Սպանություն արևելյան ճեպընթացում (ֆիլմ, 2017)

Սպանություն արևելյան ճեպընթացում (անգլ.՝ Murder on the Orient Express), 2017 թվականին նկարահանված ամերիկյան առեղծվածային դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորը Քեննեթ Բրանան է, սցենարիստը՝ Մայքլ Գրինը։ Ֆիլմը նկարահանվել է Ագաթա Քրիստիի համանուն վեպի (1934թ․) հիման վրա։ Ֆիլմում Բրանան հանդես է գալիս որպես Էրքյուլ Պուարո, այլ դերերում են Պենելոպե Կրուսը, Ուիլյամ Դեֆոն, Ջուդի Դենչը, Ջոնի Դեփը, Ջոշ Գադը, Դերեկ Ջեկոբին, Լեսլի Օդոմ կրտսերը, Միշել Պֆայֆերը և Դեյզի Ռիդլին։ Ֆիլմն Ագաթա Քրիստիի վեպի չորրորդ էկրանավորումն է՝ 1974 թվականի ֆիլմից, 2001 թվականի հեռուստաֆիլմային տարբերակից և 2010 թվականի «Պուարո» հեռուստասերիալի մի դրվագից հետո[6]։ Սյուժեն հետևում է աշխարհահռչակ խուզարկու Պուարոյին, երբ վերջինս 1930-ական թվականներին հետաքննում է մի սպանություն շքեղ «Արևելյան ճեպընթաց»-ում։

Սպանություն արևելյան ճեպընթացում
անգլ.՝ Murder on the Orient Express
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրդրամա, քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում և դետեկտիվ ֆիլմ
ՀիմքՍպանություն «Արևելյան ճեպընթացում»
Թվականնոյեմբերի 10, 2017[1], նոյեմբերի 9, 2017[1][2] և նոյեմբերի 10, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեննեթ Բրանա
ՊրոդյուսերՄարկ Գորդոն, Սայմոն Քինբերգ, Ռիդլի Սքոթ և Քեննեթ Բրանա
Սցենարի հեղինակՄայքլ Գրին
ԴերակատարներՔեննեթ Բրանա, Ջոնի Դեփ, Դեյզի Ռիդլի, Միշել Պֆայֆեր, Լյուսի Բոյնտոն, Ջոշ Գադ, Ջուդի Դենչ, Մայքլ Պենյա, ՄԻրանդա Ռեյսոն, Պենելոպե Կրուս, Դերեք Ջեյքոբի, Սերգեյ Պոլունին, Ուիլեմ Դեֆո[3], Leslie Odom Jr.?[3], Օլիվիա Քոլման[3], Ադամ Գարսիա[3], Թոմ Բեյթման, Մանուել Գարսիա Ռուլֆո, Մարվան Քենզարի, Phil Dunster? և Ալաա Սաֆի[4]
ՕպերատորՀարիս Զամբարլուկոս
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրՀարավսլավիա
Նկարահանման վայրՄիացյալ Թագավորություն
Կինոընկերություն20th Century Studios, Genre Films և Scott Free Productions
Տևողություն114 րոպե
Բյուջե55 000 000 $
Շահույթ352 789 811 $[5]
ՀաջորդՄահը Նեղոսի վրա
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Murder on the Orient Express (2017 film) Վիքիպահեստում

Նկարահանման շրջանն սկսվել է 2016 թվականի նոյեմբերին Միացյալ Թագավորությունում․ կինոնկարը վերջին տասնամյակների ընթացքում նկարահանված այն քիչ ֆիլմերից մեկն է, որտեղ 65 մմ տեսախցիկներ են օգտագործվել։ «Սպանություն արևելյան ճեպընթացում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 2-ին Լոնդոնում՝ Ալբերտ թագավորական սրահում։ Միացյալ Թագավորության կինոթատրոններում ցուցադրվել է 2017թ․ նոյեմբերի 3-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2017թ․ նոյեմբերի 10-ին, 20th Century Fox կինոընկերության կողմից[7]։ Ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 351 միլիոն դոլար և ստացել քննադատների խառն ու դրական արձագանքներ․ գովասանքներ դերասանական կազմի դերակատարման ու պրոդյուսերական արժանիքների, բայց նաև քննադատություններ սցենարի և նախորդ տարբերակներին նոր բան չավելացնելու համար[8]։

Շարունակությունը՝ «Մահ Նեղոսի վրա», նախատեսվում է ցուցադրել Միացյալ Նահանգների թատրոններում 2022թ․ փետրվարի 11-ին։

Սյուժե

խմբագրել

1934թ․ հռչակավոր բելգիացի դետեկտիվ Էրքյուլ Պուարոն բացահայտում է մի գողություն Երուսաղեմում՝ Սուրբ Հարության տաճարում։ Նա ՕԿԽ ունի, կյանքում ձգտում է հավասարակշռության ու համարում է, որ իր՝ ստերը բռնելու ունակությունը անեծք է։ Իր ընկերը՝ Բուկը՝ շքեղ Արևելյան ճեպընթաց երկաթուղային շարժման ծառայության տնօրենի զարմիկը, նրա Լոնդոն վերադառնալու համար գնացքում մի տեղ է գտնում։ Պուարոն գնացք է նստում Բուկի ու 13 այլ ուղևորների հետ․

Ռատչեթը, ով անանուն սպառնացող նամակներ էր ստանում, Պուարոյին առաջարկում է երեքօրյա ուղևորության ընթացքում վարձվել որպես իր թիկնապահ։ Այնուամենայնիվ, Պուարոն հրաժարվում է՝ նրան չհավանելու պատճառով։ Այդ գիշեր Պուարոն Ռատչեթի սենյակից ձայներ է լսում և տեսնում կարմիր կիմոնոյով ինչ-որ մեկին միջանցքով վազելիս։ Ձնակույտը տեղահանում է գնացքի շարժիչը, որի պատճառով ուղևորները ճանապարհին են մնում։

Հաջորդ առավոտյան Պուարոն իմանում է, որ Ռատչեթը սպանված է՝ խփված 12 անգամ։ Վերանորոգման աշխատանքների ընթացքում Պուարոն ու Բուկը քննում են ուղևորներին։ Ապացույցները ցույց են տալիս, որ Ռատչեթը սպանվել է մեկ մարդու կողմից, ով մի քանի հարվածներ է հասցրել։ Տիկին Հաբարդն էլ պնդում է, որ գիշերն իր խցիկում մի տղամարդ կար։ Պուարոն մասամբ վառված մի երկտող է գտնում, որը Ռատչեթին կապում է Դեյզի Արմսթրոնգի առևանգման հետ․ մի փոքրիկ աղջիկ, ում առևանգել էին իր ննջասենյակից և պահում էին փրկագին ստանալու համար։ Չնայած ընտանիքը վճարեց այն, Դեյզիին սպանեցին։ Ռատչեթի ինքնությունը բացահայտվում է․ նա Ջոն Կասեթին էր՝ Դեյզիին առևանգողն ու սպանողը։ Երեխայի մահվան ցնցումը հանգեցրեց մոր՝ Սոնիայի վիժմանը։ Հայրը՝ Քոլոնել Ջոն Արմսթրոնգը, ով գրել էր Պուարոյին՝ օգնություն խնդրելով, կարճ ժամանակ անց ինքնասպանություն գործեց։ Ընտանիքի դայակը՝ Սյուզանը, սխալմամբ կասկածվում էր մեղսակցության մեջ, ինչը հանգեցրեց նրա ձերբակալությանը։ Կալանքում գտնվելու ժամանակ նա ինքնասպան եղավ, ինչից հետո սակայն ապացուցվեց նրա անմեղությունը։

Ավելի շատ ապացույցներ են հետզհետե ի հայտ գալիս, այդ թվում արյունաթաթախ թաշկինակ և տիկին Հաբարդի խցիկում վագոնավարի համազգեստի մի կոճակ։ Ավելի ուշ կարմիր կիմոնոն հայտնաբերվում է հենց Պուարոյի ճամպրուկում, իսկ վագոնավարի համազգեստը՝ հարցաքննվող ուղևորներից մեկի խցիկում։ Հաբարդը հանկարծ թիկունքից դանակի հարված է ստանում․ նա ողջ է մնում, սակայն չի կարողանում ճանաչել մեղավորին։ Պուարոն բացահայտում է, որ ուղևորներից շատերը անձնական կապեր են ունեցել Արմսթրոնգ ընտանիքի հետ, և երևան հանում նրանց թաքնված անցյալները։ Երբ Պուարոն հարցաքննում էր Դեբենհամին, Արբութնոտը կրակում է նրա ուսին, բայց Բուկը խանգարում է վերջինիս սպանել Պուարոյին։

Պուարոն բոլոր կասկածյալներին հավաքում է գնացքից դուրս ու երկու տարբերակ առաջարկում, թե ինչպես է մահացել Կասեթին։ Առաջինը պարզ է, բայց չի համապատասխանում բոլոր փաստերին․ նրա թշնամիների գործակալը, քողարկված որպես վագոնավար, գնացք է բարձրացել նախորդ կայարանում, սպանել Կասեթիին և գնացքի հեռանալուն պես փախել։ Երկրորդն ավելի բարդ է․ յուրաքանչյուր կասկածյալ ինչ-որ կերպ կապ է ունեցել Արմսթրոնգների, Սյուզանի կամ նրա դատավարության հետ, և բոլորն էլ Կասեթիին սպանելու դրդապատճառ ունեին։

  • Մաք Քուինի հայրը առևանգման գործի փաստաբանն էր։ Նրա նկատմամբ ճնշում էր գործադրվել, որպեսզի Սյուզանին քրեական պատասխանատվության ենթարկի ու բանտ ուղարկի։ Սյուզանի ինքնասպանությունից հետո ճշմարտությունը բացահայտվում է, իսկ մաք Քուինի հոր կարիերան՝ կործանվում։
  • Մասթերմանը, ով անբուժելի հիվանդ է, պատերազմի ժամանակ Քոլոնել Արմսթրոնգի բանբերն է եղել, իսկ հետո՝ սպասավորը, նաև Արմսթրոնգ ընտանիքի ծառայապետը։
  • Բժիշկ Արբութնոտը Քոլոնել Արմսթրոնգի զինակիցն ու լավագույն ընկերն էր։
  • Կոմսուհի Անդրենյին (Հելենա Գոլդենբերգ) Սոնյա Արմսթրոնգի քույրն ու Դեյզիի մորաքույրն էր։
  • Կոմս Անդրենյին Սոնյայի փեսան էր։
  • Իշխանուհի Դրագոմիրոֆը Սոնյայի կնքամայրն ու նրա մոր ընկերուհին էր։
  • Տիկին Դեբենհամը Սոնյայի քարտուղարուհին ու Դեյզիի տնային դաստիարակչուհին էր։
  • Շմիդտը Արմսթրոնգ ընտանիքի խոհարարն էր։
  • Մարկեսը Արմսթրոնգ ընտանիքի վարորդն էր։
  • Էստրավադոսը Դեյզիի դայակն էր։
  • Հարդմանը, ով ամերիկացի է և ում իրական անունը Սայրուս է, Սյուզանին սիրահարված նախկին ոստիկան էր։
  • Պիեռ Միշելը՝ գնացքի վագոնավարը, Սյուզանի եղբայրն էր։
  • Հաբարդը, պարզվում է, Լինդա Արդենն է՝ թատրոնի նախկին դերասանուհի և ռեժիսորի հավակնորդ, ինչպես նաև Սոնյայի մայրն ու Դեյզիի տատիկը։

Հաբարդը հաստատում է Պուարոյի երկրորդ տեսությունը՝ ընդունելով, որ ինքը պլանավորել է սպանությունն ու խնդրել մյուսներին օգնել իրեն։ Մնացած բոլոր ուղևորներն ու Միշելը հերթով դանակահարել են Կասեթիին։ Դեբենհամն էր հագել կիմոնոն, իսկ Արբութնոտը դանակահարել էր Հաբարդին՝ առանց նրա կյանքը վտանգելու, որպեսզի համոզի Պուարոյին մարդասպանի միայնակ լինելը։ Պուարոն մարտահրավեր է նետում ուղևորներին ու Միշելին՝ բռնագրաված ատրճանակով կրակել իրեն, քանի որ նա միակն է, ով կարող է բացահայտել նրանց դավադրությունը․ Բուկը կարող է ստել, բայց ճշմարտությամբ ու հավասարակշռությամբ տարված Պուարոն չի կարող։ Հաբարդը խլում է ատրճանակն ու փորձում ինքն իրեն կրակել, բայց այն լիցքավորված չէր․ Պուարոն ուզում էր տեսնել, թե ինչպես կարձագանքեն կասկածյալները, և նրա արձագանքը հաստատում է, որ նրանցից ոչ ոք հոգով մադասպան չէ։

Երբ գնացքն արդեն վերանորոգված էր, Պուարոն եզրակացնում է, որ իրենց դեպքում արդարությունն անհնար է, քանի որ Կասեթին արժանի էր մահվան, բայց նրանցից ոչ ոք արժանի չէր բանտ ընկնելու։ Առաջին անգամ Պուարոն ստիպված էր լինելու ապրել ստի ու անհավասարակշռության մեջ։ Նա Հարավսլավիայի ոստիկանությանն է ներկայացնում միայնակ մարդասպանի տեսությունը, ինչը նրանք ընդունում են՝ մյուսներին թույլ տալով լքել գնացքը։ Երբ Պուարոն ցած է իջնում, բրիտանական բանակի մի լրաբեր խնդրում է նրան հետաքննել «սպանությունը արյունոտ Նեղոսի վրա», ինչին նա համաձայնում է։

Դերակատարներ

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

20th Century Fox-ը նախագիծը հայտարարեց 2013 թվականի դեկտեմբերին[9]։ Մայքլ Գրինը Սպանություն «Արևելյան ճեպընթացում» գրքի նոր էկրանավորման սցենարիստն է։ 2015 թվականի հունիսի 16-ին 20th Century Fox-ը բանակցություններ է վարում Քեննեթ Բրանայի հետ[10]։ 2015 թվականի նոյեմբերի 20-ին հայտարարվեց, որ Բրանան կգլխավորի ֆիլմը Էրքյուլ Պուարոյի դերում[11]։

Նկարահանման շրջանը սկսվել է 2016 թվականի նոյեմբերի 22-ին Մեծ Բրիտանիայում[12][13] և ավարտվել են 2017 թվականի մայիսին։ Նա օգտագործել է նույն 65 մմ տեսախցիկը, ինչպես Քրիստոֆեր Նոլանի Դյունկերկ ֆիլմում, բայց Բրանան գործել է մինչ այդ արտադրությունը[14]։ Այս երկուսը, որոնք շատ «փոքր» են նկարահանվելու 65 մմ տեսախցիկով, Բրանայի «Համլետ» (1996 թվական) ֆիլմից հետո, և 2017 թվականին թողարկված այս ֆիլմերից հետո[15][16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Internet Movie Database — 1990.
  5. https://www.boxofficemojo.com/movies/?id=murderorientexpress17.htm
  6. Mitchell, Robert (2017 թ․ մայիսի 5). «All-Star 'Murder on the Orient Express' Cast Assembles in London». Variety.
  7. «The Murder On The Orient Express world premiere red carpet». Yahoo!. 2017 թ․ նոյեմբերի 1.
  8. Giles, Jeff (2017 թ․ նոյեմբերի 9). «Murder on the Orient Express Mostly Stays on Track». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. McNary, Dave (2013 թ․ դեկտեմբերի 12). «Fox Remaking 'Murder on the Orient Express' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. Geier, Thom (2015 թ․ հունիսի 16). «Kenneth Branagh in Talks to Direct Agatha Christie's 'Murder on the Orient Express' (Exclusive)». TheWrap. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  11. McNary, Dave (2015 թ․ նոյեմբերի 20). «Kenneth Branagh to Direct, Star in 'Murder on the Orient Express' Remake». Variety. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. Daniels, Nia (2016 թ․ նոյեմբերի 22). «Murder on the Orient Express starts filming». The Knowledge. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. Daniels, Nia (2016 թ․ նոյեմբերի 15). «Murder on the Orient Express sets up UK shoot». KFTV. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. Ritman, Alex (2017 թ․ հոկտեմբերի 27). «Kenneth Branagh on Finding the Perfect Mustache for 'Murder on the Orient Express'». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. Debruge, Peter (2017 թ․ նոյեմբերի 7). «Film Review: 'Murder on the Orient Express'». Variety. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  16. McCarthy, Todd (2017 թ․ նոյեմբերի 10). «'Murder on the Orient Express': Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանություն արևելյան ճեպընթացում (ֆիլմ, 2017)» հոդվածին։