Յոհան Էնկե
Յոհան Էնկե (գերմ.՝ Johann Franz Encke, սեպտեմբերի 23, 1791[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - օգոստոսի 26, 1865[1][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի աստղագետ։
ԿենսագրությունԽմբագրել
Յահան Ֆրանց Էնկեն ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 23-ին Համբուրգում։ Կրթությունը ստացել է Գյոթինգենի համալսարանում[10]։ 1816 թվականին եղել է Գոտա աստղադիտարանի աստղագետ։ 1825-1862 թվականներին եղել է Բեռլինի աստղադիտարանի տնօրեն[10] և «Berliner astronomisches Jahrbuch» հրատարակության խմբագիր։
Էնկեին առաջին ճանաչումը բերել է իր արևային պարալաքսի սահմանման, Երկրից մինչև Արև հեռավորության, Արեգակնային համակարգի չափերի վերաբերյալ աշխատությունները։ Արևային պարալաքսի որոշման մեթոդի հիմքում ընկած էր Էդմունդ Հալլեյի գաղափարը Վեներայի անցումը Արևի սկավառակի միջով, որը տեղի է ունենում աշխարհի տարբեր կետերում։ 1761 և 1769 թվականներին տարբեր երկրներում կատարած դիտարկումները արժեքավոր նյութ են կազմել, որոնց ընդհանուր վերամշակումը կատարվել է Էնկեի կողմից և ստացվել է 8.5" պարալաքս, որը քիչ է տարբերվում է ներկա պահին ընդունված արժեքից (8,790"):
Կարևոր նշանակություն ունեն Էնկեի՝ գիսաստղին նվիրված հետազոտությունները, որը հետագայում ստացել է իր անունը։ 1819 թվականին սահմանել է, որ Պիեռ Մեշենի (1786) և Ժան-Լուի Պոնսի (1818) հայտնաբերած գիսաստղերը հանդիսանում են մեկ պարբերական գիսաստղ, որը շարժվում է էլիպսաձև ուղեծրով։ Էնկեի գիսաստղը հետաքրքիր գիսաստղերից մեկն է, քանի որ այն ունի շրջանառության ամենակարճ ժամանակաշրջանը և փոքր պերիխիյան հեռավորությունը[10]։
1824 թվականին Էնկեն պարգևատրվել է Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալով։ 1829 թվականից եղել Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ։
Էնկեն նշանակալի դեր է խաղացել Կարլ Բրունկսի ճակատագրի վրա․ նրան հրավիրել է իր մոտ աստղադիտարան՝ դրանով իսկ աշխարհին բացահայտելով նոր մեծ աստղագետին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ 4,0 4,1 4,2 Энке Иоганн Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Find A Grave — 1995.
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,0 10,1 10,2 «Энке, Иоганн-Франц»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ԳրականությունԽմբագրել
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Энке, Иоганн Франц»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907