Մագդանայի Լուրջան
Մագդանայի Լուրջան (վրաց.՝ მაგდანას ლურჯა), Եկատերինա Գաբաշվիլիի համանուն պատմվածքի հիման վրա 1955 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ։
Մագդանայի Լուրջան վրաց.՝ მაგდანას ლურჯა | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1955 |
Լեզու | ռուսերեն և վրացերեն |
Ռեժիսոր | Թենգիզ Աբուլաձե Ռեզո Չխեիձե |
Սցենարի հեղինակ | Karlo Gogodze? |
Օպերատոր | Ալեքսանդր Դիգմելով Լև Սուխով |
Երաժշտություն | Արչիլ Կերեսելիձե |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 67 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմում պատկերված է Վրաստանը 19-րդ դարի վերջին։ Ածխի հարուստ վաճառական Միտուան սատկող ավանակին թողնում է ճանապարհին ու հեռանում։ Աղքատ այրի Մագդանա Սեսիաշվիլիի երեխաները՝ վեցամյա Միխոն ու երեքամյա Կատոն, գտնում են ավանակին։ Երեխաները նրան անվանում են Լուրջա (Կապուտաչյա) և խնամում։ Լուրջան լավ օգնական է դառնում այրու տնտեսության մեջ, որն զբաղվում էր մածնի առևտրով։ Սակայն Միտուան, ճանաչելով իր ավանակին, կաշառում է դատավորին և խլում կենդանուն։
Դերերում
խմբագրել- Դուդուխանա Ցերոձե - Մագդանա
- Լիանա Մոիսցրապիշվիլի - Սոֆո, Մագդանայի ավագ դուստրը
- Նանի Չիկվինիձե - Կատո, Մագդանայի դուստրը
- Միխո Բորաշվիլի - Միխո, Մագդանայի որդին
- Ակակի Քվանթալիանի - Միտուա, ածխի վաճառական
- Կառլո Սականդելիձե - Վանո, ածխի վաճառականի բատրակը
- Ակակի Վասաձե - Թեդո Գունաշվիլի
- Ալեքսանդր Օմիաձե - Գիգոյի պապը
- Ալեքսանդր Թաքայշվիլի - դատավոր
- Դավիթ Աբաշիձե - Գաբո
- Շալվա Գեդեվանիշվիլի
Մրցանակներ
խմբագրել- 1956 - հատուկ հիշատակում Կաննի կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժամանակ[1],
- 1956 - Էդինբուրգի կինոփառատոնի պատվոգիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Festival de Cannes - From 16 to 27 may 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել«Մագդանայի Լուրջան» ֆիլմը Արխիվացված 2018-04-08 Wayback Machine «Энциклопедия отечественного кино» կայքում (ռուս.)