Բուշեհր
Բուշեհր (պարսկերեն՝ بوشهر [buːˈʃehr]) ՝ քաղաք-նավահանգիստ Իրանի հարավում, Բուշեհր օսթանի (նահանգի) վարչական կենտրոնը։ Գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում, Պարսից ծոցի ափին։ Բնակչության թիվը՝ 223 504 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բուշեհր | ||
بوشهر | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Բուշեհրի նահանգ | |
Հիմնադրված է | 1736 թ. | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 223 504 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0771 | |
Փոստային դասիչ | 75131–75461 | |
Պաշտոնական կայք | bushehr.ir(պարս.) | |
| ||
Անվանում խմբագրել
Ենթադրում են, որ անվանումն առաջացել է արաբերեն աբու-շահր՝ «քաղաքների հայր» արտահայտությունից[2]։
Պատմություն խմբագրել
Բուշեհրը հիմնել է Նադիր շահը 1736 թվականին հին Ռիշեխր բնակավայրի տեղում։
18-րդ դարի վերջին անգլիացիները Բուշեհր ում կառուցեցին լիարժեք ռազմածովային բազա։ 19-րդ դարում Բուշեհրի նավահանգիստը դարձավ Պարսից ծոցի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ 1856-1857 թվականների Անգլո-պարսկական պատերազմի ժամանակ 1856 թվականին անգլիացիները գրավեցին քաղաքը։ Քաղաքի կայազորը հանձնվեց 1856 թվականի դեկտեմբերի 9-ին։
Համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվականին քաղաքը երկրորդ անգամ գրավվեց անգլիացիների կողմից՝ խոչնդոտելու համար գերմանական ազդեցության տարածումը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուշեհրը հանդիսանում էր հիմնական նավահանգիստներից մեկը, որով ԽՍՀՄ էին տեղափոխվում ԱՄՆ կողմից լենդ-լիզի շրջանակում տրամադրվող ապրանքները։
Տնտեսություն խմբագրել
Բուշեհրի ատոմային էլեկտրակայան խմբագրել
Բուշեհրի մոտ է գտնվում Բուշեհրի ատոմային էլեկտրակայանը, որը միակ ատոմային էլեկտրակայանն է Իրանում։ Վերջինիս շինարարությունը 1975 թվականին սկսել է գերմանական Kraftwerk Union կոնցեռնը, սակայն շինարարությունը դադարեցվել է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ 1992 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքվում է միջկառավարական համաձայնագիր։ 1998 թվականից ռուսական ընկերությունները վերսկսեցին շինարարությունը, սակայն Իրանի առաջադրած պայմանների պատճառով շինարարությունը ձգձգվեց[3]։ Ատոմակայանի առաջին բլոկը (մոտ 1000 Մվտ հզորությամբ) ի վերջո շահագործման է հանձնվել 2011 թվականին[4]։ Ներկայումս ընթանում է երկրորդ բլոկի շինարարությունը[5], պլանավորվում է նաև երրորդ բլոկը։
Գրականություն խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Bushehr Travel Guide
- Bushehr, The Persian Gulf Archived 2005-12-25 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-15-ին։ Վերցված է 2014-09-28
- ↑ «Iranian nuclear power station 'begins generating electricity'»։ The Guardian։ Reuters։ 2011 թ. սեպտեմբերի 4
- ↑ «Iran and Russia celebrate start of Bushehr II (անգլ.)»։ World Nuclear News։ 2016 թ. սեպտեմբերի 12։ Վերցված է 2017 թ. հունվարի 23