեկավարել է Մայրաքաղաքային հատուկ գնդի (հրամանատար՝ գեներալ Գագիկ Մելքոնյան) ժողովրդական գործիքների  անսամբլը (1994- 1997թթ․, զինվորական պատասխամատու՝ գնդապետ Վահան Արսենյան), միևնույն ժամանակ եղել է մենակատար քանոնահարը։ Անսամբլը բազմիցս համերգներով ելույթ է ունեցել Հայաստանի (Մայրաքաղաքային հատուկ գնդի, Վաղարշապատի, Վարդենիսի, Քարվաճառ և Արցախի սահմանամերձ զինվորական գնդերում։ 1995 թվականին, Հայաստանի անկախության հինգերորդ տարելիցի կապակցությամբ, Քարվաճառում տեղակայված  բանակի կորպուսի առջև բացօթյա համերգով հանդես է եկել երկբաժին ծրագրով, որին ներկա էր ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը։

 
Անուշ Կիրակոսյանը 2018 թվականին, Երևան

1990-1992 թվականներին եղել է իր ուսուցչի՝ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ասիստենտ-ստաժորը, այնուհետև՝ որպես դասախոս աշխատել է Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայում (ռեկտոր՝ Էդգար Հովհաննիսյան) մինչև 2009 թվականը։

Հայկական «Արամ» ֆիլմում 2002 թվականին նվագել է իր մշակած՝ «Մաճկալ ես» ժող երգը և ձայնագրվել է իրանական «Մարիամ Աստվածածին» 1997 բազմասերիանոց ֆիլմի («Ավե Մարիա») soundtrack-ում  (սաունդթրեք), կոմպոզիտոր՝ Մաջիթ Էնթեզամի։

2009 թվականից մինչև այժմ աշխատում է Երևանի Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու,  ղեկավարում է  ժողովրդական նվագարանների բաժինը և ղեկավարում է ժողովրդական գործիքների նվագախումբը։

2014 թվականին ստեղծել է «Երևան» քառյակը և միաժամանակ եղել մենակատար քանոնահարը։ Քառյակը՝ Թաիլանդի թագավորության հյուպատոսարանի հրավերով 2015, 2016, 2019 թվականերին մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական համերգներին և արժանացել շնորհակալագրերի։

2019 թվականից ԵՊԿ հրատարակչությունում՝ («Երաժիշտ» թերթ, «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագիր) հայերեն տեքստի խմբագիր։

2019 թվականից Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում դասավանդում է մանկավարժական պրակտիկա:

Շրջագայություններ

 
Քանոնահար Անուշ Կիրակոսյանը Բելգիայում, 2014 թվականին

Համերգային շրջագայություններով  եղել է բազմաթիվ արտասահամանյան երկրներում, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, բազմաթիվ քաղաքներում ու շրջաններում։ Եվրոպական երկրներից․ Շվեյցարիայի՝ Բեռն, Բոն, Ցյուրիխ, Կրոյցլինկեն, Ֆրանսիայի՝ Փարիզ, Սրազբուրգ, Լիլ, Գրենոբլ, Լիոն, Մարսել, Բելգիայի՝ Բրյուսել, Հոլանդիայի՝ Ամստերդամ, Լեհաստանի՝ Վարշավա, Կրակով և այլ քաղաքներում, Թաիլանդի Թագավորությունում, ԱՄՆ չորս նահանգներում․Կոնեկտիկուտ նահանգի՝ Հարթֆորդ, Թրամբալ, Նյու Յորքի նահանգի՝ Նյու Յորք, Օլբանի, Բեյսայդ, Մասաչուսոցս նահանգի՝ Բոստոն, Հեյվրհիլլ և Ուորսեսթեր, Ռոդ Այլենդ նահանգի՝ Պրովիդենս քաղաքներում և այլուր:

Համագործակցություններ

Աշխատել է ինչպես հայ՝ Ռուբեն Մաթևոսյան, Խաչատուր Ներսիսյան, Օֆելյա Համբարձումյան, Հովահննես Բադալյան, Սերգեյ Կարապետյան, Մանվել Բեգլարյան, Էմմա Ծատության, Արսեն Գրիգորյան /Մրո/, ԴԵՏՔ, Միստեր Իքս, Լևոն Թևանյան, Արմեն Գրիգորյան և այլն, այնպես էլ արտասահմանյան՝ Մաջիթ Էնթեզամի, Էշլի Մորգան, Էժիտ Վիսենակենց, Սիբիլ Պեկտորոսօղլի, Հյուբեր Բոն, Քրիստին Ախտեն, Բրաբանս անսամբլ և այլ երաժիշտների հետ:

Հրապարակումներ և խմբագրական գործունեություն

ՀՀ Ժուռնալիստների միության անդամ է։ Բազմաթիվ  հոդվածների հեղինակ է և տպագրվում է «Հայաստան», «Ավանգարդ», Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրում (հայերենի խմբագիրն է) և «Երաժիշտ» թերթում, Բեյրութի (Լիբանան) «Խօսնակ» և «Նոր օր» (ԱՄՆ) թերթերում, «Հայ զինվոր» ՀՀ ՊՆ և «Մարտիկ» ԼՂՀ ՊՆ պաշտոնաթերթերում։

Կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» («Музыкальная  Армения» «Musical Armenia» 1-2/44-45, 2013) գիտական ամսագրում հանդես է եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Նրան էլ են փորձում յուրացնել» («They want to make him theirs as well») և «Մանկավարժական մեթոդաբանության խնդիրներ» գիտական հոդվածներով (2018թ.):

Չորս մասնագիտական ժողովածուների հեղինակ  է՝ «Անմար գոհարներ» առաջին (2005թ.), «Անմար գոհարներ» երկրորդ (2010թ.),  «Փոխդրումներ քանոնի համար։ (2010թ)., «Խաչատուր  Ներսիսյանի կոնցերտայի ստեղծագործությունների փոխադրումներ» (2010թ.), Արարատ Պետրոսյանի «Արարատյան հովեր» ժողովածուի (շվիի, սրինգի դասագիրք)  խմբագիրն է (2018 թվականից)։

Սկավառակագրություն

2000 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել Անուշ Կիրակոսյան «Magical Strings» («Կախարդական լարեր») խորագրով ձայնասկավառակը (CD)։ Annual Armenian Music Awards (AMFA Presents 2000) միջազգային 3-րդ մրցանակաբաշխության մցանակակիր է՝ Լավագույն գործիքային ժողովրդական ալբոմ (անգլ.՝ Best Traditional Instrumental Album) անվանակարգում։

Ծանոթագրություններ

  1. MUSIC, NATIONAL CENTER OF CHAMBER. «Քամանչայի և քանոնի «մենախոսություններ»՝ «Տաղարանի» համերգին». NATIONAL CENTER OF CHAMBER MUSIC. Վերցված է 2020-09-08-ին.
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան. 2019. էջ 335.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 109 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։