Պարսկական կազակական դիվիզիա

Պարսկական կազակական բրիգադ (պարսկերեն՝ بریگاد قزاق‎), (1916 թվականին վերափոխվել է դիվիզիայի), ստեղծվել է Պարսկաստանում 1879 թերեքյան կազակական զորամիավորումների օրինակով։ Անձնակազմի հետ պատրաստումը իրականացնում էին ռուսական զինվորական առաքելության հրահանգիչները։ Բրիգադի հրամանատար ռուս սպա էր, ով վարձատրվում էր ռուսական կառավարության կողմից։ 1884 թվականից բրկիիգադում հայտնվեց հրետանավորների մարտկոց, իսկ ավելի ուշ նաև հետևակ։

Կազակական բրիգադի կոզակներ

Զորամիավորման խնդիրները

խմբագրել

Բրիգադի խնդիրների մեջ էր մտնում Պարսկաստանի շահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությունը։ Իրականացնում էին հերթապահություն հյուպատոսարաններում, դիվանագիտական կորպուսներում, նախարարություններում, զինանոցներում, բանկի բաժանմունքներում։ Բրիգադը օգտագործվում էր հարկահավաքության և անկարգությունների ճնշման ժամակ։

1916 թվականի սկզբին բրիգադը վերափոխվեց դիվիիայի։ պարսկաստանում կարգուկանոնի հաստատման և ապստամբների դեմ պայքարելու համար դիվիզիայի կազմում ձևավորվեցին հետևյալ ջոկատները՝ Արդաբիլի, Աստրաբադի, Գիլանի, Զանջանի, Սպահանի, Ղազվինի, Քերմանշահի, Քուրդիստանի, Լոռեսթանի, Մազանդարանի, Մաշհադի, Ռաշթի, Թավրիզի, Թեհրանի, Ուրմիայի, Համադանի, Խորասանի։

Կազմալուծվել է 1920-ական թվականների սկզբին։

Պատմաբանները պարսկական կազակական բրիգադի ստեղծումն ու նրա գործունեության սատարումը, դիտում են որպես Ռուսաստանի հակադրումը Միացյալ Թագավորության Պարսկաստանում աշխարհաքաղաքական ձգտումներին[1][2]։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական խնդիրը Ռուսաստանի ելք դեպի Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս ապահովելն էր։ Նպատակը Մեծ Բրիտանիայի դիրքերի առավել թուլացումն էր Պարսկաստանում[1]։

Տնտեսական տեսակետից Ռուսաստանը նպատակ էր հետապնդում եհնվելով կազակական բրիգադի և Պարսկաստանում տեղակայված ռուսական կանոնավոր զորքերի վրա՝ պահպանել վերահսկողությունը երկրի հյուսիսային տարածքներում, պահպանել տնտեսական և առևտրային զիջումների արդյունքները, կանխել Ռուսաստանի առևտրա-տնտեսական շահերին սպառնացող Մեծ Բրիտանիայի և այլ գերտերությունների ոտնձգությունները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Роль персидской казачьей бригады в определении политики Ирана (1905—1925 гг.)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  2. Красняк О. А. Ռուսական ռազմական առաքելությունը Իրանում (1879—1917) որպես Ռուսաստանի քաղաքական ազդեցության գործիք (ռուս.)