Ջոն Դի
Ջոն Դի, երբեմն Դիի (անգլ.՝ John Dee, հուլիսի 13, 1527[1], Radnorshire, Միացյալ Թագավորություն - դեկտեմբեր 1608[1], Սյուրեյ, Անգլիա և Mortlake, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա[2], ուելսական ծագմամբ անգլիացի մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ, ալքիմիկոս և աստղագուշակ[4]:
Ջոն Դի անգլ.՝ John Dee | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 13, 1527[1] Radnorshire, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբեր 1608[1] (81 տարեկան) Սյուրեյ, Անգլիա կամ Mortlake, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, գրող, աստղագուշակ, աշխարհագրագետ և քարտեզագիր |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Ռուդոլֆ II |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա և Ալքիմիա |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Լյովենի Հին համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և անգլերեն[3] |
Եղել է գիտական ղեկավար | Thomas Digges? |
Ամուսին(ներ) | Jane Dee? |
Երեխա(ներ) | Arthur Dee? |
John Dee Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Ծնվել է 1527 թվականի հուլիսի 13-ին Թաուեր Ուարդեում (Լոնդոն): Գործվածքներ վաճառող, ինչպես նաև դատարանում նշանակալի պաշտոն զբաղեցրած Ռոլանդ Դիի և Ջոաննա Ուայլդի միակ որդին է: Ընտանքն ունեցել է ուելսական ծագում, «Դի» ազգանունը վալլիերեն՝ du նշանակում է «սև»:
1535 թվականից հաճախել է Էսսեքս կոմսության Չելմսֆորդ քաղաքի դպրոց, իսկ 1542 թվականի նոյեմբերին ընդունվել է Քեմբրիջի Սենտ-Ջոն քոլեջ, որտեղ ուսումնասիրել է լատիներեն, հունարեն, փիլիսոփայություն, երկրաչափություն, թվաբանություն, աստղագիտություն: Կենսագրագետների հավաստմամբ, Դին օրական 18 ժամ զբաղվել է ուսումնասիրություններով, թողնելով միայն 4 ժամ քնելու և 2 ժամ սնվելու համար: Նա մեծ սեր է ունեցել դեպի մաթեմատիկան: Նրան հրապուրել է նաև մեխանիկան, հետաքրքրվել է քարտեզագրությամբ և նավագնացությամբ:
1546 թվականին Դին սկսել է դիտարկել աստղերը և կազմել աստղագիտական կանխատեսումների գրքույկ: Նույն տարում Դին ստացել է բակալավրի աստիճան և դարձել է քոլեջի խորհրդի անդամ: Դեկտեմբերին Դին մտել է Քեմբրիջի նորաստեղծ Trinity College խորհուրդ, որը հետագայում կոչված էր դառնալ աշխարհի նշանավոր համալսարաներից մեկը՝ Քեմբրիջի համալսարանը:
Դժգոհելով Անգլիայում տիրող գիտական մթնոլորտից, Դին 1548 թ.-ից 1551 թվականներին այցելել է Եվրոպա: 1548 թվականի հունիսի 24-ին նա ժամանել է Լյովեն, որտեղ գտնվում էր ժամանակի Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ համալսարաններից մեկը: Այտեղ Դին համագործակցել է Գեմմա Ֆրիզիուսի և Գերհարդ Մերկատորի հետ: Վերջինս շուտով դարձել է նրա մտերիմ ընկերը, նրանք միասին գծագրել են տիեզերքի մոդելներ: Լյովենում Դին գրել է աստղագիտական երկու առարկաների մասին:
1550 թվականին Դին մեկնել է Բրյուսել՝ տեղի մաթեմատիկոսների հետ հանդիպման և փորձի փոխանակման: Ակնհայտ է, որ հենց այդ ժամանակ է նա հանդիպել և ընկերացել Պեդրո Նունեսի հետ: Նույն տարում Դին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը: Չնայած իր երիտասարդ տարիքին Դին ներկայացել է որպես փայլուն դասախոս: Նրա ելույթները մեծ ճանաչում են ձեռք բերել: Հաջորդ, 1551 թվականին, Դիին Փարիզում առաջարկել են մաթեմատիկայի պրոֆեսորի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է:
Անգլիա վերադառնալով՝ 1552 թվականի փետրվարին ծառայության է անցել կոմս Պեմբրուկի, իսկ նույն տարվա վերջին՝ Ջոն Դադլի մոտ: Վերջինիս մոտ ծառայության ժամանակ Դին գրել է մակընթացության վերաբերյալ տրակտատ: Նույն տարում Լոնդոնում Ջոնը ծանոթացել է Ջերոլամո Կարդանոյի հետ. Դին և Կարդանոն զբաղվել են հավերժական շարժիչի խնդիրներով, ինչպես նաև ուսումնասիրել քարեր, որոնք ունեին կախարդական հատկություններ[5]:
1553 թվականին, կաթոլիկների՝ Մարի Թյուդորի գլխավորությամբ, Անգլիայում իշխանության գալուց հետո, սկսվում է բողոքականների դեմ պայքար: Օգոստոսին ձերբակալվում է Ջոնի հայրը՝ Ռոլանդ Դին: Շուտով ազատ է արձակվում, սակայն նրա ամբողջ ֆինանսական խնայողությունները բռնագրավում են: Այդ շոշափելի ժառանգությունը կարող էր հերիքել Ջոնին մինչև իր գիտական կյանքի վերջը:
Չնայած, լուրջ ֆինանսական խնդիրներին, 1554 թվականին Դին հրաժարվում է ընդունել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը: Մերժման պատճառն Անգլիայի ցածր կրթական մակարդակն էր, որտեղ, ըստ նրա, բավականին մեծ ուշադրություն էր դարձվում հռետորությանն ու քերականությանը, քան ավելի բարդ արվեստներին, ինչպիսիք են՝ թվաբանությունը, երկրաչափությունն ու աստղագիտությունը:
1555 թվականի մայիսի 28-ին Դին ձերբակալվել է, քանի որ տվյալ ժամանակահատվածում մաթեմատիկան ուսումնասիրող անձանց համարում էին կախարդությամբ զբաղվողներ: Հավանաբար, նկատի ունենալով Մարի Թյուդորի և արքայադուստր Ելիզավետայի համար նրա կազմած աստղագուշակը: Շուտով Դին մեղադրվում է նաև պետական դավաճանության մեջ: «Աստղային պալատ»-ում կայացած դատի ժամանակ Դին իրեն լիովին արդարացնում է: Ազատելու փոխարեն նրան ուղարկում են արմատական կաթոլիկ եպիսկոպոս Էդմունդ Բոների մոտ կրոնական հարցաքննության: Իրեն լիովին արդարացնելուց հետո, այնուամենայնիվ, Դին երեք ամիս ազատազրկվում է: Ձերբակալումից հետո Դին կորցնում է իր եկամտի աղբյուրները, միևնույն ժամանակ մահանում է հայրը՝ որդուն ժառանգություն չթողնելով: Դրանից բացի Դին ստիպված է լինում թաքցնել իր կրոնը:
1556 թվականի հունվարի 15-ին Դին Մարի Iին է ներկայացնում թագավորական գրադարանի ստեղծման հետաքրքրաշարժ ծրագիրը, որի համար անհրաժեշտ էր հավաքել գիտական տարբեր ոլորտներին վերաբերող կարևոր գրքեր: Պլանը մերժվում է, սակայն գիտնականը սկսում է հավաքել գրքեր և ստեղծում անձնական գրադարան՝ Մորթլեյքի իր տանը (անգլ.՝ Mortlake): Չնայած ֆինանսական դժվարություններին, Դին Եվրոպայում հավաքում է շատ գիտական աշխատանքներ: Նրա գրադարանը, դեռևս իր կյանքի տարիներին դառնում է Անգլիայի ամենամեծ գրադարանը՝ գրավելով այդ ժամանակի բազմաթիվ գիտնականների և դառնալով համալսարանի պատերից դուրս ամենահայտնի գիտական կենտրոնը[6]:
1558 թվականին Մարի I թագուհու մահից հետո գահ բարձրացած Ելիզավետա I-ն Անգլիայում վերականգնում է բողոքականությունը: Դին միանգամից հայտնվում է նոր թագուհու ուշադրության կենտրոնում, որը բավականին տարօրինակ էր և հակասում էր նրա մինչև այդ ծավալած գործունեությանը (ենթադրվում է, որ Դին զբաղվել է լրտեսությամբ): Ելիզավետան Դիին նշանակում է իր անձնական աստղագուշակ և գիտության հարցերով խորհրդական:
Չափահաս տարիներԽմբագրել
1561 թվականին Ջոն Դին ընդլայնում և ավելացնում է Ռոբերտ Ռեկորդի «Արվեստի հիմունքներ» աշխատությունը: 1564 թվականին հաստատում է իր «մեծ մոգ»-ի կարգավիճակը՝ հրատարակելով իր ամենահայտնի և ամբիցիոզ Կաբալա գիրքը և երկրաչափական մոգությունը Monas hieroglyphica (Հիերոգիֆիկ Մոնադ), նույն տարում տեղափոխվում է Մորթլեյք, այնտեղ նրա տունը դարձել էր ոչ ֆորմալ ակադեմիա Ելիզավետյան ժամանակների հերմետիզմի սիրահարների համար: Տանը կային սենյակներ, ուր պահվում էին գիտական գործիքները, ինչպես նաև գրադարան և աշակերտների համար ննջարաններ՝ ընդհանուր հաշվով 5 սենյակ: Ջոն Դիի գրադարանը ընդգրկել է ողջ վերածնունդը և համարվել է Անգլիայի ամենամեծ գիտական գրադարաններից: 1570 թվականին Դին անգլերեն է թարգմանել Էվկլիդեսի աշխատության նախաբանը: 1576 թ.-ի մարտին Ֆրոբիշերի հետ նավարկել է Ատլանտյան օվկիանոսով՝ Արևելք տանող լեգենդար հյուսիսային ճանապարհը գտնելու համար: 1577 թվականին լույս է տեսել նրա «Նավիգացիոն արվեստ» գիրքը, որտեղ հեղինակն առաջ է բերել մշտական Բրիտանական նավատորմի ստեղծումը: 1582 թվականին Ջոնը ծանոթացել է Էդվարդ Քելիի հետ, ում հետ զբաղվել է պայծառատեսությամբ, որի արդյունքում ստեղծվել է «Ենոքյան կախարդանք» աշխատությունը: 1583 թվականին Անգլիայի համար բարեփոխում է հուլյան օրացույցը: 1584 թ.-ին ապրում է Պրահայում, Հռոմեական կայսր Ռուդոլֆ II-ի հովանու ներքո, 1585 թ.-ին այցելում Կրակով, որտեղ Լեհաստանի արքային բացատրում է հերմետիկ կախարդանքի սկզբունքները, իսկ 1586 թ.-ին կրկին վերադառնում է Պրահա:
Կյանքի վերջին տարիներԽմբագրել
1589 թվականին Դին վերադառնում է Անգլիա: Մեծ ջանքերով ստեղծված Մորթլեյքի գրադարանը, Դիի վեց տարվա բացակայության ընթացքում թալանվել էր՝ կորցնելով շատ արժեքավոր գրքեր և գիտական գործեր:
Շուտով Դին ծանոթանում է Թոմաս Հերիոտի հետ: Նրանք միասին քննարկում են Հերոտի և Վալտեր Ռեյլի ներկայացրած աթեիզմի մեղադրանքը, ինչպես նաև մաթեմատիկային և այլ բնական գիտություններին վերաբերող տարբեր հարցեր: 1590 թվականին Հերոտը Դիին ուղարկում է իր ստեղծագործություններից մեկի պատճենը՝ «Իմ սիրելի ընկերոջը» մակագրությամբ:
1592 թ.-ին (կամ 1596) Դին, վերջապես նշանակվում է Մանչեսթերի Քրիստոսի քոլեջի ռեկտոր: Այնուամենայնիվ, նա դժվար թե հաղթահարեր իր պարտականությունները, քանի որ նրա ղեկավարած գործընկերները չցանկացան հնազանդվել «չարագործին»: Հնարավոր էր նաև, որ Էլիզաբեթ թագուհին Դիին նշանակել էր այս պաշտոնում, առաջին հերթին Լոնդոնից հեռացնելու համար:
1605 թվականին Մանչեսթերում տարածվում է ժանտախտը, որի վարակից մահանում են Ջոնի կինը և երեխաներից մի քանիսը: Դին տեղափոխվում է Լոնդոն, որտեղ 1608 թվականին կամ 1609 թ.-ի սկզբին մահանում է աղքատության մեջ:
Անձնական կյանքԽմբագրել
Դին ամուսնացել է երեք անգամ և ունեցել է 8 երեխա: Նրա ավագ որդին՝ Արթուր Դին նույնպես զբաղվել է քիմիայով և հերմետիզմով:
Ջոն Օբրին տվել է Դիի արտաքին տեսքի նկարագրությունը. «Նա նիհար էր և բարձրահասակ: Նա հագնում էր մուգ խալաթ, որից կրում են արվեստագետները, նկարիչները՝ անկյուններից բաց և երկար կտրվածքով: Շատ հստակ, կարմրագույն դեմքով...երկար կաթնագույն մորուքով: Շատ գեղեցիկ «մարդ»:
ՆվաճումներԽմբագրել
ԱշխարհայացքԽմբագրել
Դին դավանում էր քրիստոնեություն, բայց նրա աշխարհայացքի վրա զգալի դեր են ունեցել փիլիսոփայական դոկտրինները՝ հերմետիզմը և պյութագորասականությունը:
Դին հավատում էր, որ տիեզերքում բոլոր բաների հիմքն ու չափը թիվն է և, որ Տիրոջ կողմից աշխարհի ստեղծումն եղել է «հաշվարկված»: Ուսումնասիրելով հեմետիկ փիլիսոփայությունը Դին հասկանում է, որ մարդն ի վիճակի է հասնել աստվածային զորության, մինչդեռ նա հավատում էր, որ աստվածայնության կարելի է հասնել մաթեմատիկայի իմացությամբ:
Մտածելով առաջին դարի քրիստոնեության անհատական աստվածաբանության մասին, Դին իր նպատակը համարում էր կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բաժանումը:
ԺառանգությունԽմբագրել
Ջոն Դիի և Էդվարդ Քելլի «Ենոքյան հրաշքը» օգտագործվել է որպես ծեսերի նախաձեռնող տարր և «Ոսկե շքանշանի պատվեր»-ի հրահանգ: Ներկայումս, արևմտյան շատ երկրներում «Ենոքյան հրաշք»-ը մեծ տարածում ունի այն մարդկանց շրջանակում, ովքեր սիրում են էզոթերիկան և ծանոթ են Ջոն Դիի կողմից թողնված տպավորիչ ժառանգության աշխարհին:
Ռուսերեն հրապարակումներԽմբագրել
- Հիերոգիֆիկ մոնադ // Հերմետիզմ / Пер. Ю. А. Данилова. М.: Канон+, 1999, С. 168—216.
- Հիերոգիֆիկ մոնադ // Հերմետիկ կոսմոգոնիա / Пер. Г. А. Бутузова. СПб.: Азбука; Петербургское Востоковедение, 2001, С. 273—341.
- Ջոն Դիի օրագրերը: Թոմ I: Թայնի գիրք // Ди, Джон. Пер. с англ. Харуна И. В. Нижний Новгород; ИП Москвичев, 2015, 450 с. ISBN 978-5-9907322-7-8
ՄատենագրությունԽմբագրել
- Calder, I.R.F. (1952). «John Dee Studied as an English Neo-Platonist.» University of London Dissertation: հասանելի է համացանցում
- Fell Smith, Charlotte (1909): John Dee: 1527-1608. London: Constable and Company: հասանելի է համացանցում
- French, Peter J. (1972): John Dee: The World of an Elizabethan Magus. London: Routledge & Kegan Paul:
- Woolley, Benjamin (2001). The Queen’s Conjuror: The Science and Magic of Dr. John Dee, Adviser to Queen Elizabeth I. New York: Henry Holt and Company.
- Իեյթս Ֆ. Ռոզենկրեյցերյան լուսավորություն: Ալետեյա, Էնիգմա, 1999
- Փիթեր Ակրոյդ (2009): Բժիշկ Դիի տունը: Մ.: Աստրել Corpus:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
- ↑ 2,0 2,1 2,2 http://trove.nla.gov.au/work/22391322
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ R. Julian Roberts, Dee, John (1527—1609), Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, September 2004; online edition, May 2006
- ↑ Gerolamo Cardano (trans. by Jean Stoner) (2002)։ De Vita Propria (The Book of My Life)։ New York: New York Review of Books։ էջեր viii
- ↑ A magical glimpse into the Tudor imagination: Lost library of John Dee to be revealed