Միլանի մոնումենտալ գերեզմանատուն
Միլանի մոնումենտալ գերեզմանատուն ([tʃimiˈtɛːro monumenˈtaːle], իտալ.՝ Cimitero Monumentale di Milano), Իտալիայի Միլան քաղաքի երկու ամենամեծ գերեզմանատներից մեկը: Աչքի է ընկնում գեղարվեստական դամբարանների և հուշարձանների առատությամբ:
Միլանի մոնումենտալ գերեզմանատուն իտալ.՝ Cimitero Monumentale di Milano | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Միլան[1] |
Երկիր | Իտալիա |
Հիմնման տարի | հունվարի 1, 1867 |
Ճարտարապետ | Կառլո Մաչակինի |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն |
ՊատմությունԽմբագրել
Գերեզմանատունը նախագծել է ճարտարապետ Կառլո Մաչակինին (1818-1899): Նախատեսվել է քաղաքով մեկ ցրված մի շարք փոքր գերեզմանոցներ համախմբել մեկ վայրում:
Գերեզմանատունը պաշտոնապես բացվել է 1866 թվականին և այն ժամանակից ի վեր համալրվել է մի շարք ժամանակակից և դասական իտալական քանդակներով, ինչպես նաև հունական տաճարներով, մշակած կոթողներով և այլ բնօրինակ ստեղծագործություններով, ինչպիսին է Տրայանոսի սյունի փոքր տարբերակը: Դամբարանների մեծ մասը պատկանում են հայտնի արդյունաբերող դինաստիաների, որոնք նախագծել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ջո Պոնտին, Արթուրո Մարտինին, Լուսիո Ֆոնտանան, Մեդարդո Ռոսոն, Ջակոմո Մանցուն, Ֆլորիանո Բոդինին և Ջո Պոմոդորոն:
Գերեզմանատան գլխավոր մուտքն անցնում է Ֆամեդիոյի (Famedio) միջով՝ նեո-միջնադարյան ոճի մարմարե մեծ փառքի սրահ, որտեղ ամփոփված են քաղաքի և երկրի պատվավոր և հայտնի քաղաքացիների, այդ թվում վիպասան Ալեսանդրո Մանձոնիի շիրիմները:
Մարիո Պալանտիի նախագծած Civico Mausoleo Palanti գերեզմանը կառուցվել է ի հիշատակ Միլանի այն քաղաքացիների, ովքեր զոհվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում: Շուրջ 800 միլանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը գտնվում է գերեզմանատան կենտրոնում, որի հեղինակն է BBPR ճարտարապետական խումբը:
Գերեզմանատունն ունի հատուկ հատված նրանց համար, ովքեր չեն պատկանում կաթոլիկ կրոնին և ունի հրեական հատված:
Մուտքի մոտ կա տպագրության, լուսանկարների մշտական ցուցադրություն, գերեզմանատան պատմական զարգացման քարտեզը: Ունի 1920 թվականին կառուցված երկու մարտկոցով շահագործվող էլեկտրական դիակառք:
Հրեական հատվածԽմբագրել
Կառլո Մաչակինիի նախագծած հրեական հատվածը բացվել է 1872 թվականին, որպեսզի փոխարինի Porta Tenaglia, Porta Magenta և Porta Vercellina հրեական գերեզմանոցներին: Այն գտնվում է կաթոլիկ գերեզմանատան արևելյան կողմում, ունի առանձին մուտք:
Դամբարանների համարակալումը կրկնվում է, քանի որ գերեզմանոցը բաժանվում է 6 մասերի և ունի մեկ հավելյալ հատված արևելյան կողմում: Կա նաև երեք ընդհանուր հատված, որոնցից մեկը 1873-1894 թվականներին հուղարկավորված երեխաների համար է՝ գետնի վրա փոքր տապանաքարերով՝ գրված անունը, ազգանունը և մահվան ամսաթիվը:
1866 թվականից մինչև մեր օրեր ստեղծված հուշարձանները տեղակայված են քայլուղիների երկայնքով: Կան նաև ընտանեկան աճյունասափորներ, կոլումբարիումներ, ոսկրատներ:
Կան գեղարվեստական արժեք ունեցող բազմաթիվ հուշարձաններ, որոնք ներկայացված են Ջիովաննա Գինեքսի և Օռնելա Սելվաֆլոտայի ստեղծած ուղեցույցում[2]:
Արվեստագետ Դիեգո Պենաչիո Արդեմանին 2015 թվականի մայիսին այս հատվածի գլխավոր կառույցին ավելացրել է գեղարվեստական պատուհաններ, որոնք ներկայացնում են հրեական 12 ցեղերը[3]:
Հայտնի անձնաց գերեզմաններԽմբագրել
Ամբողջ գերեզմանատանը տեղադրված ազդանշաններն այցելուներին հուշում են առավել ուշագրավ դամբարանների և հուշարձանների տեղերը: Գերեզմանատանը թաղված են՝
- Ալբերտո Ասկարի (1918-1955), Ֆորմուլա 1-ի չեմպիոն վարորդ
- Անտոնիո Ասկարի (1888-1925), Grand Prix չեմպիոն վարորդ
- Էրնեստո Բացցարո (1859-1937), քանդակագործ
- Լուկա Բելտրամի (1854-1933), ճարտարապետ
- Անտոնիո Բերնոչի (1859-1939), արդյունաբերող
- Առիգո Բոիտո (1842-1918), կոմպոզիտոր, լիբրետոների հեղինակ
- Ջինո Բրամիերի (1928-1996), կոմիկ դերասան
- Կանդիդո Կանավո (1930-2009), իտալացի լրագրող
- Կառլո Կատանեո (1801-1869), փիլիսոփա, հայրենասեր
- Ալֆրեդո Կատալանի (1854-1893), կոմպոզիտոր
- Վալտեր Չիարի (1924-1991), դերասան
- Ֆրանկո Կորելլի (1921-2003), օպերային տենոր
- Էրման Այնշտայն (1847-1902), Ալբերտ Այնշտայնի այրը
- Ֆիլիպպո Ֆիլիպպի (1830-1887), լրագրող, երաժշտական քննադատ
- Ջորջո Գաբեր (1939-2003), երգիչ-երգահան, կատակերգու
- Giuseppe Gervasini (1867-1941), կրոնական գործիչ
- Լուիջի Ջուսսանի (1922-2005), քահանա, «Communion and Liberation» հիմնադիր
- Ֆրանչեսկո Հայեց (1791-1882), իտալացի նկարիչ
- Վլադիմիր Հերովից (1903-1989), դաշնակահար
- Հերբերտ Կիլպին (1870-1916), անգլիացի ֆուտբոլային գործիչ Միլան ֆուտբոլային ակումբի հիմնադիր
- Աննա Կուլիշևովա (1857, 1925), քաղաքական գործիչ
- Դոմենիկո Ինդունո (1815-1878), իտալացի նկարիչ
- Էմիլիո Լոնգոնի (1859-1932), նկարիչ
- Ալեսանդրո Մանձոնի (1785-1873) բանաստեղծ, արձակագիր, գերեզմանը գտնվում է «Ֆամեդիոյի» կենտրոնում
- Ֆիլիպո Մարինետտի (1876-1944), գրող, Ֆուտուրիզմի հիմնադիր
- Բրունո Մունարի (1907-1998), արվեստագետ
- Մարիո Պալանտի (1885-1978), ճարտարապետ
- Ջիովաննի Պեսչե (1918-2007), կոմունիստ պարտիզան
- Ջուզեպպե Պեցցի (1810-1878), գրող
- Ֆրանչեսկո Մարիա Պիավե (1810-1876), լիբրետոների հեղինակ, բանաստեղծ
- Ամիլկարե Պոնկիելլի (1834-1886), կոմպոզիտոր
- Սալվատորե Կվազիմոդո (1901-1968), 1959 թվականին գրականության Նոբելյան դափնեկիր
- Մեդարդո Ռոսսո (1858-1928), քանդակագործ
- Պիերո Սաչերդոտի (1905-1966), ապահովագրող
- Տեմիստոկլե Սոլերա (1815-1878), բանաստեղծ, կոմպոզիտոր, լիբրետոների հեղինակ
- Մարիո Տիբերինի (1826-1880) և կինը Անջիոլինա Օրտոլատի-Տիբերինի (1834-1913), օպերային երգիչներ
- Արտուրո Տոսկանինի (1867-1957), դիրիժոր, թավջութակահար
- Ֆիլիպպո Տուրատի (1857-1932), քաղաքական գործիչ
- Լեո Վալիանի (1909-1999), գրող, քաղաքական գործիչ
- Ջուզեպպե Վերդի (1813-1901), կոմպոզիտոր, թաղված է եղել այստեղ նախքան Casa di Riposo per Musicisti տեղափոխելը
ՊատկերասրահԽմբագրել
Ալեսանդրո Մանձոնիի գերեզմանը «Ֆամեդիոյի» ներսում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ archINFORM — 1994.
- ↑ Giovanna Ginex, Ornella Selvafolta, The monumental cemetery of Milan’’, Silvana Editore, 1999
- ↑ Inaugurato il nuovo tempietto al Monumentale
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլանի մոնումենտալ գերեզմանատուն կատեգորիայում։ |