Նիլանջանա Սուդեշնա / Ջումփա Լահիրի (անգլ.՝ Nilanjana Sudeshna "Jhumpa" Lahiri[13], հուլիսի 11, 1967(1967-07-11)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][3]), բենգալական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Ջումփա Լահիրի
անգլ.՝ Jhumpa Lahiri
Ծննդյան անունանգլ.՝ Nilanjana Sudeshna
Ծնվել էհուլիսի 11, 1967(1967-07-11)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4][3]
Մասնագիտությունվիպասան, գրող, համալսարանի դասախոս, դերասանուհի, սցենարիստ, ակադեմիկոս և թարգմանչուհի
Լեզուանգլերեն և իտալերեն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7][8][…],  Հնդկաստան[6] և  Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բերնարդ քոլեջ, Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ և South Kingstown High School?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներInterpreter of Maladies?, The Namesake? և The Lowland?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲոստոնի համալսարան, Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց և Փրինսթոնի համալսարան[5]
Պարգևներ
Կայքjhumpalahiri.net
 Jhumpa Lahiri Վիքիպահեստում

Լահիրիի պատմվածքների առաջին իսկ ժողովածուն՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» (անգլ.՝ ՝ «Interpreter of Maladies», 1999) արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, շահել է նաև Հեմինգուեյի անվան գրական մրցանակ։ Առաջին իսկ ծավալուն երկը՝ «Անվանակիցը» (անգլ.՝ ՝ The Namesake, (2003))) վեպը ներառվել է «Նյու Յորք թայմս»-ի բեսթսելլերներ ցանկում, մի քանի շաբաթ շարունակ պահպանել իր դիրքը այնտեղ։ Վեպի հիման վրա նկարահանվել է ժողովրդականություն վայելող, սիրված կինոնկար։ Պատմվածքների երկրորդ ժողովածուն՝ «Արտասովոր աշխարհը» (անգլ.՝ ՝ Unaccustomed Earth, 2008) շահել է Ֆրենկ Օ՛ Քոնորի անվան միջազգային գրական մրցանակ (Frank O'Connor International Short Story Award), իսկ երկրորդ վեպը՝ The Lowland-ը (2013), տեղ է գրավել բուքերյան և Գրքի ազգային մրցանակաբաշխությունների եզրափակիչ փուլերին հասած գեղարվեստական ստեղծագործությունների կարճ ցուցակներում[14].: Իր գործերի մեծ մասում Լահիրին պատկերում է Հնդկաստանից Ամերիկա ներգաղթածների կյանքը[15][16]։

2011 թվականին նա մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ արդեն իսկ հասցրել է իտալերեն հրատարակել էսսեների երկու ժողովածու և դարձյալ իտալերեն գրած մի վեպ։ Բացի այդ, իտալերենից անգլերեն է թարգմանել ինչպես իր, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործություններ[17][18]։

Լահիրիի գեղարվեստական արձակ ստեղծագործությունները թարգմանվել են բենգալերեն, գերմաներեն, նիդերլանդերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռումիներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն և մի շարք այլ լեզուներով։ 2005 թվականից նա ամերիկյան գրողների Փեն-ակումբի փոխնախագահն է[19], 2010 թվականի փետրվարից ընդգրկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին առընթեր Արվեստների ու հումանիտար գիտությունների կոմիտեի կազմում http://en.wikipedia.org/wiki/President%27s_Committee_on_the_Arts_and_Humanities[20]: 2014 թվականին նրան շնորհվել է National Humanities Medal[17], 2015-ին՝ Հարավային Ասիայի երկրների գրականությունների խրախուսման նպատակով հնդկական DSC ընկերության սահմանած մրցանակ։ Ստեղծագործական ու վարչական աշխատանքների հետ մեկտեղ՝ Ջումփա Լահիրին ներկայումս գրական վարպետություն է դասավանդում Փրինստոնի համալսարանում[18]։

Պարգևներ խմբագրել

  • 1993 – Անդրատլանտյան մրցանակ՝ Հենֆիլդ հիմնադրամից (TransAtlantic Award from the Henfield Foundation)
  • 1999 – Օ. Հենրիի մրցանակ՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքի համար
  • 1999 – Հեմինգուեյի մրցանակ՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքի համար
  • 1999 – «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքը ընտրվել է որպես ամերիկյան լավագույն պատմվածքներից մեկը
  • 2000 – Addison Metcalf մրցանակ՝ Արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայից
  • 2000 – «Երրորդ և վերջին մայրցամաքը» («The Third and Final Continent») պատմվածքն ընտրվել է որպես ամերիկյան լավագույն պատմվածքներից մեկը
  • 2000 – The New Yorker ամսագրի մրցանակ՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքի համար
  • 2000 – Պուլիտցերյան մրցանակ
  • 2000 – James Beard հիմնադրամի մրցանակ «Indian Takeout» պատմվածքի համար
  • 2002 – Գուգենհայմ մրցանակ
  • 2002 – «Ոչ մեկի գործը չէ» («Nobody's Business») պատմվածքը ընտրվել է որպես ամերիկյան լավագույն պատմվածքներից մեկը
  • 2008 – Ֆրենկ Օ՛ Քոնորի միջազգային գրական մրցանակ (Frank O'Connor International Short Story Award) «Արտասովոր աշխարհ» («Unaccustomed Earth») պատմվածքների ժողովածուի համար
  • 2009 – Ասիա-ամերիկյան գրական մրցանակ՝ «Արտասովոր աշխարհ» («Unaccustomed Earth») պատմվածքների ժողովածուի համար
  • 2009 – Premio Gregor von Rezzori մրցանակ՝ արտասահմանյան գեղարվեստական գրականության իտալերեն թարգմանության համար ("Una nuova terra", թարգմանիչ՝ Ֆեդերիկա Օդերա (Guanda)
  • 2014 – Հարավասիական գրականությունների համար DSC-ի սահմանած մրցանակ՝ The Lowland վեպի համար[21]
  • 2014 – National Humanities Medal[22]
  • 2017 – Pen/Malamud մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 Record #100885199 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. http://urn.bn.pt/nca/unimarc-authorities/txt?id=965745
  9. https://www.gf.org/fellows/all-fellows/jhumpa-lahiri/
  10. Jhumpa LahiriNEH.
  11. http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
  12. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2010-great-immigrants/
  13. Minzesheimer, Bob. "For Pulitzer winner Lahiri, a novel approach", USA Today, August 19, 2003. Retrieved on 2008-04-13.
  14. Букер объявил шорт-лист | Colta.ru
  15. Chotiner, Isaac. "Interviews: Jhumpa Lahiri", The Atlantic, March 18, 2008. Retrieved on 2008-04-12.
  16. Lahiri, Jhumpa. "My Two Lives", Newsweek, March 6, 2006. Retrieved on 2008-04-13.
  17. 17,0 17,1 Gutting, Elizabeth Ward. «Jhumpa Lahiri: 2014 National Humanities Medal». National Endowment for the Humanities. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  18. 18,0 18,1 «Jhumpa Lahiri: Professor of Creative Writing». Lewis Center for the Arts, Princeton University. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  19. «Совет попечителей Американского ПЕН-центра». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.
  20. «Barack Obama appoints Jhumpa Lahiri to arts committee», The Times of India, 2010 թ․ փետրվարի 7
  21. Claire Armitstead (2015 թ․ հունվարի 22). «Jhumpa Lahiri wins $50,000 DSC prize for south Asian literature». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  22. «President Obama to Award 2014 National Humanities Medal». National Endowment for the Humanities. 2015 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջումփա Լահիրի հոդվածին
  Արտաքին ձայնաֆայլեր
  Writer Jhumpa Lahiri, Fresh Air, September 4, 2003
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջումփա Լահիրի» հոդվածին։