Հայաստանի ժուռնալիստների միություն

կազմակերպություն

Հայաստանի ժուռնալիստների միություն (ՀԺՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն, որը միավորում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական գործակալությունների, հրատարակչությունների պրոֆեսիոնալ աշխատողներին։ Ստեղծվել է 1959 թվականի մարտի 27-ին։ 1978 թ. հունիսի 1-ին Երևանում բացվել է ժուռնալիստի տունը[1]։

Հայաստանի ժուռնալիստների միություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածմարտի 27, 1959
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կամավորներ1530
Կայքuaj.am(հայ.)

Նպատակ

խմբագրել

ՀԺՄ-ն լրագրողների միջազգային ֆեդերացիայի, լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ է։ ՀԺՄ-ի հիմնական նպատակն է նպաստել բազմակարծության զարգացմանը, մեդիա օրենսդրության բարեփոխմանը, ԶԼՄ-ների և խոսքի ազատության սահմանադրական իրավունքի ամրապնդմանը Հայաստանում[1]։ Նպաստում է նաև լրատվամիջոցների աշխատողների մասնագիտական վարպետության բարձրացմանը։

Ղեկավար մարմին, անդամներ

խմբագրել

Բարձրագույն ղեկավար մարմինը Հայաստանի ժուռնալիստների միության համագումարն է (1-ինը կայացել է 1959 թվականին)։ Ընթացիկ գործերը վարում է վարչությունը։ 1999 թվականին ուներ 1530 անդամ։ Այսօր անդամների թիվը 1520 է[1]։

Միջոցառումներ

խմբագրել

ՀԺՄ ժուռնալիստի տունը (Երևան) պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլն։ Լավագույն հրապարակախոսական հոդվածների համար ՀԺՄ-ն 1969 թ.-ից շնորհում է «Ոսկե գրիչ» մրցանակը (3 տարին մեկ)։

ՀԺՄ վարչության նախագահներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «ԵՄԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։