Ֆեդորա Բարբիերի
Ֆեդորա Բարբիերի (իտալերեն՝ Fedora Barbieri, հունիսի 4, 1920[1][2][3][…], Տրիեստ, Իտալիայի թագավորություն[4] - մարտի 4, 2003[1][2][3][…], Ֆլորենցիա[4]), իտալացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։
Ֆեդորա Բարբիերի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1920[1][2][3][…] Տրիեստ, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 4, 2003[1][2][3][…] (82 տարեկան) Ֆլորենցիա[4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ստորագրություն | |
![]() |
20-րդ դարի 50-60-ական թթ. համարվել է մեցցո-սոպրանո ձայն ունեցող լավագույն իտալական երգչուհիներից մեկը։ Երգացանկը հիմնականում ընդգրկել է իտալացի կոմպոզիտորների (Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչչինի և այլն) ստեղծագործությունները։ Հաճախ հանդես է եկել Մարիա Կալլասի հետ նույն ներկայացումներում՝ ինչպես բեմի վրա, այնպես էլ մի շարք ձայնագրություններում։
Նրա առավել հայտնի դերերգերից են Ամներիսը (Վերդի, «Աիդա»), Ազուչենան (Վերդի, «Տրուբադուր»), Տիկին Քվիքլին (Վերդի, «Ֆալստաֆ»), Էբոլին (Վերդի, «Դոն Կարլոս»), Ուլրիկան (Վերդի, «Պարահանդես-Դիմակահանդես»)։ 1951 թ. մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» կատարմանն ու ձայնագրությանը Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ (ձայնագրությունը թողարկվել է)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.