Սեթ խան Աստվածատրյան
Սեթ խան Աստվածատրյան (1780 - 1842, Թեհրան, Իրան), իրանահայ գործարար, դեսպան Մեծ Բրիտանիայում, Ֆաթհ Ալի շահի ռազմական խորհրդական և Դավիթխանյանների ընտանիքի անդամ։ Նա առաջատար դեր է խաղացել պարսկական բանակի արդիականացման գործում՝ աշխատելով մտերիմ ընկեր, Իրանի թագաժառանգ արքայազն Աբբաս-Միրզայի հետ՝ «Մեծ խաղի» ժամանակ բանակը բարեփոխելու համար[1]։ Օսմանյան ոսկերչական զարդերով դաշույնը ձեռքին Սեթ խանի քանդակը տեղադրված է Լոնդոնի Հայդ պարկի Արքայազն Ալբերտի հուշահամալիրի «Ասիական խումբ» արձանախմբի կազմում։
Սեթ խան Աստվածատրյան | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և գործարար |
---|---|
Ծննդյան օր | 1780 |
Վախճանի օր | 1842 |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Վաղ կյանքԽմբագրել
Սեթ խանը ծնվել է մի ընտանիքում, որը եղել է հայ և վրացի հայտնի ընտանիքներից, որոնք Իրան են բերվել Աղա Մոհամմադ խան Ղաջարի օրոք և քաղաքական դրդապատճառներով տարածվել Իրանում։ Սեթը հայերեն և պարսկերեն է սովորել Բուշեհրի հայկական եկեղեցու մասնավոր դպրոցում[2]։ Կրթություն ստանալուց և հայերեն սովորելուց հետո Սեթը տասներեք տարեկանում ուղարկվել է անգլերեն կրթություն ստանալու Բոմբեյի դպրոցում, որտեղ նա նաև սովորել է հինդի։ Կրթությունն ավարտելուց հետո նա աշխատել է Հնդկաստանում՝ անգլիացի վաճառականի մոտ[1]։
ԿարիերաԽմբագրել
Բուշեհրում բազմալեզու մարդկանց հազվադեպության պատճառով Սեթը դարձել է Մեծ Բրիտանիայի դեսպանի թարգմանիչը, որը մեկնում էր Իրան՝ Թեհրանում հանդիպելու Ֆաթհ Ալի շահի և նրա արքունիքի հետ։ Իր պարտականությունների համար Սեթին տրվեց «խան» պատվավոր տիտղոսը և նա այսուհետ հայտնի էր որպես «Սեթ խան»։
Դիվանագիտական ծառայությունԽմբագրել
Թեհրանում Սեթ խանին խնդրում են միանալ Ղաջարների արքունիքի դիվանագիտական ծառայությանը, և 1810 թվականին նա Մեծ Բրիտանիայում պարսից դեսպանի հետ մեկնում է Լոնդոն՝ աջակցություն հայցելու Գեորգ III թագավորից Ռուսաստանի աճող նկրտումների և ֆրանսիացիների ազդեցության դեմ, ինչպես նաև վավերացնել անգլո-պարսկական պայմանագիրը[3][4]։
Հաջորդ տասնամյակի ընթացքում Սեթ խանն աշխատել է Թավրիզում՝ Ղաջարների կառավարությունում։ Իրան վերադառնալուց հետո Սեթ խանը կրկին մեկնել է Լոնդոն, բայց այս անգամ որպես ռազմական խորհրդական դեսպան Միրզա Սալեհ Շիրազիի հետ։ Լոնդոն կատարած այս նախնական ուղևորություններից հետո Սեթ խանը մի քանի լրացուցիչ ուղևորություններ է կատարել Անգլիա՝ որպես դեսպան[5]։
1828 թվականին Սեթ խանն ընտրվել է Ֆաթհ Ալի շահի նամակը օսմանյան Մահմուդ II սուլթանին փոխանցելու համար, որը նրան շնորհել է Լիակաթ մեդալ, գոհարներով դաշույնով, բեյի տիտղոս և Սեդղի Բեյգ տիտղոս, որը նշանակում է ազնիվ։ Նրա առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, և արդյունքում նա արժանացել է Ֆաթհ Ալի շահի բարեհաճությանը, որը որպես վարձատրություն նրան շնորհել է երկու ֆարման[1]։
Գործարար և պարսկական ռազմական բարեփոխումներԽմբագրել
Օգտագործելով շահից իրեն տրված առաջին ֆարմանը, ինչպես նաև քսանմեկ տարով հանքարդյունաբերության բացառիկ իրավունք ձեռք բերելով, Սեթ խանը մոտ 1830 թվականին սկսել է հանքարդյունաբերություն կատարել ներկայիս Ադրբեջանի Մինայի և Ղարադաղի շրջաններում, որոնք պարսկական ռազմական բարեփոխումների կենտրոնն էին, այն ժամանակ թագաժառանգ Աբբաս-Միրզայի օրոք։
Սեթ խանը մեկնել է Լոնդոն՝ պեղումներ իրականացնելու համար փորձագետներ վարձելու համար, և վերադարձել է հանքարդյունաբերության անգլիացի երկու փորձագետների և հույն քսան հանքագործների հետ։ Իր նոր թիմի հետ Սեթ խանը հաջողությամբ հայտնաբերել և արդյունահանել է այն վայրերը, որոնք արտադրում էին արծաթ, պղինձ և ածուխ։ Նրա թիմի կիրառած մեթոդները նախկինում երբևէ չէին կիրառվել տարածաշրջանում և արդյունքում առանձնապես շահավետ էին[1]։
Քանի որ պղինձը մեծ պահանջարկ ուներ Իրանում, Սեթ խանը սկսեց իր ջանքերը կենտրոնացնել թնդանոթների ձուլման վրա, ինչը բեկումնային դարձավ իրանական ռազմական զարգացման մեջ։ Իրանցի պատմաբան, գրող և մտավորական դոկտոր Հուսեյն Մահբուբի Արդաքանին «Իրանի քաղաքակրթական նոր հաստատությունների պատմություն» գրքում անդրադարձել է Սեթ խանին[6].
Ենթադրվում էր, որ Արևմուտքի կայսերական տերությունները՝ Ռուսաստանը հյուսիսում և բրիտանացիները հարավում, կարող են հետ պահվել եվրոպական կրթության և ռազմական տեխնոլոգիաների հաշվին։ Այս պայմաններում Սեթ խանի կողմից պղնձի հանքերի շահագործումը կարող էր դիտվել որպես պարսկական ռազմական բարեփոխումների ջանքերի մեծ առաջընթաց, քանի որ նախկինում կանոնավոր ձուլման համար պղնձի բոլոր զգալի քանակությունները ներմուծվում էին Օսմանյան կայսրությունից։ Սեթ խանը կարողացավ արդյունավետորեն բավարարել Ղաջարիների կառավարության զենքի հայրենական արտադրության կարիքը[1]։
Բանակի վերափոխումը նշանակալի էր, ինչպես երևում է Էրզրումի ճակատամարտից (1821), որտեղ նոր բանակը ջախջախիչ պարտության մատնեց օսմանյան բանակին։ Սա հանգեցրեց Էրզրումի պայմանագրին, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց երկու կայսրությունների միջև գոյություն ունեցող սահմանը։ Բացառությամբ ռուսական և բրիտանական բանակների, այն ժամանակվա ղաջարական բանակը, անկասկած, ամենահզորն էր տարածաշրջանում։ Սեթ խանի ներգրավվածությունը պարսկական բանակի արդիականացման այս հիմնարար փուլին սկիզբ դրեց այդ գործընթացում նրա և նրա ժառանգների մեկդարյա առաջատար դերին[1]։
Անձնական կյանքԽմբագրել
Սեթը թագաժառանգ արքայազն Աբբաս-Միրզայի մտերիմ ընկերն էր, որը նրան սիրալիրորեն կոչում էր «Եղբայր Սեթ»[1]։ Ալիս Նավասարգյանի «Անմահները» գրքում նշվում է, որ Սեթ խանը հագնում էր գեղեցիկ կարված հագուստ, ուներ հաստ մորուք և խնամված արտաքին և հայտնի էր բրիտանական հասարակության բարձրագույն խավերին, կապված էր թագավորական ընտանիքի և բարձրաստիճան անձանց հետ[5]։
Սեթ խանի և նրա կնոջ՝ տիկին Զիզիի որդին էր գեներալ, Ռուսաստանում երկրի դեսպանորդ և շահ Մոզաֆար ադ-Դին Ղաջարի խորհրդականԾատուր Խանը, թոռը՝ գեներալ, պարսկական կազակական բրիգադի շտաբի պետ, Իրանի կայսերական բանակի հրամանատար Ալեքսանդր խան Սեթխանյանը։
ՄահԽմբագրել
1833 թվականին թագաժառանգի մահն անձնական հարված էր Սեթ խանի համար, որը կորցրել էր սիրելի ընկերոջը։ 1830-ական թվականներին նա ավելի ու ավելի ծանր ժամանակներ ապրեց և մահացավ Թեհրանում 1842 թվականին։ Սեթ խանի և Աբբաս-Միրզայի մահից հետո Ղաջարարան Իրանում հաջորդ կես դարում ռազմական բարեփոխումները գործնականում դադարեցին[1]։ Ֆիրուզ Քազեմզադեն զարգացման հաջորդ հիսուն տարիները բնութագրել է այսպես[7].
Մոհամմադ շահի իշխանության ներքո պարսկական բանակը կորցրեց այն արդյունավետությունը, որ ուներ նախորդ թագավորության ժամանակ։ |
ՀղումներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Yaghoubian David Nejde (2000)։ Ethnicity, Identity, and the development of nationalism in Iran։ OCLC 741989001Yaghoubian, David Nejde (2000). Ethnicity, Identity, and the development of nationalism in Iran. OCLC 741989001.
- ↑ Navasargian Alice։ «The Immortals»։ Alice Navasargian
- ↑ Knowles Rachel։ «The Persian ambassador's visit to London in 1809–10»։ Վերցված է August 16, 2021
- ↑ «Mirza Abdul Hassan Khan Ilci – National Portrait Gallery»։ www.npg.org.uk (անգլերեն)։ Վերցված է August 16, 2021
- ↑ 5,0 5,1 Navasargian Alice։ «The Immortals»։ Encyclopaedia Iranica Online։ Վերցված է August 16, 2021
- ↑ «حسين., محبوبى اردكانى،. تاريخ مؤسسات تمدن جديد در ايران. Anjuman-i Danishjuyan-i Danishgah-i Tihran, 1354- [1992.] OCLC 957273960.»
- ↑ Kazemzadeh F. (October 1956)։ «The Origin and Early Development of the Persian Cossack Brigade»։ American Slavic and East European Review 15 (3): 351–363։ ISSN 1049-7544։ JSTOR 3001099։ doi:10.2307/3001099