Պյութագորասականություն
Պյութագորասականություն, կրոնական փիլիսոփայական ուսմունք է, որն առաջացել է Հին Հունաստանում՝ Ք. ա. VI—IV դարերում։ Անվանումն ստացել է իր նախահայր՝ Պյութագորասի պատվին։
Իր հետևերդների շրջանակում նա ինքն էր առանձնացնում հիմնական խմբի պյութագորասականներին (իրական հետևորդներին), մնացածին անվանում էր՝ պյութագորիստներ, որոնք դրսևորում են արտաքին եռանդ[1]։
Պյութագորասականության միության պատմություն
խմբագրելՄիության հիմնադիրը Պյութագորասն էր՝ Մենսարխի որդին, ծնված Սամոս կղզում[2]։ Նրա զարգացումը համընկնում է Պոլիկրատ (մոտ. Ք. ա. 530 թվական) բռնապետի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Պյութագորասը Իտալիայի Կրոտոնե քաղաքում հիմնեց միություն։ Նա մահացավ Մետապոնտիումում, ուր նա տեղափոխվեց իր միության հանդեպ կրոտոնցիների թշնամական վերաբերմունքի պատճառուվ։
Պյութագորասի մահից հետո պյութագորասականության միության դեմ թշնամանքն ավելի սրվեց և Ք. ա. V դարում վերաճեց աղետի։ Կրոտոնեում բազմաթիվ պյութագորիստներ, այնտեղ՝ որտեղ հավաքվում էին սպանվեցին և հրկիզվեցին։ Ջարդը շարունակվեց նաև այլ վայրերում։ Ողջ մնացածները ստիպված էին փախչել՝ իրենց հետ տարածվելով ուսմունքն ու իրենց միության առեղծվածները։ Այդ առեղծվածները միությանը հնարավորություն տվեցին գոյատևել նաև այն ժամանակ, երբ նա կորցրեց իր նախկին քաղաքական և կրթական նշանակությունը։ Ք. ա. V դարի վերջում Մեծ Հունաստանում պյութագորիստների քաղաքական նշանակությունը վերածնվեց։ Կարևոր գործիչը Արքիտասն էր, ռազմական հրամանատար և պետական գործիչ։ Ք. ա. IV դարից սկսած պյութագորասականությունն իր տեղերը զիջեց պլատոնականությանը։
Ինքը՝ Պյութագորասը չի թողել իր ուսմունքի գրավոր շարադրանք (այն կրում էր խիստ ծածուկ բնույթ[2]) և առաջին գրողը համարվում է Ֆիլոլաուսը, ով տվեց պյութագորասականության վարդապետության ձևակերպումները։ Նախկին պյութագորասականների ուսմունքը հայտնի է Պլատոնի և Արիստոտելի վկայությունների, ինչպես նաև Ֆիլոլաուսի որոշ ֆրագմենտներից, որոնք համարվում են բնագրեր։
Պյութագորասականության միությանը՝ որպես կրոնական համայնք
խմբագրելՊյութագորասի ուսմնուքի հիմքը դարձավ օրփեոսականությունը։
Հիմք կա մտածելու, որ Պյութագորասը հիմնել է միստիկ միություն, որտեղ սովորեցրել է իր հետևորդներին նոր մաքրման արարողություն։ Այդ արարողությունները կապված էին հոգիների տեղափոխման ուսմունքի սովորեցմնան հետ, ինչը կարելի է վերագրել Պյութագորասին, հիմք ընդունելով Հերոդոտոսի և Քսենոփանեսի վկայությունները։ Դրանք հանդիպում են նաև Պարմենիդեսի, Էմպեդոկլեսի և Պինդարոսի մոտ՝ ովքեր գտնվել են պյութագորասականության ազդեցության տակ։
Մի շարք կանոնակարգեր և արգելքներ գալիս են շատ հնուց։ Այդ արգելքներից առավել հայտնի դարձավ սննդի մեջ լոբու օգտագործման արգելքը, որի պատճառով, ըստ ավանդույթներից մեկի, մահացել է Պյութագորասը։ Այս արգելքի պատճառը իրականում հայտնի չէ, աղբյուրները բարձրացնում են տարբեր ենթադրություններ՝ այսպիսի տաբուի պատճառների վերաբերյալ։ Օրինակ՝ փիլիսոփա Ելենա Շուլգան բացատրում է դա նրանով, որ լոբին, հիշեցնելով մարդկային սաղմ, ասոցացվում է նախածնության հետ[3]։
Պյութագորասականները կիրառում էին բուսակերությունը՝ կրոնական, բարոյագիտական և ասկետիկական պատճառներով, մասնավորապես՝ կապված հոգիների տեղափոխման ուսմունքի հետ։ Օրփեոսականության հետքերով, պյութագորասականները կարծում էին, որ յուրաքանչյուր մարդում հոգի երկդաշտ համակարգ է և բաղկացած է տղամարդկանց և կանանց մասերից, որոնք կոչվում են՝ Էրոս և Պսիքե[4]։
Պյութագորասականների փիլիսոփայությունը
խմբագրելՊյութագորասն առաջին մտածողն էր, ով ըստ ավանդության, անվանեց իրեն փիլիսոփա, այսինքն՝ «իմաստության սիրահար»։ Նրա ուսմունքի առարկան աշխարհն էր՝ իր ամբողջականությամբ, ենթարկված՝ ներդաշնակությանն ու թվերին։ Ելենա Շուլգան նշում էր, որ այս դպրոցի փիլիսոփայության ձևավորման գործում հայեցակարգային է արդարության սկզբունքը, որը պետք է դիտարկել որպես կարևոր[5]։ Փիլիսոփայության զարգացման գագաթնակետը համարվում է ինքնամփոփ միտքը, մեջտեղում՝ քաղաքացիական միտքը, երրորդում՝ միտքը՝ կապված խորհրդավորության հետ[6]։
Պյութագորասականների կողմից կազմվել է աղյուսակ՝ կազմված 10 հակադրություններից։ Արիստոտելը դրանք մեջբերում է իր «Մետաֆիզիկայում».
- Սահման - անսահմանություն
- Զույգ - կենտ
- Մեկ (ամբողջություն) - բազմություն
- Աջ - ձախ
- Տղամարդ - կին
- Դադար - շարժում
- Ուղիղ - կոր
- Լույս - խավար
- Բարի - չար
- Քառակուսի - ձգված ուղղանկյուն
Համաշխարհային ներդաշնակության մեջ եզրահանգվում է[7], որ կա եզակի հոգնակիի մեջ և հոգնակի՝ եզակիի (ἕν καί πολλά): Ինչպե՞ս հասկանալ այս իրողությունը։ Այս հարցի անմիջական պատասխան է համարվում թիվը. նրա մեջ միավորվում են բազմակին, նա ցանկացած չափի սկիզզբն է։ Մոնոխորդի վրա փորձերը ցույց են տալիս, որ թիվը ձայնային հարմոնիայի սկիզբն է, որը որոշվում է մաթեմատիկական օրենքներով։ Աստղագիտական դիտարկումները մեզ ցույց են տալիս, որ երկնային երևույթները, որի հետ կապված են բոլոր երկրային կյանքի գլխավոր փոփոխությունները, տեղի են ունենում մաթեմատիկական ճշգրտությամբ՝ կիկնվելով ճշգրիտ սահմանված փուլերով։ Պյութագորասականները, վերցնելով մաթեմատիկական գիտությունները, առաջին անգամ այն առաջ մղեցին։ Նրանք ընդունեցին մաթեմատիկական հիմքը՝ որպես ամբողջ գոյության սկիզբ։ Այդպիսի սկզբում, բնականաբար, առաջինը հանդես են գալիս թվերը։ Հետագայում նրանք թվերի մեջ գտնում էին երաժշտական ներդաշնակության հատկություններ և հարաբերություններ և քանի որ նրանց համար բոլոր այլ իրերն, ըստ իրենց էության, հանդիսանում էին թվերի նմանություններ, նրանք ընդունում էին, որ թվերի տարրերը ամբողջ գոյության տարրերի էությունն են։ Այսպիսով. պյութագորասյան թվերն ունեն ոչ պարզ քանակական նշանակություն. եթե մեր համար թիվը միավորների որոշակի գոմար է, ապա պյութագորասականների համար, ավելի շուտ, այն ուժն է, որը միավորում է այդ միավորումները որոշակի ամբողջության մեջ և տալիս է դրանց որոշակի հատկություններ։
Պյութագորասյան կոսմոլոգիա և աստղագիտություն
խմբագրելՊյութագորասականների տիեզերագիտությունում հանդիպում ենք երկու հիմնական սկիզբների հետ՝ սահման և անսահմանություն։ Երկիրը սահմանափակ ոլորտ է, իրականությունը անսահմանության մեջ է։ «Առաջնային ամբողջությունը առաջացել է անհայտ պատճառներով, - ասում էր Արիստոտելը, դեպի իրեն է ձգում անսահմանության մասերը՝ սահմանափակելով դրանք սահմանի ուժով»։ Ուսմունքն այն մասին, որ աշխարհը ներշնչում է օդը (կամ դատարկությունը), նաև ինչ-որ բան՝ երկնային լուսատուների ուսմունքից, պյութագորասականները ընդօրինակել են Անաքսիմենեսից[8]։ Ըստ Ֆիլոլաուսի «աշխարհը մեկն է և ձևավորվել է կենտրոնից»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Шульга, 2008, с. 71.
- ↑ 2,0 2,1 Рожанский И. Д. Античная наука. — М.: Наука, 1980. — 200 с. — (История науки и техники). — 50 000 экз.
- ↑ Шульга, 2008, с. 73.
- ↑ Гнездилова Е. В. Миф об Орфее в литературе первой половины XX века : 10.01.03 Миф об Орфее в литературе первой половины XX века Արխիվացված 2017-02-01 Wayback Machine (Р. М. Рильке, Ж. Кокто, Ж. Ануй, Т. Уильямс) : дис. … канд. филол. наук : 10.01.03 Москва, 2006. 200 с.
- ↑ Шульга, 2008.
- ↑ Шульга, 2008, с. 74.
- ↑ լկ;յպյպռոյոպյ
- ↑ http://www.sno.pro1.ru/lib/asmus/1-1.htm
Գրականություն
խմբագրել- Пифагор и пифагорейцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Ахутин А. В. Античные начала философии. — СПб.: Наука, 2007.
- Ахутин А. В. История принципов физического эксперимента от античности до XVII в. — М.: Наука, 1976.
- Ван дер Варден Б. Л. Пробуждающаяся наука: Математика Древнего Египта, Вавилона и Греции / Пер. И. Н. Веселовского. — М.: Физматгиз, 1959. (Репр.: М.: УРСС, 2007)
- Герцман Е. В. Пифагорейское музыкознание. Начала древнегреческой науки о музыке. — СПб.: Гуманитарная академия, 2003.
- Диоген Лаэртский. О жизни, учениях и изречениях знаменитых философов / Пер. М. Л. Гаспарова. — М.: Мысль, 1986.
- Жмудь Л. Я. Пифагор и его школа (ок. 530 — ок. 430 гг. до н. э.). — Л.: Наука, 1990.
- Жмудь Л. Я. Наука, философия и религия в раннем пифагореизме. — СПб.: Алетейя, 1994.
- Лебедев А. В. Западногреческие философские поэмы и гомеровская традиция: преемственность или разрыв? // Индоевропейское языкознание и классическая филология-XV (Чтения памяти проф. И. М. Тронского). Материалы международной конференции. — СПб., 2010. — С. 359–368.
- Лосев А. Ф. История античной эстетики. — М.: Искусство, 1979. — Т. 5: Ранний эллинизм.
- Шичалин Ю. А. Статус науки в орфико-пифагорейских кругах // Философско-религиозные истоки науки. — М., 1997. — С. 12-44.
- Шульга В. Н. Здоровье в контексте философско-исторического анализа // Философия науки. — 2008. — № 13.
- Щетников А. И. Пифагорейское учение о числе и величине. — Изд-во Новосибирского ун-та, 1997.
- Щетников А. И. Возникновение теоретической математики и пифагорейская сотериология вспоминания // Математическое образование. — 2005. — № 4(35). — С. 17-28.
- Щетников А. И. Пифагорейский алгоритм для вычисления сторонних и диагональных чисел и понятие семенного логоса // Историко-математические исследования. — 2005. — № 10(45). — С. 160—173.
- Щетников А. И. Развитие учения о музыкальной гармонии от Пифагора до Архита Արխիվացված 2017-11-16 Wayback Machine // Пифагорейская гармония: исследования и тексты. — Новосибирск: АНТ, 2005. — С. 25-65.
- Эберт Т. Сократ как пифагореец и анамнезис в диалоге Платона «Федон». — СПб.: Изд-во С.-Петербургского ун-та, 2005.
- Ямвлих. О пифагоровой жизни / Пер. И. Ю. Мельниковой. — М.: Алетейя, 2002.
- Янков В. А. Становление доказательства в ранней греческой математике (гипотетическая реконструкция) // Историко-математические исследования. — 1997. — № 2(37). — С. 200—236.
- Янков В. А. Гиппас и рождение геометрии величин // Историко-математические исследования. — 2000. — № 5(40). — С. 192—222.
- Янков В. А. Геометрия последователей Гиппаса // Историко-математические исследования. — 2001. — № 6(41). — С. 285—318.
- Семушкин А. В. Антиномизм мифа и логоса в генезисе философского знания стр. 71-72; на других языках
- Bowen A.C. The foundations of early Pythagorean harmonic science: Architas, fragment 1. Ancient Philosophy, 2, 1982, p. 79-104.
- Bowen A.C. Euclid’s Sectio canonis and the history of pythagoreanism. In: Science and philosophy in classical Greece. NY: Garland, 1991, p. 167—187.
- Burkert W. Weisheit und Wissenschaft: Studien zu Pythagoras, Philolaos und Platon. Nürnberg, 1962. Английский перевод: Lore and science in ancient pythagoreanism. Cambridge (Mass.): Harvard University Press, 1972.
- Godwin J. The harmony of the spheres: A sourcebook of the Pythagorean tradition in music. Rochester, Inner Traditions Int., 1993.
- Heath T.L. A history of Greek mathematics. 2 vols. Oxford: Clarendon Press, 1921. (Repr.: NY: Dover, 1981)
- Heidel W.A. The Pythagoreans and Greek mathematics. American Journal of Philology, 61, 1940, p. 1-33.
- Huffman C.A. Philolaus of Croton: pythagorean and presocratic. Cambridge University Press, 1993.
- Huffman C.A. Archytas of Tarentum: pythagorean, philosopher and mathematician king. Cambridge University Press, 2004.
- Kahn C. Pythagoras and the Pythagoreans. Indianapolis: Hackett, 2001.
- Levin F. R. The Harmonics of Nicomachus and the Pythagorean tradition. University Park: American Philological Association, 1975.
- Long H.S. A study of the doctrine of metempsychosis in Greece from Pythagoras to Plato. Princeton: Princeton University Press, 1948.
- Martinez A. A. Pythagoras, Bruno, Galileo: The Pagan Heresies of the Copernicans. — CreateSpace Independent Publishing Platform, 2014.
- O’Meara D.J. Pythagoras revived, mathematics and philosophy in late antiquity. Oxford: Clarendon, 1989.
- Philip J.A. Pythagoras and early Pythaforeanism. Toronto University Press, 1966.
- Van der Waerden B.L. Die Pythagoreer: Religiöse Bruderschaft und Schule der Wissenschaft. Zürich, Artemis Verlag, 1979.
- Vogel C. J. Pythagoras and early pythagoreanism. Assen: Van Gorcum, 1966.