Ադրբեջանի նկարիչների միություն

կազմակերպություն

Ադրբեջանի նկարիչների միություն (ադրբ.՝ Azərbaycan Rəssamlar İttifaqı), Ադրբեջանի Հանրապետության նկարիչներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն[2]։ Ադրբեջանի նկարիչների միության նախագահը ժողովրդական արտիստ Ֆարխադ Խալիլովն է, քարտուղարը` ժողովրդական արտիստ Աղաելի Իբրահիմովը։ Ունի շուրջ 880 անդամ։

Ադրբեջանի նկարիչների միություն
ԱՆՄ շենքը
Տեսակկազմակերպություն և arts association?
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված1932
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու, Խագանի պողոտա[1]
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
Գլխավոր քարտուղարՖարհադ Խալիլով
ՆախագահՖարխադ Խալիլով
Կամավորներ880
Կայքressam.az

Պատմություն խմբագրել

Միությունը 1932 թվականից գործել է որպես ադրբեջանցի նկարիչների կազմակերպչական կոմիտե։ Միությունը ստեղծվել է 1940 թվականին՝ ադրբեջանցի նկարիչների առաջին համագումարում։ 1992 թվականի մարտի 18-ին Ադրբեջանի գեղանկարիչների անկախ միությունը ստեղծվել է «Ադրբեջանի նկարիչների միության կանոնադրության» ընդունմամբ։

Ադրբեջանի նկարիչների միությունը նկարիչների միությունների միջազգային համադաշնության հիմնադիրներից մեկն է[3]։ Առաջին համագումարը տեղի է ունեցել 1940 թվականին։ 1940-2013 թվականներին կայացել է 15 համագումար (1940, 1955, 1958, 1961, 1965, 1968, 1972, 1979, 1982, 1987, 1992, 1998, 2003, 2008, 2013)։

Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը[4]։:

ԱՆՄ նախագահներ խմբագրել

  • Իսմայիլ Ախունդով (1940-1944, 1947-1952)
  • Նուսրեթ Ֆաթուլլաև (1944-1946)
  • Մուրսել Նաջաֆով (1946-1947)
  • Բաբա Ալիև (1952-1953)
  • Մամեդաղա Թարլանով (1953-1961)
  • Նադիր Աբդուրրախմանով (1961-1970)
  • Թոքայ Մամեդով (1970-1972)
  • Թաիր Սալախով (1972-1973)
  • Յուսիֆ Հուսեյնով (1973-1987)
  • Ֆարխադ Խալիլով (1987-)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Союз художников Азербайджана
  2. azerbaijans.com Միությունները Ադրբեջանում
  3. «Союз художников Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  4. «Ադրբեջանի նկարիչների միություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.