Ուզեիր Հաջիբեկով
Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով (ադրբ.՝ Üzeyir bəy Əbdülhüseyn oğlu Hacıbəyli, ռուս.՝ Узеир Абдул-Гусейн оглы Гаджибеков, սեպտեմբերի 18, 1885[6], Աղջաբադ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1948[3][4][5], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանի ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրը[7][8]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938), Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ Նա իսլամական աշխարհում առաջին օպերայի հեղինակն է[9][10]։
Ուզեիր Հաջիբեկով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Üzeyir Hacıbəyov |
Ի ծնե անուն | Üzeyir bəy Əbdülhüseyn oğlu Hacıbəyov |
Ծնվել է | 1885 սեպտեմբերի 18[1], գյուղ Աղջաբեդի Աղջաբադ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 23, 1948Բաքու Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | (տարիքը 63),
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Կայք | hajibeyov.com |
Ստորագրություն | |
Uzeyir Hajibeyov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանը կից երաժշտական դասընթացներում (1911-1912) և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1913-1914)։
Հաջիբեկովը «Լեյլի և Մեջնուն» օպերայով (1907, բեմ.՝ 1908) սկզբնավորվել է մուղամային օպերայի ժանրը։ Գրել է ևս 5 մուղամային օպերա՝ «Շեյխ Սանան» (1909), «Ոուստամ և Զոհրաբ» (1910), «Շահ Աբբաս և Գուրշիդ բանու» (1912), «Ասլի և Քյարամ» (1912), «Գարուն և Լեյլա» (1915, չի բեմադրվել)։ Հաջիբեկովը նաև ադրբեջանական երաժշտական կոմեդիայի հիմնադիրն է՝ «Ամուսինը և կինը» (1909), «Սա չլինի, նա լինի» (1910, էկրանավորումը՝ 1958) և լայն ճանաչման արժանացած «Արշին մալ ալան» (1913, մի քանի անգամ էկրանավորվել է, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1945)։ Սովետական իշխանության տարիներին Հաջիբեկովը նպաստել է հանրապետությունում երաժշտական կրթության զարգացմանը հիմնել է երաժշտական դպրոց (1922), 1938-1948 թվականներին եղել է Ադրբեջանի կոնսերվատորիայի (1949 թվականից՝ Հաջիբեկովի անվան) պրոֆեսոր և տնօրենը, կոմպոզիտորների միության նախագահը (1938 թվականից)։
1926 թվականին կազմակերպել է ադրբեջանական առաջին բազմաձայն երգչախումբը, 1931 թվականին՝ նոտա կարդացող ժողովրդական երաժիշտների նվագախումբ, 1936 թվականին՝ պետական երգչախումբ, ստեղծել է ադրբեջանական առաջին մասսայական երգերը, կամերա-գործիքային երկեր են։ 1945 թվականից գլխավորել է Ադրբեջանի ԽՍՀ ԳԱ ադրբեջանական արվեստի ԳՀԻ։
Հաջիբեկովի ստեղծագործության բարձունքն է «Քյոռօղլի» հերոսա-վիպական օպերան (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որն առանձնանում է ժողովրդական կերպարային-ինտոնացիոն կառուցվածքի և արտահայտչական դասական միջոցների միասնությամբ (Երևանում բեմադրվել է 1942 թվականին)։ Նրա գրչին են պատկանումնում նաև հայրենասիրական երգեր, «Հայրենիք և ճակատ» կանտատը, «Սենսիզ» («Առանց քեզ») և «Սևգիլի ջանան» («Սիրուհի») ռոմանս գազելները (Նիզամու խոսքերով), «Ադրբեջանական ժողովրդական երաժշտության հիմունքները» տեսական աշխատությունը (1945)։ Հաջիբեկովը նաև Ադրբեջանի ԽՍՀ հիմնի երաժշտության (1945) ու գրական երկերի հեղինակ է։
1975 թվականին Բաքվում հիմնադրվել է Ուզեիր Հաջիբեկովի տուն-թանգարանը։
Ծագումնաբանություն
խմբագրելՀաջիբեկ Հաջիբեկով | Աբդուլ Հուսեյն Հաջիբեկով (1842—1901) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իսմաիլ բեկ Հաջիբեկով (1879—1921) | Սայադ Հաջիբեկովա (1872—1954) | Աբուհայատ Հաջիբեկովա (1880—1951) | Զուլֆիկար Հաջիբեկով (1884—1950) | Ուզեիր Հաջիբեկով (1885—1948) | Ջեյհուն Հաջիբեկով (1891—1962) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սոլթան Հաջիբեկով (1919—1974) | Օսման Հաջիբեկով (1924—1979) | Ջամալ Փաշաև (1895—1953) | Նիյազի- Հաջիբեկով (1912—1984) | Չինգիզ Հաջիբեկով (1913—1971) | Ջեյհուն Հաջիբեկով (1919—1941) | Թիմուչին Հաջիբեկով (1921—1993) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Իսմաիլ Հաջիբեկով (1949—2006) | Ջամիլ Փաշաև (1926—1978) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11895850X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 5,0 5,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Азәрбајҹан Совет Енсиклопедијасы (ադրբ.): [10 ҹилддә] — Бакы: Азәрбајҹан Совет Енсиклопедијасынын Баш Редаксијасы, 1976. — Vol. 10. — P. 147.
- ↑ Гаджибеков Узеир Абдул Гусейн оглы
- ↑ Гаджибеков Узеир Абдул Гусейн оглы. Большая Советская Энциклопедия. Проверено 18 июня 2010. Архивировано 19 августа 2011 года.
- ↑ Matthew O'Brien. Uzeir Hajibeyov and his role in the development of musical life in Azerbaijan. Routledge. 2004. 211
- ↑ William O. McCagg, Brian D. Silver. Soviet Asian ethnic frontiers. Pergamon Press. 1979.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 242)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզեիր Հաջիբեկով» հոդվածին։ |