Մանվել Բեգլարյան

հայ կոմպոզիտոր, դիրիժոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանվել Կարապետի Բեգլարյան (նոյեմբերի 30, 1922(1922-11-30), Թիֆլիս, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 19, 2002(2002-11-19), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982

Մանվել Բեգլարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1922 նոյեմբերի 30 Թիֆլիս
Թիֆլիս, ԱԽՖՍՀ
Մահացել էնոյեմբերի 19, 2002(2002-11-19) (տարիքը 79) Երևան
Երևան, Հայաստան
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
դիրիժոր
մանկավարժ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Manvel Beglaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանվել Բեգլարյանը ծնվել է Թիֆլիսում։ 1931 թվականին տեղափոխվել է Երևան։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (ղեկավար՝ Հ. Բոգդանյան), 1959 թվականին՝ ստեղծագործական (ղեկավար՝ Էդվարդ Միրզոյան) բաժինները։

 
Մանվել Բեգլարյանի հուշատախտակը Լեռ Կամսարի փողոցում

25 տարի եղել է ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարներից, այնուհետև ղեկավարել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գործիքային մասը։ 1974-1995 թվականներին եղել է Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որտեղ կատարել և ձայնագրել է ավելի քան 1000 երգեր և գործիքային ստեղծագործություններ։ Նրա ղեկավարությամբ անսամբլը համերգներ է տվել Հայաստանի բոլոր շրջաններում, Մոսկվայում, Անդրկովկասի մյուս հանրապետություններում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Ալժիրում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլուր։ 1981 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1999 թվականից՝ պրոֆեսոր)։ Կազմել է մի շարք ձեռնարկներ, գրել սիմֆոնիկ, կամերային ժանրերի ստեղծագործություններ, երգեր հայ պոետների խոսքերով[1]։ Ունի ֆոնդային ձայնագրություններ։ «Քարավան լուսոն»- ն եղել է Բեգլարյանի վերջին ստեղծագործությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Քարավան լուսո, Մանվել Բեգլարյան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանվել Բեգլարյան» հոդվածին։