Ջորջթաունի համալսարան
Ջորջթաունի համալսարան (անգլ.՝ Georgetown University), կաթոլիկ (Հիսուսյաններ) մասնավոր համալսարան, որը գտնվում է Վաշինգտոնում: Ջորջթաունի համալսարանը ստեղծվել է 1789 թվականին կաթոլիկ եպիսկոպոս Քերոլ Ջոնի կողմից և հանդիսանում է հնագույն կաթոլիկ միաբանության համալսարան՝ ԱՄՆ-ի տարածքում: Գտնվում է Ջորջթաուն շրջանում, քաղաք՝ Վաշինգտոն, որը մինչև 1871 թվականը քաղաքի կարգավիճակ ուներ: Ջորջթաուն համալսարանի իրավունքի դպրոցը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնական շրջանում:
Ջորջթաունի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և կաթոլիկական համալսարան |
Կարգախոս | Utraque Unum |
Հիմնադրված է | հունվարի 23, 1789 |
Հիմնադրիր | John Carroll? |
Ընդհանուր անձնակազմ | 3457 մարդ |
Անդամակցություն | Big East Conference?, Օուկ Ռիջի համալսարանների միություն, Ճիզվիտյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, Association of Catholic Colleges and Universities?, 568 Group?, Consortium of Universities of the Washington Metropolitan Area?, National Association of Independent Colleges and Universities?, ORCID[1], Coalition of Urban and Metropolitan Universities?, Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[3], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[4] և Consortium of Social Science Associations?[5] |
Գույներ | կապույտ և Մոխրագույն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Հասցե | 37th and O streets NW, Washington, DC 20057-0001[6] |
Կայք | georgetown.edu(անգլ.) |
Georgetown University Վիքիպահեստում |
Համալսարանը մասնաճյուղեր ունի Իտալիայում, Թուրքիայում, Կատարում: Համալսարանը այժմ ուսուցանում է շուրջ 7500 քոլեջի ուսանողների և ավելի քան 10 հազար ասպիրանտների[7]:
Համալսարանի շրջանավարտները ճանաչման են հասել համաշխարհային հասարակական և քաղաքական ասպարեզներում. նրանց թվում 12 նախագահներ (այդ թվում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Ֆիլիպինների նախագահ՝ Մարիա Գլորիա Մակապագալ Առոյոն), 23 նահանգապետներ (ԱՄՆ), 23 սենատոր (ԱՄՆ), թագավորական ընտանիքների 11 անդամ և 79 դիվանագետ դեսպանի պաշտոնում:
ՊատմությունԽմբագրել
ՀիմնադրումԽմբագրել
1634 թվականին անգլիացի կաթոլիկ վերաբնակիչները հաստատվել են Մերիլենդ գավառում: Անգլիայի քաղաքացիական պատերազմում (1646) միապետականների պարտությունը, հանգեցրեց կաթոլիկների դեմ խիստ կանոնների ընդունմանը, գաղութներից հիսուսյանների վտարմանը և նրանց դպրոցների ոչնչացմանը: Գաղութային քաղաքականության ընթացքում հիսուսյանները շարունակում էին անօրեն պարապմունքներ անցկացնել կաթոլիկ դպրոցներում: 1776 թվականին ամերիկյան հեղափոխությունից հետո արգելքի հանումը հնարավորություն ընձեռեց կաթոլիկներին ստեղծել մշտական կրթական հաստատություններ:
Բենժամին Ֆրանկլինի առաջարկությամբ Հռոմի Պապ Պիյ 6-րդը նախկին հիսուսյան Ջոն Քերոլին նշանակեց Ամերիկայում Հռոմեա-կաթոլիկյան եկեղեցու առաջնորդ: 1783 թվականին Քերոլն Անապոլիսում սկսեց հանդիպել տեղի հոգևորականներ հետ, որտեղ նրանք սկսեցի նոր համալսարանի մշակումը: 1789 թվականի հունվարի 23-ին Քերոլը ավարտեց տարածքի գնման գործարքը, որտեղ հետագայում կառուցվեց համալսարանը: Ապագա կոնգրեսմեն Վիլյամ Գաստոնը դարձավ Ջորջթաունի համալսարանի առաջին ուսանողը, որը սկսեց գործել 1792 թվականի հունվարի 2-ին:
ԶարգացումԽմբագրել
1851 թվականին հիմնադրվել է Ջորջթաունի բժշկական դպրոցը, որը 1903 թվականին իր մեջ ընդգրկել է բուժքույրերի դպրոց:
1870 թվականին բացվել է Իրավունքի դեպարտամենտ, որն այժմ առանձնացել է դառնալով՝ Ջորջթաունի իրավունքի դպրոց: Արտասահմանյան սպասարկման դպրոցը (SFS), երկրի լավագույն դիվանագիտական դպրոցներից է, որը բացվել է 1919 թվականին Էդմոնդ Ուոլշի կողմից: 1957 թվականին հիմնադրվել է Բիզնեսի դպրոցը, իսկ 1998 թվականին կոչվել է ՄակԴոնի բիզնեսի դպրոց:
2009 թվականի ապրիլի 14-ին համալսարանում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001iVrmIIAS-georgetown-university
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ http://nces.ed.gov/collegenavigator/?q=&id=131496
- ↑ «Статистика Джорджтаунского университета»
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |