Երաժշտական Հայաստան

Հայաստանի հանդես

«Երաժշտական Հայաստան», երաժշտական, մշակութային, գիտիտական, վերլուծական-տեղեկատվական եռալեզու ամսագիր։ Հրատարակում է Երևանի պետական կոնսերվատորիան 1998 թվականից։ Հրատարակչական խորհրդի անդամներ են Արմեն Սմբատյանը (հիմնադիր-նախագահ), Գոհար Շագոյանը (հիմնադիր-գլխավոր խմբագիր), Սերգեյ Սարաջյանը, Ժաննա Զուրաբյանը, Շահեն Շահինյանը, Արաքսի Սարյանը, Սվետլանա Սարգսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մհեր Նավոյանը, Ռուբեն Տերտերյանը (Էկվադոր), Գրիգոր Փիթեճյանը (Նյու Յորք), Լիլիթ Երնջակյանը, Աննա Արևշատյանը և ուրիշներ։

Երաժշտական Հայաստան
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն1998 թվականից
Հաճախականություն3
Գրախոսվողոչ
Հայկական ԱԳ0.02
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ0

Լուսաբանում է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող երաժշտական կարևոր իրադարձությունները, Երևանի պետական կոնսերվատորիայի գործունեությունը մշակութային կյանքում, հայ և օտարազգի ճանաչված երաժիշտների ելույթները Հայաստանի և աշխարհի բեմերում, տպագրում է մշակութային կապերին, հոգևոր երաժշտությանը, արվեստին վերաբերող տեսական, քննադատական հոդվածներ, գրախոսություններ և այլ նյութեր։

Ընդգրկված է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում։

Աղբյուր

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։