Վարդակակաչի տենդ (ֆիլմ)

«Վարդակակաչի տենդ» (անգլ.՝ Tulip Fever), 2016 թվականին Միացյալ Թագավորություն-ԱՄՆ համատեղ նկարահանած պատմական դրամա ֆիլմ, որի ռեժիսորն է Ջասթին Չադվիկը:

Picto infobox cinema.png
Վարդակակաչի տենդ
Tulip Fever
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմելոդրամա, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2017[1], օգոստոսի 24, 2017[2] և դեկտեմբերի 7, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորJustin Chadwick?[3]
ՊրոդյուսերԱլիսոն Օուեն և Հարվի Վայնշտեյն
Սցենարի հեղինակԹոմ Ստոպարդ և Deborah Moggach?[4]
ԴերակատարներԴեյն ԴեՀան, Ալիսյա Վիկանդեր, Զակ Գալիֆիանակիս, Ջուդի Դենչ, Քրիստոֆ Վալց, Կարա Դելևին, Հոլիդեյ Գրեյնջեր, Մեթյու Մորիսոն, Թոմ Հոլանդեր, Cressida Bonas?, Քևին Մաքքիդ, Դեյվիդ Հերվուդ, Ջեկ Օ'Քոնել[4], Ջոաննա Սկանլան[4], Douglas Hodge?[4], Daisy Lowe?[4], Sebastian Armesto?[4] և Մայքլ Սմայլի[4]
ՕպերատորԷյգիլ Բրիլդ
ԵրաժշտությունԴենի Էլֆման և Թայլեր Բեյթս
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
Նկարահանման վայրԱվստրիա
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն105 րոպե
Բյուջե25 000 000 ԱՄՆ դոլար[5]

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 13-ին[6]:

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել 1630-ական թվականներին Նիդերլանդներում, Ամստերդամում, երբ իր բուռն շրջանն էր ապրում «վարդակակաչի տենդը»:

Ունևոր ծեր վաճառական Կոռնելիս Սենդվուրտը ամուսնանում է երիտասարդ Սոֆիայի հետ, որը վանքի որբանոցի սանուհի էր: Վաճառականի ամուսնության նպատակը սերունդ ունենալն է: Սակայն ծեր կնակորույս տղամարդու անխոհեմ քայլը՝ ամուսնանալ որբ աղջկա հետ, ավարտվում է ողբերգությամբ:

Աղքատ երիտասարդ նկարիչ Ժան վան Լոոսը, ում ծերունի Սենդվուրտը հրավիրում է սիրելի կնոջ դիմանկարը նկարելու, սիրահարվում է Սոֆիային: Չնայած ամուսնու փայփայած հույսերին, որ սերունդ ունենա, Աննայի մոտ այն չի ստացվում:

Իրադրությունը բարդացնում է երկրում տարածված խարդախությունը, որի գլխավոր պատճառը վարդակակաչներն են: Սոֆիայի դյուրահավատ սիրեկանը նույնպես հայտնվում է այդ խարդավանքների մեջ, որպեսզի «հեշտ փողեր» վաստակի. դրան մասնակցում է նաև Մարիան՝ Սոֆիայի սպասուհին, որի փեսացուն սնանկացած ու արագ հարստանալու մոլուցքով տառապող Ուիլյամն է:

Փորձելով փրկել իրեն և սիրեկանին, Սոֆիան որպես իր առաջնեկ է ներկայացնում Ուիլյամի և Մարիայի երեխային, սակայն խաբեությունը շուտով բացահայտվում է: Հիասթափված Կոռնելիսը մեկնում է Օստ Ինդիա: Նա իր կտակով ողջ ունեցվածքը ժառանգում է Մարիային, Ուիլյամին և վերջիններիս դստերը, որին իր երեխան էր կարծում: Անմխիթար վիճակում գտնվող Սոֆիային ուրիշ ելք չի մնում, քան վերադառնալ մենաստան և կուսակրոնություն ընդունել...

ԴերերումԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

Ֆիլմը պլանավորել էին նկարահանել դեռևս 2004 թվականին: Ժապավենի ռեժիսորը պետք է լիներ Ջոն Մեդդենը, իսկ գլխավոր դերակատարները Ջուդ Լոուն և Քիրա Նայթլին, սակայն, հարկային օրենսդրության փոփոխումը Մեծ Բրիտանիայում պատճառ դարձավ, որ աշխատանքները դադարեցվեն[16]:

ՔննադատությունԽմբագրել

«Վարդակակաչի տենդ» կինոնկարը քննադատների կողմից արժանացել է հակասական կարծիքների[17]: Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 4,4 բալ հնարավոր 10-ից[18]: Metacritic կայքում ֆիլմն ունի 38 միավոր՝ հնարավոր 100-ից[19]:

Կինովարձույթում ֆիլմը տապալվում է: 25 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը հավաքում է ընդամենը 8,4 միլիոն դոլար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt0491203/releaseinfo?ref_=tt_dt_dt#akas
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt0491203/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD — 2001.
  5. https://www.theatlantic.com/entertainment/archive/2017/08/the-long-strange-trip-of-tulip-fever-to-theaters/538569/
  6. «Oscar winner Alicia Vikander looks glam in gothic gown»։ Daily Mail։ 13 August 2017։ Վերցված է 2017-10-17 
  7. Baz Bamigboye (31 October 2013)։ «BAZ BAMIGBOYE: Colin Firth and 'sea widow' Kate hit choppy waters»։ Daily Mail։ Վերցված է 2017-10-17 
  8. Kevin Jagernauth (Nov 1, 2013)։ «Dane DeHaan Feeling ‘Tulip Fever,’ Melisandre Feels ‘Incarnate,’ Alan Arkin & Amanda Seyfried Have A ‘Wonderful Time’ & More | IndieWire» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2017-10-17 
  9. Stuart Kemp (2/8/2014)։ «Christoph Waltz Picks 'Tulip Fever' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-10-17 
  10. Owen Williams (9 Oct 2015)։ «Holliday Grainger Has Tulip Fever» (անգլերեն)։ Empire։ Վերցված է 2017-10-17 
  11. «Judi Dench to star in Tulip Fever»։ BBC News (en-GB)։ 2014-06-06։ Վերցված է 2017-10-17 
  12. Tina Campbell (2014-08-20)։ «Why Harry Styles turned down movie role kissing Cara Delevingne»։ Metro (en-GB)։ Վերցված է 2017-10-17 
  13. Yamato Jen (2014-04-24)։ «UK Model Cara Delevingne In Talks For ‘Tulip Fever’ & ‘Pan’ Roles»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-10-17 
  14. Steve (2014-06-11)։ «Cressida Bonas Cast In New Weinstein Movie Prince Harry’s ex sets sights on Hollywood.»։ Royal Fans (en-US)։ Վերցված է 2017-10-17 
  15. Team The Deadline (2014-06-17)։ «Anna Kendrick To Voice Lead In ‘Trolls’; David Harewood Joins ‘Tulip Fever’ Cast»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-10-17 
  16. «Judi Dench to star in Tulip Fever movie»։ bbc.co.uk (անգլերեն)։ BBC։ 2014-06-06։ Վերցված է 2017-04-23 
  17. Peter Travers (September 1, 2017)։ «'Tulip Fever': This D.O.A. Period Piece Should've Died on the Vine»։ Rolling Stone։ Վերցված է 2017-10-17 
  18. «Tulip Fever» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-17 
  19. «Tulip Fever»։ Metacritic։ Վերցված է 2017-10-17