Հերմետիզմը - անտիկ շրջանում ծագած կրոնափիլսոփայական գաղափարախոսություն է, որը հիմնականում կրում էր էզոթերիկ բնույթ։ Այն ներառում էր մի շարք հնագույն մշակույթների՝ հնդիկ բրահմանների, միջագետքի բնակիչների՝ խալդեացիների, արամեացիների, հին եգիպտացիների կրոնափիլիսոփայական ուղղությունները մի շարք հատվածներ, որոնց թվում Գուշակությունը, ալքիմիան, Էզոթերիկան և այլն։ Հիմնական նպատակն է սահմանել աշխարհի՝ տիեզերքի և գոյություն ունեցող իրականության աշխատանքի հիմնական դրույթները։ Համաձայն ավանդության՝ հերմետիզմի, որպես կրոնափիլիսոփայական ուղղության հիմքում կանգնած է հին աշխարհում հայտնի միստիկ, մտածող, իմաստուն, առասպելական կերպար Հերմես Եռամեծը։ Հունական առասպելաբանության մեջ նա ընկալվում էր, որպես հին եգիպտական աստվածություն և համապատասխանում էր Եգիպտոսի իմաստության աստված Թոթին։ Այսպես կոչվող Հերմետիկ շարքի աշխատությունները և Հերմեսի զմրուխտե քառասալիկը ընկած են աշխարհի արարման և նրա աշխատանքային սահմանումների պարզաբանումների հիմքում։ Հերմետիզմի մեկնաբանման ու սահմանումների ընկալման համար հիմնարար աշխատությունների թվում է դասվում նաև արդեն նորագույն շրջանում ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում 1908 թվականին լույս տեսած Կիբալիոն աշխատությունը, որի հեղինակները ցանկացել են մնալ գաղտնի և ստորագրել գրքի նկատմամբ հեղինակությունը «երեք իմաստուններ» անվամբ։