Բացել գլխավոր ցանկը

Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ

Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ, Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր համույթ, ստեղծվել է 1938 թվականին, Երևանում (կազմը՝ գործիքային և պարային խմբեր, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85-90 հոգի)։

Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ
Գործունեություն1938

ՊատմությունԽմբագրել

1974 թվականից՝ հիմնադիր Թաթուլ Ալթունյանի (մինչև 1970 թվականը գեղարվեստական ղեկավար) անվան։ Գործիքային խմբի ղեկավար՝ Ա. Ալեքսանդրյան, պարերի բեմադրող՝ Է. Մանուկյան, բալետմայստերներ՝ Ի. Արբատովի (Յաղուբյան), Զ. Մուրադյանի և ուրիշների մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Խաչատուր Եսայանը, Մարտին Պետրոսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը և այլք։ Համույթը հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկական երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը։ Համերգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երգեր։ Համույթում, պահպանելով հայկական ժողովրդական երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը, ստեղծվել են ժողովրդական երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում և այլն)։ Կատարողական ոճին բնորոշ է բովանդակության ճշմարտացի մեկնաբանությունը, համույթային միաձուլությունը։

Կոլեկտիվում է ձևավորվել Հայաստանի ժողովրդական արտիստներ, երգչուհիներ Լուսիկ Քոշյանի, Աստղիկ Քամալյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի, պարողներ Ա. Շահնաբաթյանի, Վ. Ռաշիդյանի և ուրիշների արվեստը։ Համերգներ է ունեցել ԽՍՀՄ հայրենական պատերազմի ռազմաճակատներում, ԱՊՀ քաղաքներում, 30-ից ավելի արտասահմանյան երկրներում։

Տարբեր տարիների համույթը ղեկավարել են՝

ԳրականությունԽմբագրել

Խանջյան Հ., Հայկական ժողովրդական երգի պարի պետական վաստակավոր անսամբլ, Ե., 1973։ Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Ե., 1977։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։