Ռենատա Տեբալդի
Ռենատա Տեբալդի (իտալ.՝ Renata Tebaldi, փետրվարի 1, 1922[1][2][3][…], Պեզարո, Մարկե, Իտալիայի թագավորություն[1][4][5][…] - դեկտեմբերի 19, 2004[6][2][7][…], Սան Մարինո, Սան Մարինո[5][4][8]), իտալացի հռչակավոր օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Ուսանել է Կարմեն Մելիսի մոտ։ Օպերային բեմի վրա դեբյուտը կայացել է 1944 թվականին։ 1946 թվականին ընդգրկվել է «Լա Սկալա» օպերային թատրոնի թատերախմբում։ 1955-1963 թվականներին երգել է Մետրոպոլիտեն օպերայում։ Հանդես է եկել և ձայնագրություններ թողարկել դիրիժորներ Տուլիո Սերաֆինի, Հերբերտ ֆոն Կարայանի, Լամբերտո Գարդելլիի, Գեորգ Շոլտիի, Կառլ Բյոմի, Ջեյմս Լիվայնի հետ։
Ռենատա Տեբալդի իտալ.՝ Renata Tebaldi | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Պեզարո, Մարկե, Իտալիայի թագավորություն[1][4][5][…] |
Մահացել է | դեկտեմբերի 19, 2004[6][2][7][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սան Մարինո, Սան Մարինո[5][4][8] |
Գերեզման | Langhirano |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Conservatorio Statale di Musica "Gioachino Rossini"? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | renatatebaldi.eu/index.php?/en |
Renata Tebaldi Վիքիպահեստում |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելՌենատա Տեբալդին ծնվել է 1922 թվականի փետրվարի 1-ին Իտալիայի Պեզարո քաղաքում[9]։ Հայրը՝ Տեոբալդո Տեբալդին, թավջութակահար էր[10], իսկ մայրը՝ Ջուզեպինա Բարբիերին՝ բուժքույր[11]։ Նախքան իր ծնվելը ծնողներն ամուսնալուծվեցին, և Տեբալդին մեծացավ մորական տատի ու պապի տանը՝ Լանգիրանոյում[12][13]։
3 տարեկանում հիվանդացած լինելով պոլիոմիելիտով[14]՝ սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և ընդգրկվում է Լանգիրանոյի եկեղեցական երգչախմբում[11]։ 13 տարեկանում մայրն ուղարկում է դաշնամուրի դասընթացների՝ Պարմա՝ Ջուզեպինա Պասանիի մոտ[15], որը նախաձեռնում է, որ Տեբալդին վոկալի դասեր վերցնի Պարմայի կոնսերվատորիայում երգեցողություն դասավանդող Իտալո Բրանկուչիի մոտ։ 17 տարեկանում Տեբալդին ընդունվեց Պարմայի կոնսերվատորիա՝ ուսանելով Բրանկուչիի և Էտորե Կամպոլյիանիի մոտ[16], այնուհետև տեղափոխվեց Պեզարոյի Ռոսսինիի երաժշտական լիցեյ՝ ուսանելով Կարմեն Մելիսի մոտ[17], այնուհետև վերջինիս միջնորդությամբ՝ Ջուզեպե Պաիսի մոտ[18][19][20]։ Ավելի ուշ դասընթացների էր հաճախում Նյու Յորքում՝ Բևերլի Փեք Ջոնսոնի մոտ[21]։
Կարիերան Իտալիայում
խմբագրելՏեբալդին առաջին անգամ բեմ դուրս եկավ 1944 թվականին Ռովիգոյում կատարելով Ելենայի դերերգը Առիգո Բոյտոյի Մեֆիստոֆել օպերայում[22]։ Պարմայում հանդես եկավ Բոհեմ, Ընկեր Ֆրից, Անդրե Շենիե օպերաներում[23]։ Մեծ աղմուկ հանեց, երբ 1946 թվականին Տրիեստում կատարեց Դեզդեմոնայի դերերգը, Օթելլոն կատարում էր Ֆրանչեսկո Մերլին։
Նա մեծ հաջողության հասավ 1946 թվականին, երբ լսումների գնաց Արտուրո Տոսկանինիի մոտ։ Վերջինս տպավորված էր և նրան անվանեց «հրեշտակի ձայն»[24]։ Տեբալդին առաջին անգամ հանդես եկավ Լա Սկալայում 1946 թվականին․ նա մասնակցում էր այն համերգին, որով նշանավորվեց թատրոնի վերաբացումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա հանդես էր գալիս Ռոսսինիի «Մովսեսը Եգիպտոսում» բիբլիական օպերայում, ինչպես նաև Վերդիի Te Deum օպերայում՝ սոպրանոյի արարը։ 1946 թվականին Լանգիրանոյում Մեֆիստոֆել և Էլզա օպերաներում կատարում էր Մարգերիտայի և Ելենայի դերերգերը։ Հաջորդ տարի նա հայտնվեց Բոհեմում, ինչպես նաև կատարեց Եվայի դերերգը Նյուրնբերգի մայսթերզինգերներում։ Տոսկանինին ոգևորեց վերջինիս կատարել Աիդայի դերերգը և հրավիրեց նրան իր ստուդիա՝ դերը փորձելու համար։ Տեբալդին այն կարծիքին էր, որ Աիդայի դերը դրամատիկ սոպրանոյի համար է, սակայն Տոսկանինին նրան համոզեց, և Ռենատան Լա Սկալայի բեմ դուրս եկավ 1950 թվականին Մարիո դել Մոնակոյի և Ֆեդորա Բարբիերիի հետ՝ Անտոնինո Վոտտոյի դիրիժորությամբ։ Սա Ռենատայի երիտասարդ կարիերայի ամենամեծ հաջողությունն էր, որը նախանշեց նրա միջազգային կարիերայի սկիզբը։
1953 թվականին նրա ձայնն օգտագործվեց «Աիդա»-ի ֆիլմային տարբերակում, Սոֆի Լորենի մարմնավորած կերպարի հնչյունավորման համար[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Тебальди Рената // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Tommasini A. Renata Tebaldi, 82, Soprano With 'Voice of an Angel,' Dies // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2004. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Renata Tebaldi // The Guardian.com — 2004. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Angel-voiced soprano dies // The Sydney Morning Herald — Sydney: Fairfax Media, 2004. — ISSN 0312-6315
- ↑ 6,0 6,1 6,2 Opera singer Renata Tebaldi dies // BBC News Online — 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Carlamaria Casanova (1981). Renata Tebaldi: la voce d'angelo. Electa. էջ 13.
- ↑ Current Biography Yearbook. H. W. Wilson Company. 1956. էջ 599. «Her father was a cellist; he still plays in orchestras in Pesaro and Parma opera houses.»
- ↑ 11,0 11,1 Victor Ilyitch Seroff (1970). Renata Tebaldi: the woman and the diva. Books for Libraries Press. էջ 32. ISBN 978-0-8369-8048-6.
- ↑ Anne Commire (2001 թ․ դեկտեմբերի 13). Women in World History. Gale. էջ 253. ISBN 978-0-7876-4074-3.
- ↑ Kenn Harris (1974). Renata Tebaldi. Drake Publishers. էջ 2. ISBN 978-0-87749-597-0.
- ↑ Schuyler Chapin (1995 թ․ հոկտեմբերի 10). Sopranos, mezzos, tenors, bassos, and other friends. Crown. էջ 38. ISBN 978-0-517-58864-2.
- ↑ Eddy Lovaglio (2008). Renata Tebaldi: estatico abbandono (Italian). Azzali. էջ 15. ISBN 978-88-88252-38-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Friedrich Blume (1979). Die Musik in Geschichte und Gegenwart: allgemeine Enzyklopädie der Musik (German). Bärenreiter-Verlag. էջ 1818. ISBN 978-3-7618-0411-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Renato Chiesa (1984). Riccardo Zandonai: Atti Del Convegno Di Studi Sulla Figura E L'Opera Di Riccardo Zandonai Presieduto Da Fedele D'Amico E Organizzato Con La Collaborazione Dell'istituto Trentino-Alto Adige Per Assicurazioni: Rovereto, 29-30 Aprile 1983 (Italian). Edizioni Unicopli. էջ 51. ISBN 978-88-7061-884-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ David Ewen (1978 թ․ հունվարի 1). Musicians since nineteen hundred: performers in concert and opera. Hw Wilson Company. էջ 862. ISBN 978-0-8242-0565-2.
- ↑ David Ewen (1957). Living musicians: Supplement. Supplement. H.W. Wilson Co. էջ 156.
- ↑ Saturday Review. Saturday Review Associates. 1955 թ․ հունվար. էջ 42.
- ↑ Anthony Tommasini (2001 թ․ հունվարի 22). «Beverley Peck Johnson, 96, Voice Teacher». The New York Times.
- ↑ Alfred W. Cramer (2009 թ․ մայիսի 15). Musicians and composers of the 20th century. Salem Press. էջ 1483. ISBN 978-1-58765-517-3.
- ↑ Harold D. Rosenthal (1966). Great singers of today. Calder & Boyars. էջ 194.
- ↑ Maurizio Eliseo (2006). Andrea Doria: cento uno viaggi (Italian). HOEPLI EDITORE. էջեր 107–. ISBN 978-88-203-3502-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Tony Crawley (1976 թ․ հունիսի 1). Films of Sophia Loren. Citadel Press. էջ 55. ISBN 978-0-8065-0512-1.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Website of the Committee Renata Tebaldi
- Tebaldi, Renata -- Encyclopædia Britannica
- 'La Tebaldi' app Site Արխիվացված 2013-01-22 Wayback Machine
- Renata Tebaldi a New Tribute Արխիվացված 2008-06-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատա Տեբալդի» հոդվածին։ |