Սուրբ գրային աստվածաբանություն

Սուրբ գրային աստվածաբանություն, սիստեմատիկ աստվածաբանության ճյուղ։ Եզրույթը դժվար է միանշանակ սահմանել, քանի որ մասնագետների մեծամասնությունը սովորաբար այն կիրառում է տարբեր ձևով[1]։

Նկարագրություն խմբագրել

Չնայած շատերը խոսում են Սուրբ գրային աստվածաբանության՝ որպես Սուրբ Գրքի ուսումնասիրության (Աստվածաշնչագիտության) ոլորտում հատուկ մեթոդի մասին, որոշ մասնագետներ անդրադառնում են այս եզրույթին՝ նկատի ունենալով նրա տարբերակվող բովանդակությունը։ Այս հասկացությամբ Սուրբ գրային աստվածաբանությունը սահմանափակվում է աստվածաշնչային փաստերի և տվյալների հավաքմամբ՝ առանց տեքստերի միջև տրամաբանական վերլուծության և դիալեկտիկական հարաբերակցության, որը հատկապես շեշտադրվում է սիստեմատիկ աստվածաբանության մեջ[2]։

Չնայած տարբերակումը առկա է եղել ավելի վաղ, Սուրբ գրային աստվածաբանության սկզբնավորումը որպես առանձին գիտաճյուղ կապվում է Յոհան Գաբլերի անվան հետ։ 1787 թվականին որպես Ալտդորֆի համալսարանի պրոֆեսոր՝ նա օգտագործեց եզրույթը իր երդման ճառում և կոչեց այն ինքնուրույն գիտաճյուղ՝ անջատ դոգմատիկայից[3]։

Որոշ ուսումնասիրողներ կենտրոնանում են Հին Կտակարանի կամ Եբրայական Աստվածաշնչի վրա և խորամուխ լինում Հինկտակարանյան աստվածաբանության ոլորտ, որը սկզբնավորվել է քրիստոնյա անհատների կողմից։ Նրանք նպատակ են ունեցել տրամադրել օբյեկտիվ գիտելիք վաղ շրջանի հայտնության վերաբերյալ՝ աշխատելով գխավորապես աստվածաշնչային տեքստերի և դրանց պատմական բովանդակության վրա։

20-րդ դարում երևան եկան նոր կարծիքներ և տեսակետներ, այդ թվում՝ ֆեմինիստ և հրեա մասնագետների կողմից, որոնք առաջ քաշեցին նորանոր գաղափարներ՝ ցույց տալով, որ վաղ շրջանի գրվածքները զերծ չեն հեղինակային պատկերացումներից։ Այս մասնագետների թվում են Վալտեր Էյխրոդտը, Ջերհարդ վոն Ռադը, Ֆիլիս Տրիբլը և Ջոն Լևենսոնը[4]։

Մյուսների ուսումնասիրության ոլորտը Նոր Կտակարանն է, մասնավորապես՝ Նորկտակարանյան աստվածաբանությունը, որը նույնպես միտված է հասկանալու գրվածքների միջև առկա հարաբերությունը և դրանց պատմականությունը։ Ռուդոլֆ Բուլտմանը, Հենդրիկուս Բոերսը և Նիկոլաս Ռայթը ներառված են հիմնական մասնագեների ցանկում[5]։

Ավետարանի քարոզչության մեջ խմբագրել

Ավետարանի քարոզչության մեջ Սուրբ գրային աստվածաբանությունը աստվածաբանական գիտաճյուղ է, որը շեշտադրում է աստվածաշնչային հատնության աճող, ոչ ստատիկ էությունը։ Գրաեմե Գոլդսվորթին բացատրում է Սուրբ գրային և սիստեմատիկ աստվածաբանության միջև կապը հետևալ կերպ.

  Սուրբ գրային աստվածաբանությունը, ինչպես սահմանված է այստեղ, ոչ թե ստատիկ է, այլ դինամիկ։ Այսինքն՝ այն հետևում է Սուրբ Գրքում աստվածային հայտնության ընթացքին ու շարժմանը։ Այն սերտորեն կապված է սիստեմատիկ աստվածաբանության հետ (փոխադարձ կախվածության մեջ են մեկը մյուսից), չնայած առկա է մեկ շեշետադրված տարբերություն։ Սուրբ գրային աստվածաբանությունը չի սահմանում քրիստոնեական հավատքի էությունը կառուցող վերջնական դոգմաներ, այլ նկարագրում է այն ընթացքը, որում Աստված հայտվում է և շարժվում դեպի աստվածային հայտնության վերջնական նպատակը՝ Հիսուս Քրիստոս։ Սուրբ գրային աստվածաբանությունը նպատակ ունի հասկանալու Սուրբ Գրքում արձանագրված Աստծո հայտնութենական գործունեության տարբեր դրսևորումների միջև եղած կապը։ Սիստեմատիկ աստվածաբանը գլխավորապես հետաքրքվում է քրիստոնեական վերջնական սահմանված դոկտրինայով։ Իսկ Սուրբ գրային աստվածաբանը մեծամասամբ հետաքրքվում է ճշմարտության զարգացող առաջընթացով։ Սիստեմատիկ աստվածաբանը, հիմնվելով Սուրբ գրային աստվածաբանության վրա, ընդգծում է Աստվածաշնչի նախահոգեգալստական տեքստերը որպես նյութ, որից կարող են ձևակերպվել Քրիստոնեական դոկտրինաները[6]։  

Այս մոտեցումը Սուրբ Գրքի նկատմամբ տարածելուն օգնել են մի շարք հեղինակներ.[7]՝ Գրեգորի Բեալեյ, Քևին Վանհուզեր, Գերհարդուս Վոս («Սուրբ գրային աստվածաբանություն։ Հին և Նոր Կտակարաններ»), Հերման Նիկոլաս Ռիդդերբոս («Արքայության գալուստը»), Մերեդիթ Քլայն («Արքայության նախերգանք»), Գրաեմ Գոլդսվորթի («Ծրագրի, Ավետարանի և Արքայության համաձայն»), Վաուգհան Ռոբերտս («Աստծո մեծ նկարը»), Ջեյմս Համիլթոն («Աստծո փառքը դատաստանի միջոցով փրկության մեջ»), Փիթեր Գենթրի և Ստեֆան Վելում («Արքայություն ուխտի միջոցով։ Ուխտի աստվածաշնչային-աստվածաբանական հասկացողությունը»)[7]։ Այս ոլորտում հատկապես կարևոր է հիշատակել Հին Պրինկտոնյան աստվածաբան Գերհարդուս Վոսի կատարած ուսումնասիրությունը («Սուրբ գրային աստվածաբանություն։ Հին և Նոր Կտակարաններ»)[8]։

Սուրբ գրային աստվածաբանական շարժում (1940-1960) խմբագրել

Սուրբ գրային աստվածաբանական շարժումը մոտեցում էր Սուրբ գրքի բողոքական ուսումնասիրությունների շրջանակներում, որը տարածված էր Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Պրեսբիտերյանների շրջանակներում 1940-ական թվականներից մինչև 1960-ականների սկիզբը։ Մեծապես կրելով նեո-օրթոդոքսիայի ազդեցությունը՝ շարժումը նպատակ ուներ խուսափել ազատական (լիբերալ) աստվածաբանության և քրիստոնեական ֆունդամենտալիզմի հակադրությունից։ Կարևոր թեմաներն էին․

  1. Սուրբ Գիրքը՝ որպես աստվածաբանական աղբյուր,
  2. Սուրբ Գրքի միություն,
  3. Աստծո հայտնությունը պատմության մեջ,
  4. Աստվածաշնչի եբրայական պարզորոշ մտածելակերպը,
  5. Աստվածաշնչային հայտնության եզակիությունը[9]։

Տվյալ ոլորտի մասնագետների թվում էին Ջորջ Ռայթը, Ֆլոյդ Ֆիլսոնը, Օտտո Փայփերը և Ջեյմս Սմարթը[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carson, D. A. "Systematic Theology and Biblical Theology". In New Dictionary of Biblical Theology. Edited by T. Desmond Alexander and Brian S. Rosner. Downers Grove: InterVarsity, 2000, 89.
  2. Carson, D. A. "Systematic Theology and Biblical Theology". In New Dictionary of Biblical Theology. Edited by T. Desmond Alexander and Brian S. Rosner. Downers Grove: InterVarsity, 2000, 102.
  3. Gabler, Johann P. "An Oration on the Proper Distinction between Biblical and Dogmatic Theology and the Specific Objectives of Each". In Old Testament Theology: Flowering and Future. Sources for Biblical and Theological Study. Edited by Ben. C. Ollenburger. Winona Lake: Eisenbrauns, 2004.
  4. Brueggemann, Walter (1997). Theology of the Old Testament : testimony, dispute, advocacy ([Nachdr.]. ed.). Minneapolis: Fortress Press. ISBN 978-0800630874.
  5. Via, Dan O. (2002). What is New Testament theology?. Minneapolis, Minn.: Fortress Press. ISBN 9780800632632.
  6. Goldsworthy, Graeme (2000). «Gospel & Kingdom». The Goldsworthy Trilogy. էջեր 45–46.
  7. 7,0 7,1 Gaffin, Richard B. J. "Introduction". In Redemptive history and biblical interpretation: The shorter writings of Geerhardus Vos. Edited by Gaffin, Richard B. J. Presbyterian and Reformed Pub. Co, 1980, p. xiii.
  8. Vos, Geerhardus (1975). Biblical Theology: Old and New Testaments. Carlisle, PA: Banner of Truth.
  9. Courey, David J. «Biblical Theology Movement». thearda.com. Association of Religion Data Archives. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  10. Moorhead, James H. (Spring 2001). «Redefining Confessionalism: American Presbyterians in the Twentieth Century». The Journal of Presbyterian History. Presbyterian Historical Society. 79 (1): 74. JSTOR 23335389.

Արտաքին հղումներ խմբագրել