Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտի

Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր (ՆԱՖՏԱ, անգլ.՝ North American Free Trade Agreement, NAFTA; ֆր.՝ Accord de libre-échange nord-américain, ALENA; իսպ.՝ Tratado de Libre Comercio de América del Norte, TLCAN), ազատ առևտրի համաձայնագիր Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև։ ՆԱՖՏԱ-ի համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ ուժի մեջ է մտել 1994 թվականի հունվարի 1-ին[1]։ Այն փոխարինել է ազատ առևտրի ամերիկա-կանադական համաձայնագրին[2]։

ՆԱՖՏԱ-ի պատկերանիշ
ՆԱՖՏԱ-ի անդամ երկրներ

Ստեղծման նախադրյալներ խմբագրել

Առաջին քայլը եղել է «Էբբոտի պլանը», որն ընդունվել է 1947 թվականին Կանադայի առաջատար ընկերություններում ԱՄՆ-ի ներդրումները խթանելու նպատակով։ 1959 թվականին ԱՄՆ-ի և Կանադայի միջև ստորագրվեց համատեղ ռազմաարդյունաբերության պայմանագիր, ինչը նպաստեց ամերիկյան արդյունաբերության չափանիշների ներդրմանը Կանադայի ռազմական տեխնիկայի արտադրությունում։

Հաջորդ քայլը դարձավ 1965 թվականին ստորագրված ավտոմոբիլային արդյունաբերության ազատականացման պայմանագիրը, որը նպաստեց բազմաթիվ այլ ոլորտների ինտեգրմանը։ ԱՄՆ-ի, Կանադային և Մեքսիկայի առևտրա-քաղաքական միավորման պահանջ առաջացավ 1970-ական թվականներին։ Սկզբում խոսքը տնտեսական միություն ստեղծելու մասին էր։ Այդ գաղափարը 1980-ականներին պաշտպանել են նախագահներ Ռոնալդ Ռեյգանը և Ջորջ Բուշը։

1988 թվականի սեպտեմբերին երեք տարի ձգված բարդ բանակցություններից հետո ստորագրվեց ազատ առևտրի ամերիկա-կանադական համաձայնագիրը (CUSFTA), որի համաձայն հետագա 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ն և Կանադան պետք է ստեղծեին ազատ առևտրի գոտի։

1980-ականներին տնտեսական միավորման գործընթացներն արագացան Եվրոպայում և Ասիայում, ինչը նշանակում էր, որ ՆԱՖՏԱ-ի ստեղծման գործընթացը պետք է արագացվեր։

Նպատակներ խմբագրել

ՆԱՖՏԱ-ի հիմնական նպատակը ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև առևտրի և ներդրումների արգելքների վերացումն է։

Կառուցվածք խմբագրել

  • Կենտրոնական կառույցը ազատ առևտրի հանձնաժողովն է, որի կազմում են անդամ երեք երկրների առևտրի նախարարները։ Հանձնաժողովը հետևում է համաձայնագրի առկա և հետագա զարգացմանը և օգնում է լուծել առաջացած խնդիրները։
  • ՆԱՖՏԱ-ի համակարգող քարտուղարությունը կոչված է կատարելու հանձնաժողովի քարտուղարությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «North American Free Trade Agreement (NAFTA)». Office of the United States Trade Representative. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Canada-United States Free Trade Agreement (FTA)». Foreign Affairs, Trade, and Development Canada. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել