Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ (այլ կիրառումներ)

Արամը ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի կողմից։
«Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթ դուրս է եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականի հունիսի 29-ին ցուցադրվել է Մյունխենի կինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։

Արամ
Երկիր Ֆրանսիա[1]
Ժանրմարտաֆիլմ և դրամա
Թվականնոյեմբերի 27, 2002[2]
Լեզուֆրանսերեն[2] և հայերեն
ՌեժիսորՌոբերտ Քեշիշյան[2]
ՊրոդյուսերՔրիստիան Բեռար
Սցենարի հեղինակՌոբերտ Քեշիշյան
ԴերակատարներՍիմոն Աբգարյան, Լյուբնա Ազաբալ և Մատիե Դեմի
ՄոնտաժՋուլիետտա Ուելֆլինգ
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունBAC Films

2004 թվականի հուլիսի 2-ին ֆիլմը ցուցադրվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկայացված էր մրցույթի գրան-պրի անվանակարգում (գրան-պրի մրցանակը այդ տարի շնորհվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմին)։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2008 թվականի ապրիլի 14-ին Հունգարիայում։

Սյուժե

խմբագրել

Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին՝ ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանն այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա։ Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ ...

Դերասաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել