Ջորջ Միտչել

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջորջ Ջոն Միտչել (անգլ.՝ George John Mitchell, օգոստոսի 20, 1933(1933-08-20)[1][2][3][…], Waterville, Քեննեբեք շրջան, Մեն, ԱՄՆ[4]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, 2009 թվականի հունվարի 22-ից մինչև 2011 թվականի մայիսի 14-ը Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ։ 1980 թվականից մինչև 1995 թվականը ԱՄՆ սենատոր, 1989 թվականից 1995 թվականը Սենատի մեծամասնության առաջնորդ։ 2004 թվականի մարտից մինչև 2007 թվականի հունվարը՝ Ուոլթ Դիսնեյ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, հետագայում՝ DLA Piper միջազգային իրավաբանական ընկերության խորհրդի նախագահ։ Եղել է Բելֆաստի Թագավորական համալսարանի կանցլեր։ 1999 թվականին պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով[5]։

Ջորջ Միտչել
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բոլդուն քոլեջ և Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր, փաստաբան, ձեռնարկատեր, սցենարիստ և դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 20, 1933(1933-08-20)[1][2][3][…] (90 տարեկան)
Ծննդավայր Waterville, Քեննեբեք շրջան, Մեն, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Ջոն Միտչելը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 20-ին՝ Մեն նահանգի Ուոթերվիլ քաղաքում[6][7][8]։ Նրա հայրը՝ Ջորջ Ջոզեֆ Միտչելը (George Joseph Mitchell, ծնվելիս կրել էր Ջոզեֆ Կիլրոյ անունը, Joseph Kilroy), եղել է Իռլանդիայից ներգաղթածների որդի, սակայն ծնողներից զրկվել է վաղ տարիքում և որդեգրվել լիբանանցի ընտանիքի կողմից, աշխատել է քոլեջում որպես դռնապան[7][8][9][10][11]։ Միտչելի մայրը՝ Մարի Սաադը, եղել է լիբանանցի ներգաղթյալ, աշխատել է Ուոթերվիլի տեքստիլ գործարանում և չի տիրապետել անգլերեն լեզվին[7][8][9][11][12][13]։ Միտչելն ունեցել է երեք եղբայր՝ Պաուլը (Paul), Ջոնը (John) և Ռոբբին (Robbie), և մեկ քույր՝ Բարբարան (Barbara)[12]։

Միթչելը մանուկ հասակում ծառայել է Ուոթերվիլի մարոնիական կաթոլիկ եկեղեցում[7][11][12]։ Նա լավ է սովորել պետական միջնակարգ դպրոցներում, սակայն իրենց մարզական հաջողություններով Ջորջին ծածկել են բասկետբոլ և բեյսբոլ լավ խաղացող երեք եղբայրներ[6][7][12]։ Ուոթերվիլի դպրոցն ավարտելուց հետո Միտչելը ցանկացել է դառնալ դպրոցի ուսուցիչ և ընդունվել է Բրանսուիկի Բոուդին քոլեջ։ Ջորջը Մեն նահանգի Բրանսուիկ քաղաքի բասկետբոլի թիմում եղել է պաշտպան[6][8][9][14]։ 1954 թվականին Միտչելն ավարտել է քոլեջը՝ ստանալով Եվրոպայի պատմության բակալավրի աստիճան, և զորակոչվել բանակ։ Նա երկու տարի ծառայել է որպես լեյտենանտ Արևմտյան Բեռլինում՝ ԱՄՆ հակահետախուզության ստորաբաժանումում[6][9][14][15][15][16]։ Դրանից հետո ընդունվել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական կենտրոն[6][9]։ Հատկանշական է, որ 1960 թվականին Միտչելին աշխատանք են առաջարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ), սակայն նա հրաժարվել է հեռանալ համալսարանից[15]։

1960 թվականին՝ համալսարանը բակալավրի աստիճանով ավարտելուց հետո, Միտչելը ստացել է փաստաբանական պրակտիկայի թույլտվություն, սակայն երկար ժամանակ չի կարողացել աշխատել իրավաբանական ընկերությունում[15]։ 1960 թվականից մինչև 1962 թվականը նա աշխատել է որպես փաստաբան ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային բաժանմունքում[6], 1962 թվականից մինչև 1965 թվականը եղել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Էդմունդ Մասկի օգնականը, իսկ ավելի ուշ էպիզոդիդ մասնակցել Է Սենատում վերընտրվելու իր արշավներին[6][7][9][11]։

1964 թվականից մինչև1977 թվականը Միտչելը Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում՝ Sheriff & Baird ընկերությունում, զբաղվել է իրավաբանական պրակտիկայով[6][8][16][17]։ 1971 թվականին Միտչելը Մեն նահանգի Քամբերլենդ շրջանում զբաղեցրել է դատախազի օգնականի պաշտոնը[6], իսկ 1974 թվականին մասնակցել այդ նահանգի նահանգապետի պաշտոնի ընտրություններին, սակայն պատվել է[6][7][8]։

1977 թվականից մինչև 1979 թվականը՝ իրավաբանական ընկերությունից հեռանալուց հետո, Միտչելը եղել է Մեն նահանգի դաշնային դատախազ, իսկ 1979 թվականին նշանակվել ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի (Jimmy Carter)՝ նահանգի ֆեդերալ դատավոր[6][7][8][11][16]։

1980 թվականին սենատոր Մասկին նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար, և Մեն նահանգի նահանգապետի հրամանով ԱՄՆ Սենատում նրա փոխարեն նշանակել են Միտչելը։ Սկզբում փորձագետները հայտարարել են, որ Միտչելը չի վերընտրվի, սակայն հետագայում՝ 1982 և 1988 թվականներին, Սենատում վերընտրվելու ժամանակ, նա մեծ առավելությամբ հաղթել է հանրապետական թեկնածուներին[6][7][11][12][18]։

 
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը Սենատում

Միտչելն արագորեն առաջատար դեր է զբաղեցրել դեմոկրատ սենատորների շրջանում և 1989 թվականից մինչև 1995 թվականը Սենատում եղել Է դեմոկրատական մեծամասնության առաջնորդ, առաջ անցնելով հիմնական ֆավորիտներից՝ Դանիել Ինոուիից և Բեննետ Ջոնսթոնից (Bennett Johnston)[6][7]։ Միտչելի քաղաքական դիրքորոշման գնահատականները եղել են տարբեր. որոշ փորձագետներ այն անվանել են լիբերալ, մյուսները՝ ցենտրիստ[7]։ Ժողովրդավարական մեծամասնության առաջնորդի պաշտոնում Միտչելը ղեկավարել է բազմաթիվ բնապահպանական օրենքների ընդունումը, ինչպես նաև աշխատել առողջապահության հարցերի շուրջ, մասնակցել առողջապահության Քլինթոնի ծրագրի մշակմանը, որը հետագայում մերժվել է Սենատի կողմից, ինչպես նաև մանկական առողջապահության և հաշմանդամների պաշտպանության մասին ակտերին։ Միտչելը հանդես է եկել առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման և ԱՄՆ-ի ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտի մտնելու օգտին[9][11][19]։

1994 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Միտչելին առաջարկել է դառնալ ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ, սակայն նա հրաժարվել է՝ ցանկանալով ավարտել մի շարք օրինագծերի աշխատանքներ։ Բացի այդ, նա որոշել է չմասնակցել Սենատի վերընտրություններին, որը տեղի է ունեցել նույն տարում, և 1995 թվականին հեռացել է այնտեղից[9][11]։ Հետագայում Միտչելը բացատրել է իր հեռանալու պատճառը. դեռևս 1982 թվականին նա որոշել է, որ չի ցանկանում Սենատում մնալ ավելի քան երկու ժամկետով[14]։ Սենատում՝ դեմոկրատների առաջնորդի պաշտոնում, Միտչելին փոխարինել է Թոմ Դեշլը[20]։ 1995 թվականին Միտչելը վերսկսել է իրավաբանական պրակտիկան և գլխավորել Verner, Liipfert, McPherson and Hand ֆիրման, որը լոբբինգ է արել ծխախոտի ընկերությունների շահերը, ինչի համար հետագայում քննադատության է ենթարկվել[9][11][21]։ Սակայն Հյուսիսային Իռլանդիայում այդ պաշտոնում քաղաքական իրավիճակի բարդացման ֆոնին Միտչելը զբաղվել է Իռլանդիայի հանրապետական բանակի (IRA) և Միացյալ Թագավորության կառավարության ահաբեկչական թևերի միջև զինված հակամարտության լուծմամբ՝ կարողանալով հասնել կրակոցների դադարեցման մասին Բելֆաստյան համաձայնագրի կնքմանը։ 1998 թվականին՝ հակամարտության կարգավորման գործում ունեցած ավանդի համար, Միթչելն արժանացել է Բրիտանական կայսրության պատվավոր ասպետական շքանշանի[6][9][22][23] և առաջադրվել 2000 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի[19][24]։

2000 թվականից մինչև 2001 թվականը Միտչելը Մերձավոր Արևելքում եղել է ճգնաժամի լուծման միջազգային կոմիտեի նախագահը[6]։ Փորձագետները նշել են Միտչելի դերը Ալ-Ակսայի երկրորդ ապստամբության ավարտին. զինադադարի հասնելու համար նա կոչ է արել Իսրայելին հանել գոյություն ունեցող բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափից, իսկ արաբներին՝ դադարեցնել մարտական գործողությունները[9][11][13]։

2006 թվականին Միտչելը բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) կոմիսիոներ Բադ Սելիգի (Bud Selig) հրավերով գլխավորել է MLB-ի խաղացողների կողմից դոպինգի օգտագործման հետաքննության հանձնաժողովը։ Զեկույցը, որը 2007 թվականի դեկտեմբերին հրապարակվել է նրա հանձնաժողովի կողմից, ցույց է տվել, որ առնվազն 89 MLB-ի խաղացողներն օգտագործել են ստերոիդներ և այլ դոպինգային դեղամիջոցներ, այդ թվում՝ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բարրի Բոնդսը և Ռոջեր Քլեմենսը։ Այս զեկույցից մեկ տարի անց՝ Միտչելի խոսքով, MLB-ում դոպինգի հետ կապված իրավիճակը զգալիորեն բարելավվել է[9][11][25]։

2009 թվականի հունվարի 22-ին Միթչելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ։ Այդ որոշումն ընդունվել է Գազայի հատվածում Համասի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման համար՝ Իսրայելի կողմից ձեռնարկված «Թափվող արճիճ» լայնածավալ գործողության ֆոնին[9][11][13][23]։ Վերլուծաբանները ողջունել են այդ նշանակումը՝ նշելով խաղաղապահ գործընթացներում Միտչելի փորձը[9][13]։ Ավելի վաղ Միթչելը խաղաղարար գործունեության մասին արտահայտվել էր հետևյալ կերպ. «Կոնֆլիկտները բորբոքվում և ընթանում են մարդկանց կողմից, այդ պատճառով էլ մարդիկ ի զորու են վերջ դնել դրանց»[9][23]։

Մամուլը գրել է այն մասին, որ 2007 թվականին Միտչելի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ[26]։

2011 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Միտչելը հրաժարական է տվել։ Հաղորդվել է, որ, ըստ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների, քաղաքական գործչի հեռացումը պաշտոնից առաջացել է անձնական խնդիների պատճառով[27][28].

Միթչելը ԱՄՆ Սենատից հեռանալուց հետո զբաղեցրել է մի շարք կորպորատիվ պաշտոններ։ 1995 թվականին նա ընդգրկվել է The Walt Disney Company մեդիակոնգլոմերատի տնօրենների խորհրդում։ 2003 թվականից մինչև 2004 թվականը Միտչելը մասնակցել է ընկերության կառավարման մասին կորպորատիվ վեճին, և 2004 թվականի հունիսին՝ Մայքլ Այսների հրաժարականից հետո (Michael Eisner), կարողացել է գլխավորել նրա տնօրենների խորհուրդը և մինչև 2006 թվականի հուլիսը զբաղեցրել այդ պաշտոնը[11]։ 2003 թվականից մինչև 2009 թվականը Միտչելը եղել է DLA Piper իրավաբանական ընկերության տնօրենների խորհրդի անդամ[18][23]։ Նա նաև ընդգրկված է եղել FedEx, Xerox, Staples, Starwood Hotels and Resorts Worldwide ընկերությունների տնօրենների խորհրդում[9][21][29], եղել Առողջապահության ազգային հանձնաժողովի նախագահ և գլխավորել ԱՄՆ Օլիմպիական կոմիտեի էթիկայի հանձնաժողովը[21]։

1999 թվականի մարտին Միթչելը պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով և ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևով[6][9]։ Նա նաև եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության մրցանակի դափնեկիր[18]։ Միտչելը դարձել է արտաքին քաղաքականության մի քանի աշխատությունների հեղինակ, այդ թվում՝ «Men of Zeal: A Candid Inside Story of the Iran-Contra Hearings» (լույս է տեսել 1988 թվականին) , «Not for America Alone: The Triumph of Democracy and the Fall of Communism» (լույս է տեսել 1997 թվականին) և «Making Peace» (լույս է տեսել 1999 թվականին)[6]։

Միտչելը եղել է Բելֆաստի Թագավորական համալսարանի պատվավոր ղեկավար, ունեցել աշխարհի ավելի քան քառասուն համալսարանների պատվավոր աստիճաններ[18]։

Միտչելը երկու անգամ ամուսնացել է։ 1987 թվականին՝ 28 տարվա համատեղ կյանքից հետո, նա բաժանվել է իր առաջին կնոջից՝ Սալի Հիթից։ Նրանց համատեղ կյանքի ընթացքում ծնվել է մեկ դուստր՝ Անդրեան (Andrea)[7][12][23][30]։ 1994 թվականին նա ամուսնացել է երկրորդ անգամ՝ թենիսի մենեջեր Հիզեր Մաքլահլանի (Heather MacLachlan) հետ, ընդ որում նրանց չի խանգարել տարիքային տարբերությունը՝ Միտչելը եղել է 60 տարեկան, իսկ նրա հարսնացուն՝ 35։ Այդ ամուսնությունից Մետչելն ունեցել է մեկ որդի՝ Էնդրյուն (Andrew), և մեկ դուստր Քլերը (Clair)[22][23][31]։

Միտչելն ապրել է Նյու Յորքում, բացի այդ նա ունեցել է ամառանոց Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Մեն նահանգում[23]։ Միթչելը եղել է բեյսբոլի երկրպագու։ 2002 թվականից մտել է «Բոստոն Ռեդ Սոքս» թիմի տնօրենների խորհրդի կազմի մեջ, 1990-ական թվականներին նրան համարել են MLB-ի ղեկավարի պաշտոնի հավանական հավակնորդ[11][12][31][32][33]։ Բացի այդ, մամուլը ավելի շուտ հիշատակել է Միտչելի՝ թենիսով և արշավներով հրապուրելու մասին[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Ray M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. Информация на официальном сайте Արխիվացված 2009-03-10 Wayback Machine. (անգլ.) — 22.01.2009.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 George John Mitchell. — Biographical Directory of the US Congress
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Steven V. Roberts. George John Mitchell; Thoughtful Competitor. — The New York Times, 30.11.1988
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Adam Clymer. The Lawmakers — A periodic look at the titans of Capitol Hill; Quietly, and Off the Air, Mitchell Cuts the Deals. — The New York Times, 09.08.1993
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 Alex Altman. Middle East Envoy George Mitchell. — Time, 22.01.2009
  10. jeanrice. BIO: George Mitchell, Pres. Clinton’s Economic Advisor on Ireland. — The Generations Network Message Boards (boards.ancestry.com), 06.02.2001
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 Clinton Names Veteran Negotiators As Emissaries. — National Public Radio, 23.01.2009
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Steve Marantz. The Maine man. — The Sporting News, 13.06.1994
  13. 13,0 13,1 13,2 13,3 Herb Keinon. Mitchell: Every conflict can be solved. — The Jerusalem Post, 22.01.2009
  14. 14,0 14,1 14,2 Interview: George Mitchell. — American Academy of Achievement, 07.06.2002
  15. 15,0 15,1 15,2 15,3 Don Nicoll. Interview with George J. Mitchell. — Bates College Digital Library, 02.05.2002
  16. 16,0 16,1 16,2 Judges of the United States Courts: Mitchell, George John. — Federal Judicial Center (www.fjc.gov)
  17. A History. — Jensen Baird Gardner & Henry, 18.05.2006
  18. 18,0 18,1 18,2 18,3 George J. Mitchell. — DLA Piper (www.dlapiper.com), 28.01.2009
  19. 19,0 19,1 Senator George J. Mitchell. — National Public Radio, 25.06.2001
  20. Senate Majority Leader Tom Daschle. — FoxNews.com, 15.06.2001
  21. 21,0 21,1 21,2 Senator George J. Mitchell Elected To The Board of Staples Inc. — Business Wire, 22.09.1998
  22. 22,0 22,1 Kelly Candaele. George Mitchell. — The Los Angeles Times, 26.12.1999
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Dennis Hoey. Obama appoints George Mitchell Middle East envoy. — Portland Press Herald, 23.01.2009
  24. To urge the Nobel Commission to award the year 2000 Nobel Prize for Peace to former United States Senator George J. Mitchell for his dedication to fostering peace in Northern Ireland. — Thomas (Library of Congress), 27.01.2000
  25. Michael S. Schmidt. 11 Months Later, Some Praise for Baseball. — The New York Times, 26.11.2008
  26. T.J. Quinn. Mitchell diagnosed with cancer. — The Daily News, 10.08.2007
  27. George Mitchell resigns as Middle East envoy. — CNN, 13.05.2011
  28. Спецпосланник президента США на Ближнем Востоке уходит в отставку. — Российская газета, 14.05.2011
  29. Former Senator George Mitchell elected to FedEx board of directors. — Business Wire, 19.01.1995
  30. 2d Maine Senator Divorcing. — The Associated Press, 15.02.1987
  31. 31,0 31,1 Ian Thomsen. Of Politics, Tennis, Baseball and Love: A Sports Romance. — The International Herald Tribune, 15.06.1994
  32. Joe Mathews. Mitchell drawn to thorny issues. — The Los Angeles Times, 15.12.2007
  33. George Mitchell Bio. — The Associated Press, 14.12.2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Միտչել» հոդվածին։