Ռեզո Չխեիձե
Ռեզո (Ռևազ) Դավիթի Չխեիձե (վրացերեն՝ რეზო (რევაზ) დავითის ძე ჩხეიძე, 8 դեկտեմբերի, 1926, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 3 մայիսի, 2015, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980)։
![]() რეზო (რევაზ) დავითის ძე ჩხეიძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1926 դեկտեմբերի 8 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | մայիսի 3, 2015 | (տարիքը 88)
Մահվան վայր | ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գործունեության տարիներ | 1953-2015 |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, մանկավարժ |
Պարգևներ | Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, «Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
IMDb | ID 0158523 |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ռեզո Չխեիձեն ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 8-ին Քութայիսում։
1943-1946 թվականներին սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի ռեժիսրական ֆակուլտետում։ 1953 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։
1953 թվականից Ռեզո Չխեիձեն եղել է «Վրացֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1973 թվականից՝ նույն կինոստուդիայի տնօրենը։
1953 թվականին Ռեզո Չխեիձեն սեփական սցենարով նկարահանել է «Բորիս Պայչաձե» ֆիլմը՝ նվիրված հայտնի ֆուտբոլիստ Բորիս Պայչաձեին։ 1953-1954 թվականներին Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր։
1955 թվականին Ռեզո Չխեիձեն Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ նկարահանել է «Մագդանայի Լուրջան» ֆիլմը։ 1956 թվականին ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հատուկ հիշատակման որպես «Հորինված սյուժեով լավագույն ֆիլմ»: Երկար ժամանակ այն խորհրդային միակ ֆիլմն էր, որ ուշադրության է արժանացել արևմտյան հայտնի կինոփառատոնում[1][2]:
1974 թվականից դասավանդել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (ինստիտուտի կինոբաժնի վարիչ, պրոֆեսոր)։
Վրացական ԽՍՀ կինոգորժիչների միության անդամ է։ 1963-1981 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ կինոգործիչների միության քարտուղար։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 9-10-րդ նստաշրջանի պատգամավոր է։
Ռեզո Չխեիձեն մահացել է 2015 թվականի մայիսի 23-ին Թբիլիսիում, 89 տարեկանում[3][4]: Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում:
ԸնտանիքԽմբագրել
- Հայր - Դավիթ Չխեիձե (կեղծանունը՝ Դիա Չիանելի) (1890-1945), գրող, հասարակական գործիչ, եղել է Արևմտյան Վրաստանի գրողների միության նախագահ, մի քանի տարի աշխատել է որպես Քութայիսի թատրոնի տնօրեն։ 1937 թվականին դարձել է բռնաճնշման զոհ։
- Դուստր - Թամրիկո Չխեիձե, հասարակական գործիչ, 1978 թվականին Վրաստանում տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներից մեկը։
Կոչումներ և մրցանակներԽմբագրել
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)[5]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980)
- Լենինյան մրցանակ (1986, «Քո որդին, Երկիր» ֆիլմի համար, 1991 թվականին հրաժարվել է մրցանակից)
- Վրացական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1969, «Զինվորի հայրը» և «Ինչ երիտասարդություն է» ֆիլմերի համար)
- Լենինի շքանշան
- 2 այլ շքանշաններ
- մեդալներ
- «Խաղաղության դեսպան» կոչում (2010)
- Կաննի կինոփառատոն (հատուկ հիշատակում կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում որպես «Հորինված սյուժեով լավագույն ֆիլմ», «Մագդանայի Լուրջան» ֆիլմ, 1956)
- Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (պատվոգիր, «Մագդանայի Լուրջան» ֆիլմ, 1956)
- Միջազգային կինոփառատոն Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի շրջանակներում (ոսկե մեդալ (երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված ֆիլմերի բաժնում), 1957, Մոսկվա)
- Դելիի միջազգային կինոփառատոն (Մեծ մրցանակ, «Գանձ» ֆիլմի համար, 1961)
- Կորկի միջազգային կինոփառատոն (Ժյուրիի հատուկ մրցանակ, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1964)
- Սալոնիկի միջազգային կինոփառատոն (Մրցանակ տարվա արտասահմանյան լավագույն ֆիլմի համար, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1965)
- Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (Պոտվավոր դիպլով, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1965)
- «Կապիտոլյան Յուպիտեր» կինոփառատոն-կինոդիտում Հռոմում («Կապիտոլյան Յուպիտեր» մրցանակ, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1966)
- Համամիութենական կինոփառատոն (Մրցանակ ռեժիսուրայի համար, «Տնկիներ» ֆիլմ, Ալմա Աթա, 1973)
- Միջազգային կինոփառատոն Մոսկվայում (Պատվավոր դիպլոմ, «Տնկիներ» ֆիլմ, 1973)
- Համամիութենական կինոփառատոն (Գլխավոր մրցանակ, Լիտվայի ԽՍՀ թատերական միության մրցանակ, «Քո որդին, Երկիր» ֆիլմ, Վիլնյուս, 1981)
- Կինոփառատոն «Киношок» Անապայում («За мужество и достоинство в профессии „Госпожа Удача“ им. Павла Луспекаева» մրցանակ, 2001)
- Միջազգային կինոփառատոն Մոսկվայում (Մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար, 2009)
- Ռուսական կինոյի փառատոն «Մոսկովյան պրեմիերա» (Մշակույթի զարգացման մեծ ունեցած ավանդի համար, 2011)[6]
- Ռազմահայրենասիրական ֆիլմի Ս. Բոնդարչուկի նավան X միջազգային կինոփառատոն «Волоколамский рубеж» (Կազմկոմիտեի մրցանակ «Կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ունեցած առանձնակի ավանդի համար», Ռուսաստան, 2013)[7]
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2001)[8]
ՖիլմագրությունԽմբագրել
Ռեժիսորական աշխատանքներԽմբագրել
- 1953 - Բորիս Պայչաձե (վավերագրական)
- 1953 - Դիմիտրի Արակիշվիլի (վավերագրական) (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1954 - Վրաստանի ժողովրդական պարի պետական անսամբլ (վավերագրական) (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1954 - Մեր ապարանքը (վավերագրական) (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1955 - Մագդանայի Լուրջան (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1956 - Մեր բակը
- 1959 - Մայան Ցխնեթիից
- 1961 - Գանձ
- 1962 - Ծովային արահետ
- 1964 - Զինվորի հայրը
- 1969 - Ինչ երիտասարդություն է
- 1972 - Տնկիներ
- 1980 - Քո որդին, Երկիր
- 1988 - Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը
- 2008 - Տիրոջ տապանի մոմը (Ա. Ջուգելիի հետ համատեղ)
ՍցենարիստԽմբագրել
- 1953 - Բորիս Պայչաձե (վավերագրական)
- 1980 - Քո որդին, Երկիր (Սուլիկո Ժգենտիի հետ համատեղ)
- 1988 - Դոն Կիճոտի և Սանչոյի կյանքը (Սուլիկո Ժգենտիի, Մ. Սուարեսի հետ համատեղ)
- 2008 - Մոմ տիրոջ գերեզմանից (Ա. Ջուգելիի, Սուլիկո Ժգենտիի, Ա. Դոլիձեի հետ համատեղ)
ԴերասանԽմբագրել
- 1956 - Մեր բակը (չի նկարահանվել)
- 1959 - Քո ձեռքերում կյանքն է - Անդրո Պայչաձե
- 1963 - Քանի դեռ կենդանի է մադը - էպիզոդ
- 1973 - Լազարեի արկածները - էպիզոդ
- 1974 - Գիշերային այց (նկարահանվել է, բայց դերը նշված չէ)
- 1989 - Անցյալը միշտ մեզ հետ է - Սավլեի ընկերը
Մասնակցությունը ֆիլմերումԽմբագրել
- 1992 - Փարաջանով։ Վերջին գարուն (վավերագրական)
ՊրոդյուսերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Кваснецкая, 2009, էջ 22
- ↑ Исмаилова, Н. (2004)։ «Абуладзе»։ http://art.1september.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-01-03
- ↑ Скончался режиссёр «Отца солдата» Резо Чхеидзе // РИА Новости. - 03.05.2015
- ↑ Умер кинорежиссер Резо Чхеидзе - Светская хроника - IVONA - bigmir)net - IVONA
- ↑ Чхеидзе Реваз Давидович - статья из Большой советской энциклопедии (3-е издание)
- ↑ Фестиваль российского кино "Московская премьера" открывается в столице
- ↑ http://ia12.mosoblonline.ru/upload/iblock/043/vypusk-_-46.pdf
- ↑ Русская линия / Новости / Резо Чхеидзе на Московском кинофестивале получил приз за выдающийся вклад в мировой кинематограф