Բեյսբոլի գլխավոր լիգա (MLB)

Բեյսբոլի գլխավոր լիգա (անգլ.` Major League Baseball, կրճատ` MLB), պրոֆեսիոնալ բեյսբոլի բարձրագույն առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը։ Լիգայում հանդես են գալիս 30 բեյսբոլի ակումբներ, որոնցից 29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Հիմնադրվել է 1869 թվականին և համարվում է հյուսիսամերիկյան բարձրագույն առաջնություններից ամենահինը։

Բեյսբոլի գլխավոր լիգա
Изображение логотипа
Տեսակբեյսբոլի լիգա և պրոֆեսիոնալ սպորտի լիգա
Երկիր ԱՄՆ և  Կանադա
ՀապավումMLB
Հիմնադրված1869 թ.
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏարածաշրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(29 ակումբ)
Կանադա Կանադա
(1 ակումբ)
Գլխավոր քարտուղարԲադ Սելիգ[1]
Ակումբների քանակ30[2]
Վերջին չեմպիոնՍան Ֆրանցիսկո Ջայնթս
(8-րդ տիտղոս)
Ամենատիտղոսակիր ակումբՆյու Յորք Յանկիս
(27 տիտղոս)[3]
Կայքmlb.com
Բեյսբոլիստ Բեյբ Ռութը «Բոստոն Ռեդ Սոքսի» կազմում (1914 թ.)

Թիմերն հանդես են գալիս Ամերիկյան լիգայում (American League, AL) և Ազգային լիգայոմ (National League, NL), որոնք որպես առանձին սպորտային առաջնություն հիմնադրվել էին համապատասխանաբար 1901 և 1876 թվականներին։ 2000 թվականին ենթալիգաները ձևավորում են մեկ միացյալ առաջնություն։ Կազմակերպությունն հանդիսանում է նաև շուրջ 240 թիմերից բաղկացած կրտսեր առաջնությունների ղեկավար մարմինը։

Բեյսբոլի առաջին պրոֆեսիոնալ թիմն հիմնադրվել է 1869 թվականին՝ Ցինցինատի քաղաքում։ Սպորտաձևի ժողովրդայնությունն աճում է 1920-ական թվականներին։ Խաղի ժողովրդայնության աճը շարունակվում է Մեծ Ճգնաժամի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ջեքի Ռոբինսոնը դառնում է առաջին սևամորթ բեյսբոլիստը լիգայում։

1950-ական և 1960-ական թվականներին Ամերիկյան և Ազգային լիգաները էականորեն ընդլայնվում են։ 1970-ական և 1980-ական թվականներին փոփոխվում է բեյսբոլային խաղադաշտերի արհեստական խոտածածկը։

Ներկայումս MLB-ում հանդես է գալիս 30 ակումբ, որոնցից 29-ը տեղակայված է Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Կանոնավոր մրցաշրջանում թիմերն անցկացնում են 162 հանդիպում, որից հետո յուրաքանչյուր ենթալիգայից փլեյ-օֆֆ է դուրս գալիս 5-ական ակումբ։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար թիմերն ելույթ են ունենում Համաշխարհային սերիայում (World Series)։

Լիգայի հանդիպումները Հյուսիսային Ամերիկայում հեռարձակվում են հեռուստատեսությամբ, համացանցով և ռադիոյով։ 2013 թվականի դրությամբ լիգայի մրցաշրջանային խաղերի ընդհանուր հաճախելությունը կազմել է 74 միլիոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սելիգի պայմանագիրը ընդլայնվում է 3 տարով». «rpl.edu». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Տեղեկություն թիմերի մասին». «MLB.com». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Աշխարհի սերիայի հաղթողներ». «ESPN». Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել