Ադրբեջանի պատմության թանգարան (Բաքու)

Ադրբեջանի պատմության թանգարան (ադրբ.՝ Milli Azərbaycan tarixi Muzeyi[1]), ադրբեջանական պատմության թանգարան։ Հիմնադրվել է 1920 թվականին և այժմ գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Ադրբեջանի պատմության թանգարան
ադրբ.՝ Milli Azərbaycan tarixi muzeyi
National Museum of History of Azerbaijan 11.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու
ՎայրԱդրբեջան
Ղեկավարության նստավայրԲաքու, Ադրբեջան
ՀասցեХ. З. Тагијева улица 41005
Հիմնադրված է1920 թվական
ՏնօրենNailə Vəlixanlı?
Հավաքածուի չափս300 000
Կայքazhistorymuseum.az(ադրբ.)

ՊատմությունԽմբագրել

 
Թանգարանային նմուշներ

Ադրբեջանի պատմության թանգարանը զբաղեցնում է 3000 քմ տարածք, որից 2000-ը տրամադրված է գիտական ցուցադրություններին։ Թանգարանում ցուցադրված են հոգևոր և նյութական մշակույթին, ինչպես նաև քաղաքական պատմությանը, արվեստին և Ադրբեջանի քաղաքական կյանքը բնութագրող թանգարանային նմուշներ և հնագիտական իրեր։

Թանգարանի հավաքածուն նվիրված է հին ժամանակներում ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակված հին ցեղերի պատմությունից մինչև մերօրյա Ադրբեջանին։ Թանգարանի նմուշները բազմաբնույթ են՝ պատմական, ազգագրական, հնագիտական, բուսաբանական, կենդանաբանական, կիրառական, հետազոտական և այլն։ Կան որոշ բաժիններ, որոնք առանձին նվիրված են ադրբեջանական արվեստին[2]։

1925 թվականին Անդրկոմիսարիատի կազմալուծումից և Ադրբեջանում խորհրդային կառավարությունների հաստատումից հետո թանգարանը չդադարեցրեց իր գործունեությունը։ Թանգարանում շարունակեցին գործել արվեստի, կենսաբանության պատմության, երկրաբանության և այլ բաժիններ և թանգարանը շարունակեց գոյություն ունենալ գրադարանի տեսքով։ Գրադարանում պահվող գրքերը նվիրված էին Անդրկովկասին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և իսլամական Արևելքի երկրներին (Սիրիա, Իրաք, ԱՄԷ և այլն)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել