Սառա Բալաբեկ ղիզի Աշուրբեկլի (ադրբ.՝ Aşurbəyli Sara Balabəy qızı, հունվարի 27, 1906(1906-01-27), Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 2001(2001-07-17), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանական գիտնական, պատմաբան և արևելագետ; Պատմական գիտությունների դոկտոր (1966), Ադրբեջանի գիտության վաստակավոր գործիչ (1982), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1986)[2][3][4]:

Սառա Աշուրբեկլի
ադրբ.՝ Sara Aşurbəyli
Sara ashurbeyli001.jpg
Ծնվել էհունվարի 27, 1906(1906-01-27)
Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 2001(2001-07-17) (95 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջան
Մասնագիտությունպատմաբան և արվեստների գործիչ
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1] և ադրբեջաներեն[1]
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան
Sara Ashurbeyli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Սառա Աշուրբեկլին մանկության տարիներին

Սառա Աշուրբեկլին ծնվել է 1906 թվականի հունվարի 27-ին Բաքվում: 1925 թվականին ավարտել է Ստամբուլի Սուրբ Ժաննա դ'Արկի անվան ֆրանսիական քոլեջը: 1930 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: Ավարտել է 1941 թվականին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, ինչպես նաև Ադրբեջանի արվեստի դպրոցը (1941): Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո նա աշխատել է որպես ավագ դասախոս Ադրբեջանի պետական համալսարանում և որպես դեկան ՝Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում: Նա բարձրագույն դպրոցներում դասավանդել է Ադրբեջանի պատմության, արևմտյան և արևելյան մշակույթների մասին [5]:

Նա ոչ միայն Մերձավորև և Միջին Արևելքի ժողովուրդների պատմության հետազոտող էր, այլև նկարիչ և երաժիշտ: Սառա խանումը աշխատել է նաև դրամատիկական թատրոնում որպես նկարիչ և դեկորատոր: Նա 15 տարի դասավանդել է օտար լեզուները Կոնսերվատորիայում ՝Ուզեիր Հաջիբեկովի հրավերով: 1946 թվականին ընտրվել է Ադրբեջանի նկարիչների միության անդամ: Սառա Աշուրբեկլին ավելի ուշ աշխատել է որպես միջնադարյան պատմության ամբիոնի վարիչ ՝Ադրբեջանի պատմության թանգարանում, ավագ գիտաշխատող ՝Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ինչպես նաև Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1993 թվականից մինչև կյանքի վերջը ՝Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող[6][7]:

Գիտնականը մահացել է 2001 թվականի հուլիսի 17-ին Բաքվում, 95 տարեկան հասակում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Sara Açurbegli
  3. ЖЕНЩИНА-ЛЕГЕНДА К 100-летию со дня рождения С.Б.Ашурбейли
  4. МЕМОРИАЛЬНЫЙ САЙТ
  5. Ханджанбекова Ф. Негромкий подвиг Сары Ашурбейли // Азербайджанские известия. — 2009. — 7 марта.
  6. Սառա Աշուրբեկլի
  7. Инна Костина.Вторая профессия учёного-историка Сары ханум Ашурбейли Стр. 179-188