Ջոն Դադլի Բոլ (անգլ.՝ John Dudley Ball, հուլիսի 8, 1911(1911-07-08)[1][2], Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 15, 1988(1988-10-15)[1][2][3], Էնսինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հանրահայտ ամերիկացի գրող, դետեկտիվների հեղինակ։

Ջոն Բոլ
անգլ.՝ John Dudley Ball
Ծնվել էհուլիսի 8, 1911(1911-07-08)[1][2]
ԾննդավայրՍկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1988(1988-10-15)[1][2][3] (77 տարեկան)
Վախճանի վայրԷնսինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Գրական անունDonald Johnson[4]
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔարոլ համալսարան
Ժանրերդետեկտիվ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ջոնի մանկությունն անցել է Միլուոկիում։ Ավարտելով Carroll քոլեջը՝ նա դարձել է օդաչու։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ ծառայել է ավիացիայում։ Պատերազմից հետո Բոլն աշխատել է ռադիոմեկնաբան, պլանետարիումի ղեկավարի օգնական, երաժշտական խմբագիր «Բրուքլինյան արծիվ» ռաիդոկայանում։ Երկար տարիներ ծառայել է որպես օդաչու։ Գրել է ավելի քան 10 վեպ։ Առավել հայտնի է նրա՝ 1965 թվականին գրած «Խեղդող գիշերը Կարոլինայում» վեպը՝ սևամորթ դետեկտիվ Վիրջիլ Թիբսի մասնակցությամբ։ Այս վեպի համար Բուլն արժանացել է Էդգար Պոյի մրցանակի՝ տարվա լավագույն դեբյուտի համար։ Ստեղծագործությունը էկրանավորվել է։ Վեպը մտել է Դետեկտիվ գրականություն վաճառողների ազգային ասոցիաիցիայի կողմից կազմած «20-րդ դարի հարյուր ավագույն վեպերի» ցանկի մեջ[5]։

Վեպեր խմբագրել

Բացի «Խեղդող գիշերը Կարոլինայում» վեպից՝ գրողի գրչին են պատկանում այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Թրամփլին գործողությունը», «Տիեզերք գործողությունը», «Տիեզերավարպետ 1»-y, «Առաջին թիմը», «Ֆուրգոնը» և այլն։

Դետեկտիվ ժանրից զատ՝ Ջոն Բոլը գրել է «Առաջին թիմը» քաղաքական թրիլլերը։ Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ Խորհրդային միությանը կապիտուլյացիայից հետո (որն այդպես էլ չի անվանվում գրքում) առանց մի կրակոցի։

Մատենագրություն խմբագրել

Վիրջիլ Թիբզ խմբագրել

  1. In the Heat of the Night (1965) — Խեղդող գիշերը Կարոլինայում[Մեկ այլ անվանում. Խեղդող գիշերը Կարոլինայում]
  2. The Cool Cottontail (1966) — Մահը նուդիստական լողափում
  3. Johnny Get Your Gun (1969) — Քո կրակոցն է, Ջոնի [Մեկ այլ անվանում. Death of a Playmate (1972)]
  4. Five Pieces of Jade (1972) — Նեֆրիտի հինգ բեկորները
  5. The Eyes of the Buddha (1976) — Բուդդայի աչքեր
  6. One for Virgil Tibbs (1976) (պատմվածք)
  7. Virgil Tibbs and the Cocktail Napkin (1977) (պատմվածք)
  8. Virgil Tibbs and the Fallen Body (1978) (պատմվածք)
  9. Then Came Violence (1980)
  10. Singapore (1986) — Սինգապուր
  11. Good Evening Mr. Tibbs (1987) — արի երեկո, պարոն Թիբզ (պատմվածք)

Շարքից դուրս խմբագրել

  • Operation Springboard (1958) — «Թրամփլին» գործողություն [Մեկ այլ անվանում. Operation Space — «Տիեզերք» գործողություն]
  • Rescue Mission (1966)
  • Miss One Thousand Spring Blossoms (1968)
  • The First Team (1971) — Առաջին թիմը
  • Mark One: The Dummy (1974)
  • The Winds of Mitamura (1975)
  • Phase Three Alert (1977)
  • Police Chief (1977) — Ոստիկանության շեֆ
  • A Killing in the Market (1978)
  • The Mystery Story (1978)
  • The Murder Children (1979)
  • Trouble for Tallon (1981)
  • Chief Tallon and the S.O.R. (1984)
  • Murder California Style (1987)
  • The Kiwi Target (1988)
  • The Van: A Tale of Terror (1989) — Ֆուրգոն. սարսափ պատմություն
  • Artic Showdown

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել