Լևոն Թևանյան
Լևոն Սամվելի Թևանյան (սեպտեմբերի 13, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բլուլահար, շվիահար։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2012)[2]։
Լևոն Թևանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1975 (49 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | սրինգ, շվի, պկու, դաշնամուր, դուդուկ և զուռնա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1997) |
Պարգևներ | |
Կայք | levontevanyan.com |
Levon Tevanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Թևանյանը ծնվել է 1975 թվականին, Երևանում։ Ավարտել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան 7-ամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը և Գեղագիտության ազգային կենտրոնի փողային գործիքների դասարանը։ 1997 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Արարատ Պետրոսյանի դասարան)։ 1992-2010 թվականներին եղել է «Տկզար» պետական անսամբլի մենակատար, 2000 թվականից՝ Շողակն համույթի մենակատար, 2011 թվականից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների «Ֆոլկ մոդերն» նվագախմբի մենակատար, գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար
2009 թվականին դասախոսությամբ և համերգով («Թևանյան քառյակ»-ի հետ միասին) հանդես է եկել Տարտուի համալսարանում[3]։ Երաժշտական կատարմամբ հանդես է եկել նաև Ռիգայի սիմֆոնիկ համույթի հետ։
2019 թվականից ղեկավարում է Ստեփան Ջրբաշյանի անվան ԵՄԴ-ի ժողովրդական նվագարանների նվագախումբը, և իր ղեկավարության օրոք այն 2 անգամ արժանացել է Ազգային նվագարանների անսամբլների հանրապետական Մրցույթ-Փառատոնի գլխավոր մրցանակին։ 2011-2012 թվականներին 17 մենահամերգներ է ունեցել Իտալիայի 12 քաղաքներում։ Էստոնիայում հանդես է եկել 28 մենահամերգով։ Հայաստանի հանրային ռադիոյի արխիվում կա Լևոն Թևանյանի ավելի քան 28 ձայնագրություն։ Թևանյանի ճանաչված ձայներիզը Traditional Crossroads կազմակերպության Old song new dance հավաքածուն է։ Լևոն Թևանյանը տիրապետում է հայկական բոլոր փողային երաժշտական գործիքներին (բլուլ, շվի, թավ շվի, դուդուկ, պկու, պարկապզուկ, զուռնա), ինչպես նաև դաշնամուրի։ Դաշնամուրային համերգներով հանդես է եկել Երևանում՝ կատարելով հայկական կոմպոզիցիաներ ջազային իմպրովիզացիաներով։ Ջազային արվեստ ուսումնասիրել է կոմպոզիտոր և պրոֆեսոր Ծովակ Համբարձումյանի մոտ։
Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Սլովենիայում, Սլովակիայում,Թուրքիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Սիրիայում,Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Լատվիայում, Էստոնիայում, Հորդանանում, Արգենտինայում, Ուրուգվայում,Ավստրալիայում
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ | Տարի | Երկիր | Ռեժիսոր | Կոմպոզիտոր, երաժիշտ | Գործիք |
---|---|---|---|---|---|
Արարատ | 2002 | Կանադա, Ֆրանսիա | Ատոմ Էգոյան | երաժիշտ | շվի, թավ շվի |
Եվ յոթերորդ օրը | 2015 | Հայաստան | Արման Չիլինգարյան | կոմպոզիտոր, երաժիշտ | դուդուկ, դաշնամուր, շվի, թավ շվի |
Հակոբը պատրաստ է | 2016 | Կանադա | Տաթևիկ Գալստյան | կոմպոզիտոր, երաժիշտ | դուդուկ, դաշնամուր, շվի, թավ շվի, վոկալ |
Ցորյանի ծովեր | 2017 | Հայաստան | Բոգդան Աթանեսյան | կոմպոզիտոր | |
Կոմա | 2017 | Հայաստան | Տարոն Պետրոսյան | կոմպոզիտոր, երաժիշտ | թավ շվի, վոկալ |
«Լույսի կաթիլներ» | 2021 թվական| Հայաստան | Արման Չիլինգարյան|կոմպոզիտոր
Պարգևներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://նախագահ.հայ/hy/decrees/item/727
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Festivitas Artium». festivitas.ee. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Левон Теванян - (блул)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թևանյան» հոդվածին։ |