Ջոն Լեսլի Կուգան (անգլ.՝ John Leslie Coogan, ավելի հայտնի է որպես Ջեքի Կուգան, հոկտեմբերի 26, 1914(1914-10-26)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մարտի 1, 1984(1984-03-01)[4][1][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոդերասան։ Կինեմատոգրաֆում հայտնի է որպես առաջին երեխա կինոաստղը պատմության մեջ։ Դեռ վաղ տարիքից բեմ է բարձրացել հոր հետ և նկարահանվել համր ֆիլմերում։ Համագործակցել է Չարլի Չապլինի հետ։ Ջեքին իր փառքի գագաթնակետին հասել է «Փոքրիկը» (անգլ.՝ The Kid, 1921) հայտնի ֆիլմում կատարած փոքրիկ տղայի դերով, որից հետո նրա՝ որպես դերասանի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծացել է։

Ջեքի Կուգան
անգլ.՝ Jackie Coogan
Ծնվել էհոկտեմբերի 26, 1914(1914-10-26)[1][2][3]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Մահացել էմարտի 1, 1984(1984-03-01)[4][1][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, օդաչու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Բեթի Գրեյբլ
Պարգևներ և մրցանակներ

1920-ականների սկզբին Ջեքին եղել է Հոլիվուդի ամենապահանջված, բարձր վարձատրվող և հայտնի դերասաններից մեկը, չնայած այն ժամանակ նա դեռ տասը տարեկան էլ չկար։ Ջեքիի համար հաջողության գագաթնակետը եղել է 1923 թվականը, երբ նրա ծնողները կնքել են այդ ժամանակների համար ռեկորդային մեկուկես միլիոն դոլարի պայմանագիր «Metro Pictures» ստուդիայի հետ։ Այդ գումարն ազատորեն կառավարելու համար Ջեքիի ծնողները ամերիկյան իրավական համակարգի պատմության մեջ առաջին անգամ գրավոր թույլտվություն են ձևակերպել դրա համար։ Ջեքի Կուգան նաև եղել է Հոլիվուդի առաջին կինոբրենդներից և կինոյի կուռքերից մեկը, որի անունն ու կերպարը հաջողությամբ օգտագործվել են տարբեր ապրանքների գովազդման և դրանց վաճառքի մեծացնելու, ինչպիսիք էին խաղալիքները, ամսագրերը և գրքերը, սնունդը, հագուստը և այլ իրեր, ինչպես նաև բարեգործական նպատակներով։ Փոքրիկ Ջեքին այնքան կարևոր ու հայտնի անձնավորություն է եղել, որ այլ հայտնի մարդիկ իրենք են եկել նրան տեսնելու։ Հարյուր հազարավոր երկրպագուներ պատճենել են նրա սանրվածքը, պահվածքը, հագուստը[5]։

1930-ականներին դերասանի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է անկում ապրել։ Մինչ այդ, կինոյում նկարահանելու համար նրա ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան երկու միլիոն դոլար։ Նրա ծնողների կողմից այդ փողով կատարված ներդրումների շնորհիվ այդ գումարը գրեթե կրկնապատկվել է, և Ջեքին ճանաչվել է որպես ամենաերիտասարդ միլիոնատերերից մեկը Կալիֆոռնիայի պատմության մեջ[6]։ Այնուամենայնիվ, նույն հաջողությամբ նրա մայրը և խորթ հայրը ծախսել են գրեթե ամբողջ գումարը Մեծ ճգնաժամի տարիներին՝ չցանկանալով հավատալ Ջեքիի՝ որպես բարձր վարձատրվող դերասանի կարիերայի ավարտին և շարունակելով ապրել նույն շքեղությամբ։

Չափահաս դառնալուց հետո Ջեքին մնացել է առանց աշխատանքի և ապրուստի միջոցների։ Նա պահանջել է, որ իր մայրը և խորթ հայրը՝ Բեռնշտեյնը՝ իր հոր նախկին մենեջերը, վերադարձնեն իր վաստակած գումարը, բայց մերժում է ստացել և դիմել դատարան։ Սակայն, այդ ժամանակվա օրենքների համաձայն, Ջեքին իրավունքներ չուներ մանկության տարիներին վաստակած փողի նկատմամբ, ինչի արդյունքում նա կարողացել է վերադարձնել դրանց միայն մի փոքր մասը։ Իրավիճակը, որում հայտնվել է Ջեքին, հիմք է հանդիսացել կինոյում և կյանքի այլ ոլորտներում մանկական աշխատանքի շահագործման հետ կապված տիրող իրավիճակի լիարժեք վերանայման համար։ Կալիֆոռնիա նահանգի օրենսդրությունում բազմաթիվ լրացումներ են կատարվել, և ամենակարևոր իրադարձությունը դարձել է նոր օրենքի ընդունումը, որը նպատակ ունի պաշտպանել անչափահաս դերասանի կապիտալը («California Child Actor’s Bill»)։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ջեքին ծառայել է բանակում որպես կամավոր՝ լինելով օդաչուների վերապատրաստման հրահանգիչ Բիրմայում։ 1944 թվականին նա մասնակցել է վտանգավոր հետախուզական գործողության, որի համար հետագայում պարգևատրվել է մեդալով։ Զինվորական ծառայությունն ավարտել է 1945 թվականին՝ լեյտենանտի կոչումով։ Զինվորական ծառայությունից հետո նա վերադարձել է կինեմատոգրաֆ և փոքր դերերով նկարահանվել հիմնականում հեռուստասերիալներում և ցածրաբյուջե ֆիլմերում։ Շատ տարիներ անց՝ 1964 թվականին, նա կրկին հաջողություն է ունեցել 1960-ականների հանրահայտ «Ադամս ընտանիքը» հայտնի հեռուստասերիալում կատարած քեռի Ֆեստերի դերի շնորհիվ, բայց այլևս չի կարողացել վերադարձնել իր նախկին ժողովրդականությանը։

Ջեքին մահացել է 1984-ի մարտի 1-ին, 69 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Թաղվել է Կալիֆոռնիա նահանգի Քալվեր սիթիում գտնվող Սուրբ Խաչ գերեզմանատանը։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ջեքի Կուգանը ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 26-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, վւդևիլների դերասան Ջոն Հենրի Կուգան կրտսերի (հունվարի 21, 1886 – մայիսի 4, 1935 թվական) և Լիլիան Դոլիվերի (27 մայիսի, 1892 – հոկտեմբերի 22, 1977 թվական) ընտանիքում։ Ունեցել է կրտսեր եղբայր՝ Ռոբերտ Էնթոնին (դեկտեմբերի 13, 1924 – մայիսի 12, 1978)։

Հայր, որը 20-րդ դարի սկզբին հայտնի էր «Մեծ Ջեք» կեղծանունով (անգլ.՝ Big Jack), պարող էր։ Նա նաև աշխատել է որպես կատակերգու և մյուզիքլ հոլլի պարող։ Ջեքը ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում՝ Իռլանդիայից եկած ներգաղթյալների ընտանիքում։ Ի տարբերություն իր եղբոր, որն զբաղվում էր դեղագործական բիզնեսով և ուներ իր խանութը, Ջեքն ընտրել է ստեղծագործական ուղին[7]։ Նա առաջին անգամ բեմ է բարձրացել պատանեկան տարիներին։ Առաջին անգամ փառքի է արժանացել այդ ժամանակ հայտնի թատերական դերասանների ընտանիքի՝ «Դիլան եղբայրները Քորթլենդից» (անգլ.՝ Dillon Brothers from Cortland) խմբի հետ ծանոթության շնորհիվ։ Երբ մահացել է այդ ընտանիքի դերասաններից մեկը, Ջեքը գրավել է նրա տեղը և դարձել նրանց խմբի լիիրավ անդամը[7]։ Նրանց միջոցով Ջեքն ընդգրկվել է վոդևիլում և շոու բիզնեսում իր կարիերան կառուցելու համար մեկնել է Միացյալ Նահանգների արևմուտք, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը։

 
Ջեքի Կուգանը ծնողների հետ, 1921 թվական

Ջեքիի մայրը բեմում ելույթ է ունեցել վաղ տարիքից և ԱՄՆ հայտնի դերասանական շրջանակներում հայտնի է եղել հինգ տարեկանից «Փոքրիկ Լիլիան» (անգլ.՝ Baby Lillian) կեղծանունով «Փոքրիկ լորդ Ֆաունտլերյը» (անգլ.՝ Little Lord Fauntleroy) բեմադրությունից։ Ավելի ուշ նա մասնակցել է նաև վոդևիլ-բեմդրությունների Ռենա Ռոջերսի (անգլ.՝ Rena Rogers) հետ միասին[8]։

Այնպիսի դերասանների ընտանիքում, ինչպիսի էիք Ջոնը և Լիլիանը, երեխայի ծնունդը պահանջում էր ապրելակերպի լուրջ փոփոխություն, որում նախկինում գերիշխում էին անընդհատ տեղափոխությունները թատրոնից հետ, գրեթե շուրջօրյա աշխատանքը բեմում և երկրորդ կարգի հյուրանոցներում ապրելը։ Նրանց հարսանիքից կարճ ժամանակ առաջ բեմադրված իրենց սեփական համարով հանդես գալու հնարավորությունը նույնպես այդ պահից կասկածի տակ էր։ Հետևաբար, որպեսզի իրենց կյանքում որևէ բան չփոխեն և անհարմարություններ չստեղծեն երեխային համար, որոշվել է Ջեքին թողնել Լիլիանի ծնողների մոտ, որոնք ապրում էին Օքլենդում։ Ջեքին մինչև երեք տարեկանը դաստիարակվել է հիմնականում նրանց կողմից, մինչդեռ նրա ծնողներն այդ ընթացքում շարունակել են ճանապարհորդել երկրով մեկ՝ հանդես գալով իրենց ելույթներով[9]։

Նորամուտը կինոյում խմբագրել

1917 թվականին Ջեքիի հայրը առաջարկ է ստացել մասնակցելու «Հրաշքների շոու» (անգլ.՝ «The Show of Wonders») բեմադրությանը։ Այս առաջարկը կարող էր էապես բարձրացնել նրանց ընտանիքի եկամուտը, բայց դա նաև նշանակում էր, որ նրանք ստիպված էին լինելու ժամանակավորապես դադարեցնել ելույթներն իրենց սեփական համարով։ Սակայն նա համաձայնել է, և բեմադրությունն սկսվել է Չիկագոյում 1917 թվականի մայիսի 13-ին[10]։ Քանի որ Լիլիանն այդ ժամանակ ազատ էր, նա ծնողներից մոտից վերցրել է Ջեքիին և նրան տարել իր հետ։ Մինչ Ջոնը զբաղված էր նկարահանումներով, Լիլիանը և Ջեքին ժամանակ են անցկացրել Չիկագոյի լողափում։ Մի օր նրանց մոտեցել է մի տղամարդ, որը ներկայացել է որպես «Էսսենեյ Ֆիլմի» փոխտնօրեն[11]։ Նա ասել է, որ մոտ ապագայում իրենց ստուդիան պլանավորում է նկարահանել նոր ֆիլմ՝ «Սքիների փոքրկը» (անգլ.՝ Skinner's Baby), և նրանք փնտրում են տղայի՝ դերերից մեկը կատարելու համար։ Նա Լիլիանին առաջարկել է փորձել Ջեքիին այդ դերի համար։ Լիլիանը համաձայնել է և նշանակված օրը Ջեքիին տարել ստուդիա։ Ջեքին ստացել է այդ դերը՝ առաջ անցնելով մյուս թեկնածուներից։ Նկարահանումները կարճ ժամանակ են պահանջել, որից հետո նրանց առաջարկվել է շարունակել համագործակցությունը, բայց Լիլիան մերժել է, որովհետև աշխատանքը ենթադրում էր շատ փոքր վճար[11]։ Մինչ այդ Չիկագոյում ավարտվել են այն բեմադրության ներկայացումները, որին մասնակցում էր Ջեքը։ Լիլիանը կրկին Ջեքիին տարել է իր ծնողների մոտ և գնացել ամուսնու հետևից։

Նորամուտը բեմում խմբագրել

Երբ Ջեքին 3 տարեկան էր, հայրը ավարտել էր իր ելույթները «Հրաշքների շոու» բեմադրությունում և համագործակցություն սկսել Աննեթ Քելերմանի հետ։ Նրանց համատեղ «An Intimate Revue» բեմադրությունը մեկնարկել է Սան Ֆրանցիսկոյում մեկնարկեց[12]։ Քանի որ Ջեքին արդեն բավական մեծացել էր, Լիլիանը նրան վերցնում է իր ծնողների մոտից, և դրանից հետո տղան ապրել է նրանց հետ։ Ջոնն ու Լիլիանը, այնուամենայնիվ, ամենևին էլ չէին ծրագրել, որ Ջեքին կգնա իրենց հետքերով։ Ըստ իրենց խոսքերի՝ նրանք բացարձակապես գաղափար չունեին, թե ինչպես պետք է կազմակերպեն Ջեքիի ապագան[13]։ Այնուամենայնիվ, դերասանական ընտանիքների ավանդույթի համաձայն, նրանք Ջեքիին սովորեցրել են այն ամենը, ինչ իմացել են իրենք`պար, վոկալ, իմպրովիզացիաներ և մշտապես տղային տարել են թատրոն փորձերի և ներկայացումների ժամանակ։

1918 թվականին ամերիկյան հասարակությունը ցնցել է նոր «Շիմմի» պարը (անգլ.՝ Shimmy): Պարն այնքան անկաշկանդ էր, որ խառը արձագանքներ է առաջացրել քաղաքական գործիչների, մշակութային գործիչների և շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում։ Հասարակությունը բաժանվել է նոր պարի կողմնակիցների և հակառակորդների, որոնց միջև ակտիվ դիմակայություն է տեղի ունեցել։ Որոշ նահանգներ արգելել են այս պարը[14][15]։ Առանձին անհատներ ու պարային ասոցիացիաներ չեն ցանկացել շիմմին ճանաչել որպես պար և փորձել են հասնել դրա ամբողջական արգելքին կամ դրա կատարման համար որոշակի կանոնների հաստատմանը[16]։ Ցանկացած հաստատություն, որտեղ նկատվել է առնվազն մեկ ներկայացում այս պարով, մեծ ռիսկի է դիմել՝ ոստիկանության ուշադրությունը գրավելու և արդյունքում կարող էր նույնիսկ կորցնել իր արտոնագիրը[17]։

Այնուամենայնիվ, չնայած հասարակության շրջանում առկա լարվածությանը, պարը շարունակել է ժողովրդականություն ձեռք բերել։ Ջեքին նույնպես սովորել է այդ պարի տարրեր։ Ստույգ հայտնի չէ, թե արդյոք Ջոնը նախատեսել է իր որդուն ներկայացնել հանդիսատեսին, թե այդ որոշումը ինքնաբուխ էր, բայց մի անգամ, երբ Ջեքին չորս տարեկան էր, հայրը համարի ավարտից հետո բեմ է դուրս եկել որդու հետ[18]։ Ջեքիին հնարավորություն է տրվել ցուցադրել իրեն, և նա պարել շիմմի պարի իր տարբերակը։

Հանդիսատեսին իսկապես դուր է եկեկ Ջեքիի ելույթը, և Աննետը շուտով առաջարկել է, որ Ջոնը համարի մեջ ներառի նաև Ջեքիին, որի համար նրան լրացուցիչ գումար կվճարեն։ Քաջալերվելով այս առաջարկից՝ Ջեքիի հայրը որոշել է բազմազան դրաձնել որդու կատարումը, և նույնիսկ նրա համար ընտրել է Դեյվիդ Ուորֆիլդի (անգլ.՝ David Warfield) խոսքը «The Music Master» բեմադրությունից[13]։ Այդ պահից Ջեքին դարձել է բեմի լիիրավ անդամ և հնարավորության դեպքում ելույթ է ունեցել ծնողների հետ։

Հանդիպում Չարլի Չապլինի հետ խմբագրել

1919 թվականի հուլիսյան մի երեկո «An Intimate Revue» բեմադրությունը, որը շարունակում էր իր ներկայացումները ԱՄՆ խոշոր քաղաքներում, իր հերթական ներկայացումն է տվել Լոս Անջելեսի Օպերային թատրոնում (անգլ.՝ Los Angeles Orpheum Theater, ժամանակակից անվանումը՝ «Palace Theater») նախքան հաջորդ քաղաք տեղափոխվելը[12]։ Ինչպես Սան Ֆրանցիսկոյում կայացած ներկայացման ժամանակ, Ջեքին բեմ է դուրս եկել, որտեղ ներկայացրել է իր ելույթը և կատարել շիմմի պարը[19]։ Այդ օրը հանդիսատեսի շարքում էր Չարլի Չապլինը, որը ոգեշնչում էր փնտրում իր նոր ֆիլմի համար[18]։ Այս ժամանակ Չապլի Չապլինը պայմանագիր էր կնքել «First National» ստուդիայի հետ, որի համաձայն՝ նա պետք է ստուդիայի համար նկարահաներ 8 փոքրիկ ֆիլմեր[20]։ Չապլինն իր ինքնակենսագրության մեջ մանրամասն նկարագրել է Ջեքիի հետ իր ծանոթությունը[21]։

...Գործից շեղվելու համար ես գնացի «Օրֆեում»։ Այնտեղ ելույթ էր ունենում ոմն էքսցենտրիկ պարող, որն առաձնապես ոչնչով աչքի չէր ընկնում։ Ավարտելով համարը՝ նա բեմ դուրս բերեց իր քառամյա որդուն։ Տղան իր հոր հետ խոնարհվեց հանդիսատեսի առջև, իսկ հետո հանկարծ որոշ զվարճալի շարժումներ արեց, նայեց ներկաներին, ձեռքով արեց և փախավ։ Հանդիսատեսը հիացած էր, և տղան ստիպված էր կրկին բեմ դուրս գալ։ Այս անգամ նա կատարեց մեկ այլ պար, որը կարող էր տհաճ տպավորություն թողնել, եթե չլիներ կատարողը։ Բայց Ջեքի Կոգանը հմայիչ էր, և հանդիսատեսին իսկապես դուր եկավ պարը։ Ինչ էլ որ աներ նա՝ այս երեխա, նրա մեջ ամեն ինչ հմայիչ էր։

Փոքր տղայի հայտնվելը բեմում Չապլինին ստիպել է հիշել իր մանկությունը, երբ նա ստիպված էր բեմ բարձրանալ գումար վաստակելու համար։ Սա նրան ոգեշնչել է ֆիլմի գաղափարը, որում կարող էին նկարահանվել ինքը և Ջեքին[22]։ Ներկայացումից հետո Չապլինը պայմանավորվել է հանդիպել Ջեքիի ծնողների հետ` նրանց պատմելու այս գաղափարի մասին։ Հանդիպումը կայացել է մի քանի օր անց «Ալեքսանդրիա» հյուրանոցի (անգլ.՝ Alexandria Hotel) նախասրահում[23][24]։ Բայց նախքան այդ ֆիլմի վրա աշխատանքը սկսելը Չապլինը որոշել է փորձել Ջեքիի ունակությունները՝ նրան փոքր դեր տալով իր նոր՝ «Օրվա հաճույքը» (անգլ.՝ A Day’s Pleasure) նոր ֆիլմում[22]։ Ջեքիի ծնողները Չապլինին տվել են իրենց համաձայնությունը, և շուտով սկսվել են նկարահանումները, որի ընթացքում Չապլինը համոզվել է, որ Ջեքին ոչ միայն տաղանդ ունի, այլև խարիզմա։

Ջեքիին իր ֆիլմում նկարահանելու համար պայմանագիր կնքելու որոշման վերջնական կայացմանը Չապլինին դրդել է մի հետաքրքիր դեպք[21]։

...Ես հիշեցի նրա մասին մոտ մեկ շաբաթ անց, երբ նստած էի տաղավարում, շրջապատված դերասաններով և մտածում էի ապագա ֆիլմի թեմայի շուրջ... Ես սկսեցի պատմել «Օրֆեումում» տեսածիս մասին և ես նշեցի այն տղայի՝ Ջեքի Կուգանի մասին, որն իր հոր հետ դուրս եկավ հանդիսատեսի կոչերից հետո։ Այդ ժամանակ ինչ-որ մեկն ասաց, թե ինքն առավոտյան թերթում կարդացել է, որ Ռոսկո Արբուքլը Ջեքի Կուգանին հրավիրել է նկարահանվելու իր ֆիլմում։ Այս լուրը որոտի պես հարվածեց ինձ։ Աստված իմ, ինչպե՞ս ես չէի մտածել այդ մասին։ Իհարկե, նա հիանալի կլիներ էկրանին։ Եվ ես սկսեցի գտնել հնարքներ և սյուժետային իրավիճակներ, որոնցում կարող էի խաղալ նրա հետ...: «Բայց ինչի՞ է տանում այս ամենը։ Արբուքլը պայմանագիր է կնքել նրա հետ և, ըստ երևույթին, մտածել է նմանատիպ ինչ-որ բան։ Եվ ինչու ես չեմ մտածել այդ մասին նախկինում»։

Չապլինը խիստ վրդովվել է, որ բաց է թողել Ջեքիին հրավիրելու հնարավորությունը[21]։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել հաջորդ օրը, Չապլինը և նրա ստուդիայի աշխատակիցները սխալվել էին։ Ռոսկո Արբուքլը նկարահանման համար պայմանագիր էր կնքել ոչ թե Ջեքիի, այլ նրա հոր հետ։ Չապլինը միանգամից հանդիպել է Ջեքիի հոր հետ, և կնքվել է պայմանագիր, որի շնորհիվ հետագայում Ջեքին դարձել է հայտնի դերասան[21]։

«Փոքրիկը» ֆիլմ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները, որն ի սկզբանե կոչվել է «Անօթևանը» (անգլ.՝ The Waif), սկսվել են 1919 թվականի հուլիսին։ Այս ֆիլմը պետք է լիներ Չապլինի հերթական աշխատանքը «First National» ստուդիայի հետ կնքված պայմանագրի շրջանակներում։ Ֆիլմում Ջեքիի նկարահանման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է նրա հոր հետ, որը նույնպես ֆիլմում պետք է նկարահանվեր փոքր դերով։ Ըստ պայմանագրի պայմանների՝ Չապլինը Ջեքիին պետք է վճարեր շաբաթական 75 դոլար, իսկ նրա հորը՝ 125 դոլար[25]։

 
Չարլի Չապլինն ու Ջեքի Կուգանը «Փոքրիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Կինոնկարի վրա աշխատանքն սկսելուց հետո Չապլինն այն վերանվանել է «Փոքրիկը», քանի որ սյուժեում Ջեքիի դերն ավելի նշանակալից էր, քան ենթադրվում էր[26]։ Չապլինն այնքան է տարվում նկարահանումներվ, որ խախտում է իր աշխատանքը հանձնելու բոլոր հնարավոր ժամկետները, իսկ «First National» տուդիայի հետ նրա պայմանագիրը հայտնվում է խզման վտանգի տալ։ Ստուդիան, այնուամենայնիվ, Չապլինին լրացուցիչ ժամանակ է տալիս ֆիլմն ավարտելու համար, երբ տեսնում է նկարահանման գործընթացը և Ջեքիի խաղը։ Նկարահանումները տևել են 154 աշխատանքային օր, իսկ մոնտաժի համար պահանջվել է ևս 118 աշխատանքային օր։ Ֆիլմի վրա ծախսվել է ավելի քան 60 կիլոմետր ժապավեն, ինչը հատուկ չէր այդ ժամանակների համար, ինչը այն ժամանակ անսովոր էր[27]։

«Փոքրիկը» ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում 1921 թվականի հունվարի 21-ին։ Այն մեծ հաջողություն է ունեցել վարձույթում։ Ինքը՝ Չապլինը, այդ ֆիլմի հաջողությունը բացատրել է նրանով, որ իրեն հաջողվել է համատեղել ողբերգությունն ու կատակերգությունը, ինչը նախկինում չէր օգտագործվել[21]։ Այս ֆիլմի միջոցով Չապլինին հաջողվել է ոչ միայն հասարակության ուշադրությունը հրավիրել անօթևանների խնդրի վրա, այլև ախարհին ներկայացնել Ջեքիին՝ որպես դերասանի և ձևավորել նրա հետագա ֆիլմերի թեմատիկան։ Ջեքիի խաղն այս ֆիլմում գնահատվել է որպես հրաշալի։ Ֆիլմի պրեմիերայից որոշ ժամանակ անց Ջեքիին և նրա ծնողներին այցելել են առաջատար թերթերի լրագրողներ՝ մի քանի հարց տալու համար։

Ֆիլմի նկարահանւմների ժամանակ Չապլինի և Ջեքիի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ։ Չապլինը Ջեքիին կոչել է իր գործընկերը և ֆիլմն ավարտելուց հետո բազմիցս այցելել է նրանց ընտանիքին, խորհուրդներ ու երաշխավորություններ տվել և հետևել նրա հետագա հաջողություններին։ Այնուամենայնիվ, չնայած նրանց համատեղ աշխատանքի հաջողությանը, Չապլինը չի շարունակել համագործակցությունը Ջեքիի հետ։ Ֆիլմին Ջեքիի մասնակցության համար Չապլինը նրա հորը վճարել է ևս 5000 ԱՄՆ դոլար՝ որպես բոնուս[25]։

Պայմանագիր «First National»-ի հետ խմբագրել

 
Ջեքի Կուգանը «Փեքի վատ տղան» ֆիլմում
 
Ռայմոնդ Հեթթոնի (ձախից) հետ «Փեքի վատ տղան» ֆիլմում

«Փոքրիկը» ֆիլմի հաջողությունից հետո «First National» կինոստուդիան հետաքրքրվել է փոքրիկ դերասանով։ Քանի որ Չապլինը չի շարունակել համագործակցել Ջեքիի հետ, այդ հաջող պահից օգտվել է կինոստուդիոյի համահիմնադիրներից մեկը՝ Սոլ Լեսսերը (անգլ.՝ Sol Lesser): 1921 թվականի սկզբին Լեսերը հրավիրել է Ջեքիի հորը, որպեսզի որդուն բերի փորձի։ Ոգևորված նախորդ հաջողությունից՝ նա անմիջապես համաձայնել է։ Այս անգամ Ջեքին հանդիսատեսի առջև պետք է հայտնվեր իր նախորդ դերի ճիշտ հակառակ կերպարով` մարմնավորելով հայտնի և հարուստ մարդու որդու։ Նոր ֆիլմը կոչվել է «Փեքի վատ տղան» (անգլ.՝ Peck's Bad Boy)։ Ֆիլմի սցենարը գրել է Սամ Վուդը այդ ժամանակ ժողովրդականություն վայելող Ջորջ Ուիլբուր Փեքի անգլ.՝ George Wilbur Peck «Փեքի վատ տղան և նրա հայրը» (անգլ.՝ Peck's Bad Boy and his Pa) վեպի հիման վրա։

Ի տարբերություն նախորդի՝ տվյալ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են շտապողականույամբ և կինոոստուդիայի տաղավարներից դուրս՝ քաղաքային իրական օբյեկտներում, ինչը կապված էր «First National»-ի ժամանակավոր վերակազմակերպման հետ։ Ֆիլմը գրքին առավել մոտ դարձնելու համար պրոդյուսերները ներմուծել են շատ վտանգավոր տեսարաններ, որոնց նկարահանման փորձ չեն ունեցել։ Այս գործոնների համադրությունը գրեթե հանգեցրել է ողբերգության։ Առաջին դեպքը տեղի է ունեցել «Selig Film Company» կենդանաբանական այգու տարածքում առյուծների հետ տեսարանի նկարահանման ժամանակ, երբ գիշատիչներից մեկն ազատ է արձակվել, և միայն հրաշքով ոչ ոք չի տուժել[28]։ Մեկ այլ դեպք էլ ավելի լուրջ հետևանքներ է ունեցել, ընդ որում՝ հենց Ջեքիի համար։ Ավտովթարի արդյունքում տղան հոսպիտալացվել է, իսկ նկարահանումները դադարեցվել են[5]։

Չնայած անհաջողություններին՝ հաջողվել է ֆիլմը ավարտել ժամանակին, և փոքրիկ դերասանի հետ կապված միջադեպի պատճառով հանրությանը հայտնի է դարձել նրա հոնորարների չափը, որոնց մասին տեղեկություններ մինչ այդ չէին հրապարակվում. օրական 105 դոլար, այդպիսի գումար է պահանջվել ապահովագրական ընկերությունից որպես վնասի փոխհատուցում և ճանաչվել է Ջեքիի աշխատավարձը այս ֆիլմում մասնակցելու համար[29]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1921 թվականի գարնանը։ Հանդիսատեսը ուրախ է եղել կրկին տեսնել արդեն սիրելի դարձած Ջեքին, մանավանդ նոր դերում՝ միևնույն ժամանակ նշելով, որ փոքրիկ դերասանը կարող է լավ հանդես գալ ֆիլմերում ինքնուրույն և առանց իր գործընկերոջ՝ Չապլինի։ «First National»-ը նույնպես Ջեքիի հետ համագործակցությունը համարել է և նրա ծնողների հետ պայմանագիր է կնքել հետագա նկարահանումների համար։ Նույն թվականին ստուդիան սկսել է նկարահանել «Իմ տղան» կինոնկարը` կրկին վերադառնալով Չապլինի «Փոքրիկը» ֆիլմում ներկայացված պատմությանը։ Նոր ֆիլմի սցենարը գրել է Լեսսերը՝ Ալբերտ Օսթինի հետ համատեղ[30], բայց ֆիլմը նկարահանվել և մոնտաժվել է Ջեքիի հոր խիստ հսկողությամբ։ Այնուամենայնիվ, այս ֆիլմը հաջողված չէր և ոչ մի օգուտ չի բերել։ Ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 60 000 դոլար, իսկ դրա ցուցադրման եկամուտը կազմել է ընդամենը 50 000 դոլար։ Դրա պատճառներից մեկը եղել է այն, որ ֆիլմի սյուժեն գրեթե ամբողջությամբ պատճենվել է «Փոքրիկը» ֆիլմից։

Հաջորդ ֆիլմերում պրոդյուսերները որոշել են գրեթե ամբողջությամբ հրաժարվել հումորային բաղադրիչից, իսկ Ջեքիի մասնակցությամբ նոր ֆիլմերը հիմնականում եղել են տխուր դրամաներ՝ ուրախ ավարտով։ Այս որոշման շնորհիվ ֆիլմերը հաջողություն են ունեցել, և Ջեքին վաստակել է «մեծ ողբերգական հերոսի» տիտղոս, որի շնորհիվ մինչև 1923 թվականը, երբ լույս տեսավ «Հայրիկ» ֆիլմը, նա արդեն Հոլիվուդի ամենապահանջված և բարձր վարձատրվող դերասաններից մեկը, չնայած այդ ժամանակ նա ընդամենը 9 տարեկան էր։

«Jackie Coogan Productions» կորպորացիա խմբագրել

1922 թվականի ամռանը Ջեքիի ծնողները դիմել են Լոս Անջելեսի Գերագույն դատարան, մի շարք հարցերի պարզաբանման համար[31]։ Մինչ այդ պահը Ջեքիին նկարահանելու վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել էին նրա հոր հետ, ինչը հիմք է հանդիսացել լուրերի տարածման համար, թե ծնողներն շահագործում են իրենց երեխային, իսկ գումարները ծախսում են զվարճանքի վրա։ Ջեքիի ծնողները ցանկացել են ոչ միայն ցրել հանրային կասկածները, այլև օրինականացնել իրենց քայլերը՝ դատարանից թույլտվություն ստանալով օգտվելու այդ գումարից։ Այն ժամանակ Կալիֆոռնիայի օրենսդրությունը հստակ չէր նշում, թե ծնողները ինչպես կարող են և ինչպես չեն կարող ճիշտ կառավարել իրենց երեխայի՝ մանկության տարիներին կուտակած կապիտալը, որի պատճառով, ըստ էության, այդ ամբողջ գումարը պատկանել է ծնողներին և ոչ թե հենց երեխային։ Հետևաբար դատարանը ծնողներին իրավունք է տվել ամբողջությամբ և իրենց հայեցողությամբ տնօրինել Ջեքիի կապիտալը[31]։ Ջեքիի հայրը նշանակվել է իր որդու գործերի ղեկավար և ստացել է բոլոր պայմանագրերը կնքելու իրավունք, իսկ մայրը դարձել է ֆինանսական մենեջեր և նրա կապիտալի համար պատասխանատու անձ[32]։ Ջեքիի ծնողները նաև պետիցիա են ներկայացրել, որն այդ պահից հաստատել է, որ իրենց որդու վաստակած ողջ գումարը պատկանում է միայն նրան, և իրենք պարտավորվում են պահել այն մինչև այն պահը, երբ Ջեքին չափահաս դառնա[31]։ Դատարանն ընդունել է պետիցիան՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ջեքիի ծնողները ժամանակ առ ժամանակ ֆինանսական հաշվետվություններ կտրամադրեն վերահսկողության համար։

Սակայն 1923 թվականի հունվարին Ջոնը և Լիլիանը կրկին դիմել են դատարան և չեղարկել իրենց նախորդ որոշումը[33]։ Ֆինանսական կառավարման նախորդ սխեման ճանաչվել է անարդյունավետ։ Այդ ժամանակ Ջեքիի հայրը հիմնադրել է կորպորացիա՝ ավելի արդյունավետ ղեկավարելու համար իր որդու կապիտալը։ Կորպորացիան կոչվել է Ջեքիի անունով՝ «Ջեքի Կուգան Փրոդաքշն» (անգլ.՝ Jackie Coogan Productions, Inc) և պաշտոնապես գրանցվել 1922 թվականի դեկտեմբերի սկզբին ընդամենը $ 60,000 կանոնադրական կապիտալով[34]։ Այդ պահից սկսած՝ Ջեքիի նկարահանման բոլոր պայմանագրերը պետք է կնքվեին կորպորացիայի հետ, և գումարը պետք է որոշակի կարգով բաշխվեր Ջեքիի և նրա ծնողների միջև։ Բազմաթիվ հարցազրույցներում, որոնք Ջեքին տվել է չափահաս դառնալուց հետո, նա նշել է, որ հայրը գերազանց ձեռնարկատիրական և կազմակերպչական հմտություններ է ունեցել[5][35]։ Նույնիսկ առանց անհրաժեշտ կրթության և փորձի Ջոնը բավականին հաջող կերպով ղեկավարել է կորպորացիան, հանդես եկել որպես տնօրեն, մենեջեր, հաշվապահ, պրոդյուսեր, նաև գրել սցենարներ և նույնիսկ մոնտաժել կինոնկարներ[36]։ Նրա ղեկավարությամբ, շատ ֆիլմերի բյուջեն հասցվել է նվազագույնի և դրանով իսկ ավելացվել է կորպորացիայի եկամուտը։

1923 թվականին կորպորացիան կառավարելու համար աշխատանքի է ընդունվել ավելի փորձառու անձ։ Ջեքիի ծնողները նախատեսել են գումարով ներդրում կատարել, ինչը պահանջել է ավելի գրագետ և փորձառու ղեկավարություն։ Կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն է դարձել գործարար Արթուր Բեռնշտեյնը (անգլ.՝ Arthur Bernstein), որը Սան Ֆրանցիսկո էր ժամանել Նյու Յորքից՝ տարեկան աշխատանքային հանդիպումների համար։ Ջեքիի հայրը նրան առաջարկել է շաբաթական $ 10,000 աշխատավարձ, և նա անմիջապես համաձայնել է։ Արթուրն արագորեն դարձել է ոչ միայն կորպորացիայի առաջատար անձը, այլ գրեթե նրանց ընտանիքի անդամ։ Ջեքիի հայրը այդ պահից կարողացել է նվիրվել Ջեքիի համար որպես պրոդյուսեր հանդես գալուն և նրա առաջխաղացմանը։

Իր պատմության ընթացքում «Jackie Coogan Productions» նկարահանել է 33 ֆիլմ, որից երեքը՝ հնչուն։ Կորպորացիան իր գործունեությունն ավարտել է 1939 թվականին, չնայած թղթի վրա այն գոյություն է ունեցել մինչև 1973 թվականը[37]։

«Jackie Coogan» ապրանքանիշ խմբագրել

1920-ականներին Ջեքիի հայրը կնքել է բազմաթիվ պայմանագրեր իր որդու անունով ապրանքանիշի ապրանքներ արտադրելու համար։ Ջեքիի կերպարը շահույթի համար օգտագործելու առաջին քայլը եղել են հոդվածները, որոնք ակտիվորեն հրատարակվել են տեղական թերթերում «Փոքրիկը» (1921) ֆիլմի թողարկումից հետո։ Ջեքիի մասին յուրաքանչյուր հոդվածի համար հայրն ստացել է մի քանի ցենտ։ Հաջորդ բրենդային արտադրանքը եղել է «Jackie Coogan» տիկնիկը Փոքրիկի կերպարով, որը նույնիսկ արտոնագրված էր։ 1920-ականների կեսերին Ջեքիին որոշակի իրադարձության կամ գովազդի մեջ ներգրավելու առաջարկներ ստացվել են անընդհատ[38]։ Ջեքի լուսանկարը, որը տեղադրվել է որոշակի ապրանքի վրա, զգալիորեն մեծացրել է դրա վաճառքը։

«Jackie Coogan» ապրանքանիշի ներքո հայտնվել են խաղալիքներ, գրքեր, խմորեղեն, հագուստ, դպրոցական պարագաներ։ Ընդհանուր առմամբ, արտադրվել են տարբեր ապրանքների շուրջ 60 ապրանքատեսակներ[39]։ Ամենատարածված իրերը եղել են գլխարկներն ու տիկնիկները։ Բրենդային հագուստի շարքը «Jackie Coogan Productions» կորպորացիային բերել է տարեկան մոտավորապես $ 100,000 եկամուտ։ Ջեքի գովազդել է նաև խաղալիքներ ու ծխախոտ։

Բարեգործություն խմբագրել

 
Ջեքի Կուգանն ընդունում է կթի փոշի սկաուտ երեաներից իր բարեգործական արշավի շրջանակներում

Ջեքի ժողովրդականությունն օգտագործվել է նաև բարեգործական նպատակներով։ Ջեքիի ծնողներին անընդհատ խնդրել են այս կամ այն գումարը նվիրաբերել տարբեր սոցիալական նախագծերին։ 1922 թվականին «Near East Foundation» առաջարկել է Ջեքիին ներգրավել մարդասիրական օգնություն հավաքելու նպատակով իր կազմակերպած արշավներին։ «Փոքրիկ թափառաշրջիկի» կերպարը, որը շարունակում էր առաջատար լինել Ջեքիի ֆիլմերում, պետք է հասարակության ուշադրությունը սևեռեր Արևելքի սովյալ երեխաների խնդիրների վրա։  Միևնույն ժամանակ, Ջեքիի մասնակցությունն այդ արշավներին կարող էր մեծացնել հետաքրքրությունը նրա հանդեպ։  Ծնողները համաձայնել են, և այդ պահից սկսած՝ այն վայրերի մեծ մասը, որտեղ ցուցադրվում էին Ջեքիի ֆիլմերը, վերածվել են հումանիտար օգնության հավաքման կետերի, իսկ կաթի փոշու տարան դարձել է հերթական ցուցադրության մուտքի տոմս[40]։

1924 թվականի օգոստոսին Ջեքին իր հոր՝ «Jackie Coogan Productions»-ի մենեջերի և իր անձնական ուսուցչի հետ մեկնել է «Jackie Coogan Productions» միջազգային շրջագայության՝ գումար, սնունդ և հագուստ հավաքելու տասնյակ հազարավոր երեխաների համար, որոնք մնացել էին անօթևան 1922 թվականի հույն-թուրքական պատերազմի հետևանքով[41]։ Այս ուղևորությունը տևել է 4 ամիս, և այդ ընթացքում նա այցելել է Միացյալ Նահանգների 25 քաղաքներ և եվրոպական 5 երկրներ, ինչպես նաև հանդիպել շատ հայտնի մարդկանց հետ։ Այն վայրերում, որտեղ եղել է Ջեքին, կազմակերպվել են մարդասիրական օգնության հավաքման կետեր և հատուկ միջոցառումներ։

Օգոստոսի 2-ի Ջեքին Լոս Անջելեսից հատուկ գնացքով մեկնում է Միացյալ Նահանգների արևելք՝ հավաքելով հագուստ, պահածոներ և կաթի փոշի[41]։ Չիկագոյում նա հռչակվել է քաղաքապետ 10 րոպեով[42]։ Բոստոնում քաղաքապետ Ջեքի Քորլին նրան է հանձնել քաղաքի բանալիները[43]։ Նյու Յորքում նրան դիմավորել է40 հազար մարդ Պրոսպեկտ պարկում (անգլ.՝ Prospect Park)[44]։ Սեպտեմբերի 6-ին 300 հազար մարդու ուղեկցությամբ նա նավարկել է Եվրոպա[5]։ Լոնդոնում հազարավոր մարդիկ անընդհատ գտնվել են հյուրանոցի մոտակայքում, որտեղ Ջեքին կանգ էր առել իր հոր հետ, և նա պետք է ամեն ժամ դուրս գար պատշգամբ՝ ողջունելու նրանց[5]։ Փարիզում նրան 15 հազար մարդ է դիմավորել Հյուսիսային կայարանում (ֆր.՝ Gare du Nord)[45]։ Ժնևում Ազգերի լիգան (անգլ.՝ League of Nations) փակվել էր, որ նրա աշխատակիցները հնարավորություն ունենային տեսնելու Ջեքիին[46]։ Հռոմում նա ունեցել է 20 րոպե անհատական ունկնդրություն Պիոս XI պապի հետ[47]։ Այնուհետև 15 րոպեանոց հանդիպում Բենիտո Մուսոլինիի հետ[47]։

Շրջագայությունն ավարտվել է աշնանը Հունաստանում։ Այս իրադարձության արդյունքում հավաքվել է 35 միլիոն դոլար արժողությամբ հագուստ և սնունդ, իսկ Ջեքին արժանացել է մի քանի մեդալների[5]։ Այս շրջագայության շրջանակներում Ջեքին և նրա հայրը նաև մի շարք ելույթներ են ունեցել Եվրոպայում։

Պայմանագիր «Metro Pictures»-ի հետ խմբագրել

1923 թվականին «First National» ստուդիայի հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, և Ջեքիի հայրը բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ առաջատար կինոստուդիաների և մասնավոր արտադրողների կողմից։ Ջեքի-դերասանի հետագա ճակատագիր որոշվել է փակ մրցույթի արդյունքում, երբ բոլոր ցանկացողներին հնարավորություն է տրվել մեկ առաջարկ անել։ Մրցույթում հաղթել է «Metro Pictures» կինոստուդիան՝ առաջարկելով առավել հետաքրքիր պայմաններ՝ 1 000 000 դոլարի պայմանագիր և $500 000 որպես բոնուս այն ստորագրելու համար[48][49]։ Նոր պայմանագիրը նախատեսվել է 2 տարով, որի ընթացքում Ջեքին պետք է նկարահանվեր 4 ֆիլմերում[48]։ «Jackie Coogan Productions» պետք է նաև ստանար այդ ֆիլմերից ստացված հասույթի 60%-ը դրանց թողարկումից հետո՝ մեկ տարվա ընթացքում[50]։ Ջեքին կարող էր նկարահանվել ավելի շատ ֆիլմերում, բայց հայրն այս պայմանագիրը կնքելուց մեկ տարի անց սահմանել է սահմանափակում, համաձայն որի Ջեքին կարող էր նկարահանվել տարեկան առավելագույնը 2 ֆիլմում, որպեսզի կարողանար կրթություն ստանալ[51]։ Տվյալ պայմանագրի ժամկետի ընթացքում, նրա պայմանների համաձայն, Ջեքին շաբաթական վաստակել է $ 25,000, նրա հայրը՝ շաբաթական $5000, իսկ մայրը՝ շաբաթական $1000[18]։

Այս պայմանագրով շրջանակներում առաջին աշխատանքը եղել է «Կեցցե՛ արքան» (անգլ.՝ Long Live the King) ֆիլմը, որ նկարահանվել է Մերի Ռոբերթս Ռայնհարթի (անգլ.՝ Mary Roberts Rinehart) նույնանուն վեպի հիման վրա։ Նկարահանման համար «Metro Pictures» ծախսել է $600 000, որի մեծ մասը ծախսվել է դեկորացիաների և զգեստների վրա[52]։ 1923 թվականի վերջին այն ճանաչվեց որպես մինչ այդ նկարահանված լավագույն ֆիլմերից մեկը[53]։

1924 թվականին «Metro Pictures» միավորվել է այլ փոքր ստուդիաների հետ՝ կազմելով կորպորացիա, որը կոչվել է «Metro-Goldwyn-Mayer»։ Ջեքիի հայրն իր ղեկավարությամբ ստուդիայում ծավալել է նկարահանման ակտիվ գործունեություն՝ ինքնուրույն բաշխելով Ջեքիի ֆիլմերի բյուջեն, ազդելով ստուդիայի որոշումների վրա։ Կորպրացիայի ղեկավարությունն ի դեմս Լուի Մայերի միշտ չէ, որ համաձայնել է նրա հետ, թե ինչպես է Ջեքիի հայրը վարում նկարահանումները։ Արդյունքում, հերթական պայմանագրի ժամկետի ավարտին մոտ լուրջ կոնֆլիկտ է առաջացել Ջոնի և ղեկավարության միջև, և պայմանագիրը չի վերակնքվել։ Ստուդիան ուրախ էր «ազատվել» այնպիսի «թանկագին» դերասանից, որի նկատմամբ հետաքրքրությունն այդ ժամանակ արդեն սկսել էր արագորեն անկում ապրել։ Ավելի ուշ Լուիս Մեյերը հիշել է այդ հակամարտությունը և «վրեժ է լուծել» Ջեքիից նրանով, որ իր վերահսկողության տակ գտնվող առաջատար կինոստուդիաներին արգելել է Ջեքիին հրավիրել նկարահանվելու իրենց ֆիլմերում։ Դա եղել է կինոյում արդեն չափահաս Ջեքիի անհաջողությունների պատճառներից մեկը հետպատերազմյան շրջանում։

10 տարեկան հասակում Ջեքին ընդունվել է «Քաղաքային ռազմական ակադեմիա» (անգլ.՝ Urban Military Academy)։ Այն ժամանակ այդ ակադեմիան Կալիֆոռնիայի միակ մասնավոր դպրոցն էր, և այնտեղ հաճախում էին հայտնի և հարուստ ընտանիքների բազմաթիվ երեխաներ։ Այդ դպրոցում սովորելու ընթացքում Ջեքին տուն է վերադարձել միայն հանգստյան օրերին, և կինոնկարներում նկարահանվել կարողացել է միայն արձակուրդների ընթացքում։

Պայմանագիր «Paramount Studios»-ի հետ խմբագրել

 
Ջեքիի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը (նստած աջ կողմում), իր նորամուտային «Սկիպպի» ֆիլմում, 1931 թվական (ձախցի՝ Ջեքի Կուպեր)

«MGM» ստուդիայի հետ համագործակցությունն ավարտելուց հետո նոր պայմանագիրն երկար սպասեցնել չի տվել։ «Paramount Studios» (ժամանակակից  անունը՝ «Paramount Pictures») ստուդիան հրավիրել է Ջեքիին՝ նկարահանվելու իր առաջին հնչուն ֆիլմերում՝ «Թոմ Սոյեր» (անգլ.՝ Tom Sawyer) (1930) և «Հեքլբերի Ֆին» (1931)։ Այս պայմանագրի տևողության ընթացքում Ջեքին շաբաթական վաստակել է 7500 դոլար[54]։ Այնուամենայնիվ, այս ֆիլմերը մեծ հետաքրքրություն չեն առաջացրել հեռուստադիտողի շրջանում՝ չնայած նույնանուն վեպերի վայելած մեծ ժողովրդականությանը։

Միևնույն ժամանակ «Paramount» ստուդիան պայմանագիր է կնքել Ջեքիի կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հետ, որի համար դրանք եղել են առաջին քայլերը կինոյում։ Նրա նորամուտը կայացել է 1931 թվականին «Սկիպի» ֆիլմում և նրա շարունակությունում՝ «Սուկի» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը «Օսկարի» առաջադրված առաջին երեխան՝ Ջեքի Կուպերը։ Քանի որ այդ պահին Ջեքիի հանրաճանաչությունն աստիճանաբար անկում էր ապրում, ստուդիան փորձել է դա լրացնել Ռոբերտի հաշվին՝ նրան դարձնելով Ջեքիի գրեթե կրկնօրինակը։ Նա նույնիսկ կրել է նույն սանրվածքը, որը եղբայրը կրում էր նույն տարիքում։ Այնուամենայնիվ, Ռոբերտը չի հասել նույնպիսի ժողովրդականության, և իր մանկական կինոնարիերան փաստացիորեն սահմանափակվել է այդ երկու ֆիլմերով։

Միևնույն ժամանակ, Ջեքին զբաղված էր համալսարանի ընդունելության նախապատրաստմամբ։ Նա սովորել է տարբեր մասնավոր նախապատրաստական դպրոցներում և մասնավոր ուսուցիչների հետ։ 1932 թվականին, ինչպես ծնողները խորհուրդ էին տալիս նրան, նա ընդունվել է Սանտա Կլարայի համալսարան (անգլ.՝ Santa Clara University)՝ կրթություն ստանալու բիզնեսի և իրավական ոլորտներում։ Այնուամենայնիվ, նրան շուտով վտարել են այնտեղից՝ վատ առաջադիմության և վատ վարքի համար։ Նա տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան , որտեղից շուտով նրան հեռացրել են նույն պատճառներով։ Ջեքին այլևս չի փորձել այլ տեղ ընդունվել և պարզապես սպասել է իր չափահաս դառնալուն, որպեսզի ստանա իր գումարը։

Շրջադարձային պահ խմբագրել

1933 թվականին Ջեքիի նկատմամբ հետաքրքրությունն այնքան էր մարել, որ Jackie Coogan Productions կորպորացիան ստիպված էր պայմանագիր կնքել Talisman Studios ստուդիայի հետ կարճամետրաժ ցածր բյուջետային ֆիլմերի շարքում Ջեքիի նկարահանվելու վերաբերյալ։ Փաստացիորեն Ջեքիի կինոկարիերան ավարտվել է։ Այնուամենայնիվ, ծնողներն առանձնապես չէին անհանգստանում այդ պատճառով. նրանք վստահ էին, որ պարզապես նրա տարիքին համապատասխան դերեր չկան։ Միևնույն ժամանակ, Ջեքին փորձել է սկսել անկախ կարիերա շոու բիզնեսում։ Ջունիոր Դարկինի (անգլ.՝ Junior Durkin), ում հետ նրանք նկարահանվել էին «Թոմ Սոյեր» ֆիլմում, և Ռոբերտ Հորների (անգլ.՝ Robert Horner, նույն անունով ռեժիսորի որդին) հետ միասին նրանք պլաններ են մշակել իրենց առաջին անկախ ֆիլմի նկարահանման վերաբերյալ։ Բայց այս պլաններն իրականություն չեն դարձել։

1935 թվականի մայիսի 4-ին՝ որսից իրեն ագարակ վերադառնալիս, Ջեքին, նրա հայրը, Ջունիոր Դարկինը, Չարլս Ջոնսը (անգլ.՝ Charles Jones) և Ռոբերտ Հորները ավտովթարի են ենթարկվել Սան Դիեգոյի և Իմպերիալ Վալլիի (անգլ.՝ Imperial Valley) միջև ընկած ճանապարհին[55]։ Սան Դիեգոյի մերձակայքում նրանց մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել ճանապարհից և մի քանի անգամ շրջվել։ Այս ավտովթարից փրկվել է միայն Ջեքին. վթարից 15 րոպե առաջ նա փոխել է տեղը ուղևորներից մեկի հետ, որպեսզի շփումը ավելի հարմար լինի, և տեղ գրավել ծալովի նստատեղում, ինչը փրկել է նրա կյանքը։ Ավելի ուշ Ջեքին նախաքննության ժամանակ պատմել է, որ մեքենան վարել է հայրը, և նա ստիպված է եղել կտրուկ շրջել ղեկը, քանի որ մեկ այլ մեքենա է հայտնվել ճանապարհին[56][57]։ Այնուամենայնիվ, այս դեպքի ոչ մի վկա չի գտնվել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ Ջոնը մեքենան վարելիս ալկոհոլի ազդեցության տակ է եղել և զգալիորեն գերազանցել է արագությունը ճանապարհի վտանգավոր հատվածում։

Ջեքիի և նրա ընտանիքի կյանքում տեղի ունեցած այս ողբերգական իրադարձություններից հետո լուրջ վերափոխումներ են եղել։ «Jackie Coogan Productions» կորպորացիայի կառավարումն անցել է Ջեքիի մորը։ Բացի այդ, որոշ ժամանակ անց՝ 1935 թվականի մայիսի 13-ին, նա ամուսնացել է Բեռնշտեյնի հետ, և Ջեքին սկսել է հաճախակի լսել իր համար տհաճ խոսակցություններ այն մասին, որ ինքը չի ստանա իր գումարը։

Դատավարություն խմբագրել

Չափահաս դառնալուց հետո Ջեքին հայտնվել է շատ ծանր իրավիճակում։ Մինչ այդ նրա վաստակած ողջ գումարն ստացել են նրա ծնողները։ «Jackie Coogan Productions» շաբաթական նրան վճարում էր որոշակի գումար, բայց քանի որ Ջեքին դեռ չէր կարողանում կառավարել այդ գումարը, նրա ծնողները, ըստ իրենց խոստման, պետք է այն պահեին էին ապագայի համար[58]։ «Jackie Coogan Productions» կորպորացիայի հիմնադրման օրվանից սկսած և մինչև իր չափահաս դառնալը Ջեքին շաբաթական ստացել է ընդամենը $ 6 գրպանի փող[59], բայց այդ փողը բավարար չէր նույնիսկ փոքր ծախսերի համար, և նրա ընկերները ստիպված էին անընդհատ վճարել նրա փոխարեն։ Ջեքիի 21 տարին լրանալուց հետո չի եղել նաև այդ գումարը[59]։ Նրան այլևս չեն հրավիրել նկարահանվելու ֆիլմերում, շոու բիզնեսում ինքնուրույն կարիերա սկսելու նրա փորձը ձախողվել է, և փաստացիորեն նա ապրուստի միջոցներ չի ունեցել։ Նա նույնիսկ ապրելու տեղ չուներ, քանի որ իր վաստակած գումարներով ծնողների կողմից ձեռք բերված անշարժ գույքն ու այլ ունեցվածքը գրանցվել է նրանց անունով։

Ջեքին բազմիցս դիմել է Լիլիանին՝ իր գումարը ստանալու ցանկությամբ, բայց դա ոչ մի արդյունքի չի հանգեցրել։ 1938 թվականի ապրիլին նա դիմել դատարան և 4 000 000 դոլարի հայց ներկաայցրել մոր և խորթ հոր դեմ[59]։ Ըստ Ջեքիի գնահատականների՝ այդպիսի գումար էր ինքը վաստակել 1921-1938 թվականներին։ Իր դատական հայցում Ջեքին պնդում էր, թե հայրն անընդհատ հավաստիացնում էր իրեն, որ իր վաստակած փողը պահպանվում է իր համար և կփոխանցվի իրեն չափահաս դառնալուց հետո։ Սակայն երբ նա վերջապես դարձել է 21 տարեկան, այդ գումարը չի ստացել։ Միևնույն ժամանակ նրա մայրը, որն այս դատավարության ընթացքում կանչվել է դատարան, հայտնել է, որ իրենք երբեք որևէ ձևով նման խոստումներ չեն տվել[58]։ Այնուամենայնիվ, նա շուտով ստիպված է եղել հրաժարվել այս խոսքերից, քանի որ Ջեքիի փաստաբանները հետո կարող էին չեղարկել նրա փողերը ղեկավարելու իրավունքը, որը 1922 և 1923 թվականներին տրվել էր նրա ծնողներին՝ իր գումարը խնայելու խոստման դիմաց[58]։ Այնուհետև Լիլիանն սկսել է պնդել, որ Ջեքին անպատասխանատու անձնավորություն է, և նրան չէր կարելի վստահել այդպիսի փողեր[60]։ Նա նաև պարզաբանել է, որ Ջեքին վաստակել է շատ ավելի քիչ գումար՝ մոտավորապես 1 300 000 դոլար[61]։

Նախաքննության ընթացքում, երբ «Jackie Coogan Productions» կորպրացիայի փաստաթղթերը տրամադրվել են դատավորին, հաստատվել է, որ Ջոն Կուգանը հիմնադրել է կորպորացիան հենց Ջեքիի կապիտալն ապագայի համար պահելու նպատակով[61]։ Դրանից բացի, Ջեքիի հոր և որդու կապիտալը պահպանելու նրա խոստման համար երաշխավորել է դերասան Ուոլլես Բիրին, բազմիցս համագործակցել էր նրա հետ[62]։ Արդյունքում, կասկածը ընկել է «Jackie Coogan Productions» կորպորացիայի կառավարչի՝ Արթուր Բեռնշտեյնի վրա, որը ողբերգական դեպքերից գրեթե անմիջապես հետո ամուսնացել էր Ջեքիի մոր հետ[63][64]։ Ջեքիի փաստաբան ենթադրել է, որ նա կարող էր ազդեցություն ունենալ տղայի մոր վրա և նրան արգելել փող տալ Ջեքիին։ Այնուամենայնիվ, շուտով հաստատվել է նաև նրա ալիբին, և հետաքննությունը հետաձգվել է մինչև կորպորացիայի ֆինանսական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունը[65]։

Գործը տևել է տասնութ ամիս, որի ընթացքում Ջեքին ստիպված է եղել մասնակցել շատ տհաճ ցուցմունքների և լսումների։ Դատավարություններում նրա մայրը անընդհատ մատնանշել է այն օրենքը, համաձայն որի՝ իրենք՝ որպես ծնողներ, իրավունք ունեին օգտագործել իրենց երեխայի կապիտալը։ Նա համաձայնել է, որ Ջեքին է վաստակել այդ գումարը, բայց օրինականորեն դրանք նրան չէին պատկանում։ Բացի այդ, նա անընդհատ պնդել է, որ Ջեքիի համար բոլոր նկարահանումները պարզապես զվարճանք և խաղ էին։ Բայց շատերը, ովքեր մասնակցել էին Ջեքիի նկարահանումներին, ասել են, որ նրա համար դա ծանր և իրական աշխատանք էր։

Ֆինանսական քննության վերջնական զեկույցում նշվել է, որ «Jackie Coogan Productions» կորպորացիան 1923-1936 թվականների ընթացքում վաստակել է ավելի քան 3 000 000 դոլար[61]։ Սակայն այդ ամբողջ գումարից արդյունքում մնացել է մոտավորապես 250 000 ԱՄՆ դոլար, և այդ կապիտալը հիմնականում վատնել է Ջեքիի հանգուցյալ հայրը, որը, բացի այդ, նաև պարտք է մնացել. նրա պարտքը կազմել է մոտավորապես 85 000 ԱՄՆ դոլար։ Նաև պարզվել է, որ Ջոնն ու Լիլիանը երբեք գումար չեն պահել Ջեքիի համար և նույնիսկ բանկ չեն դրել այն, ինչը պայմանավորված է հետևյալ դրդապատճառներով. փողը, որը «Jackie Coogan Productions» ստացել է բոլոր պայմանագրերից, Ջոնը և Լիլիանը որոշել էին ներդրումներ կատարել անշարժ գույքի և տարբեր բիզնեսների մեջ։ Ըստ նրանց պլանի՝ Ջեքին չափահաս դառնալուց հետո ոչ միայն պետք է դառնար կորպորացիայի ամբողջ ունեցվածքի տերը, այլև ստանար եկամուտ որոշակի աշխատող բիզնեսից։ Այնուամենայնիվ, այդ բոլոր գաղափարներն իրականություն չեն դարձել մի շարք պատճառներով։

Կորպորացիայի համար Ջեքիի վաստակած գումարների մեծ մասը, ի վերջո, «կորել» են անհաջող ներդրումների և չմտածված ծախսերի արդյունքում։ Սկզբում Ջոնը ու Լիլիանը հաշվի չեն առել այն փաստը, որ Ջեքին, դառնալով չափահաս, դժվար թե պահպանի իր ժողովրդականությունը և բարձր վարձատրվող դերասանի պահանջարկը։ Համոզված լինելով, որ իրենց որդին կշարունակի մեծ գումարներ վաստակել իրենց համար, բայց միևնույն ժամանակ ելնելով լավ մտադրություններից՝ նրանք որոշել են ներդնել դրանք մի բիզնեսում, որի համար նրանք գնել են այն ամենը, ինչն իրենց կարծիքով պատշաճ ներդրում էր. նավթային սարքավորումներ, բենզալցակայաններ, գոլֆի խաղադաշտեր, փոքր արդյունաբերություններ և տարբեր անշարժ գույք։  Քանի որ նրանք չունեին անհրաժեշտ բիզնես հմտություններ, այդ ձեռքբերումները շուտով դարձել են անպտուղ և պետք է վաճառվեին։ Գումարի զգալի մասը ներդրվել է նաև տարբեր բաժնետոմսերում և արժեթղթերում, ինչպիսին էր «General Motors», որոնք կորել էին 1920-ականների կեսերին շուկայական խնդիրների հետևանքով։ Ջեքին նույնպես բացարձակապես ոչ մի ունակություն չի ունեցել բիզնես իրականացնելու համար, նա նույնիսկ չի կարողացել ստանալ անհրաժեշտ կրթություն։ Ծնողների կողմից նրան բիզնեսի կառավարման մեջ ներգրավելու փորձերը ոչնչի չեն հանգեցրել։ Ջեքին պահանջել է իր փողերը, որոնք բոլորն էլ ներդրումներ էին կատարվել ոչ շահավետ բիզնեսում։ Նրանց միջև հիմնական կոնֆլիկտը ծագել է այն պահին, երբ Ջեքին որոշել է ամուսնանալ Բեթի Գրեյբլի հետ։  Այս հարսանիքը ենթադրել է, որ Ջեքին ստիպված կլինի մեծ գումարներ ծախսել Բեթիի վրա։ Ջեքին վստահ էր, որ ինքը այդպիսի փող ունի, բայց ծնողները գիտեին, որ դա այդպես չէ։

1939 թվականին Ջեքին, Լիլիանը և Արթուր Բեռնշտեյնը որոշել են լուծարել կորպորացիայի ակտիվները և բաժանել մնացած կապիտալն ու ունեցվածքը[66]։ Համաձայնագրի ստորագրման արդյունքում Ջեքին ստացել է 126 000 ԱՄՆ դոլար, Լոս Անջելեսում գտնվող տուն և իրավունք իր որոշ ֆիլմերի վրա[67]։ Այնուամենայնիվ, նրա ստացած ֆիլմերն այլևս ոչ ոքի չէին հետաքրքրում, Լոս Անջելեսում գտնվող իր տուն Ջեքին չի գնացել, քանի որ նրա հետ կապված են մանկության հիշողություններ, իսկ գումարը շատ արագ սպառվել է։ Փողերի մի մասը հատկացվել է տարբեր պարտքերի փակմանը և փաստաբանների ծառայությունների վճարմանը, իսկ մյուս մասը՝ Ջեքին ներդրել է ավտոմեքենաների վերանորոգման բիզնեսում։ Քանի որ նա չուներ անհրաժեշտ հմտություններ, այդ ներդրումներն իրականում կորել են։

«Կուգանի օրենք» խմբագրել

Միևնույն ժամանակ Ջեքի նախաձեռնած դատական գործընթացը Կալիֆոռնիայի իշխանություններին ստիպել է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ իրենց պետության օրենսդրությունը լուրջ բացթողումներ ունի մանկության տարիներին կուտակված կապիտալի պաշտպանության հետ կապված։ Հասարակության շրջանում և մամուլում սկսել են լուրեր տարածվել, թե հոլիվուդյան անչափահաս դերասանների նոր սերնդին (Շիռլի Թեմպլ, Միկի Ռունի, Ջեյն Ուիտերս, Դինու Դուրբին, Ֆրեդի Բարտոլոմյու), ըստ երևույթին, սպասում է Ջեքիի ճակատագիրը. դառնալով մեծահասակ՝ նրանք կբացահայտեն, որ իրավունք չունեն իրենց հոնորարների նկատմամբ, կամ էլ բոլորը վատնված են։ Տեղական օրենսդիր մարմնի անդամը խոստացել է շուտով ընդունել մի օրենք, որն այդուհետ թույլ կտա խուսափել նման իրավիճակից, որում հայտնվել էր Ջեքին։

1939 թվականին հայտնվել է մի օրենք, որը կոչվում է «Կուգանի օրենք» (անգլ.՝ Coogan's law, հայտնի է նաև այլ անուններով՝ «Coogan Act», «Coogan Bill», «California Child Actor’s Bill»), որը կոչված է պահպանելու մանկության տարիներին երեխայի կողմից վաստակած կապիտալը։ Սույն օրենքի իմաստն այն է, որ այդ պահից գործատուն կարող է կնքել պայմանագիր երեխային ստեղծագործական աշխատանքում ներգրավելու համար միայն այն դեպքում, եթե այդ պայմանագրի գումարի որոշակի տոկոսն անմիջապես փոխանցվի երեխայի անձնական հաշվին կամ այլ խնայողությունների հիմնադրամ։ Օրենքի ստեղծման պահին այդ գումարը կազմել է պայմանագրի գումարի 50%-ը։ Այդ գումարը պատկանելու է երեխային, բայց նա կկարողանա այն օգտագործել միայն չափահաս դառնալուց հետո։  Այսպիսով, Ջեքին և այն իրավիճակը, որում նա հայտնվել էր, մեծ դեր են կատարել կինեմատոգրաֆի զարգացման գործում։

Այս օրենքը ներկայում Կալիֆոռնիա նահանգի ամենակարևոր օրենքներից մեկն է, որը պաշտպանում է անչափահաս դերասանի կապիտալը։ 2000 թվականից ի վեր, համաձայն օրենքի նոր տարբերակի, երեխայի անձնական հաշվին փոխանցումների չափը պետք է լինի առնվազն 15%, բայց կարող է ավելանալ ծնողների ցանկությամբ։ Երեխային ստեղծագործական աշխատանքում ներգրավելու վերաբերյալ պայմանագիր կնքելիս երեխայի ծնողներից մեկը դառնում է պատասխանատու անձ, որի հետ ուղղակիորեն կնքվում է պայմանագիրը։  Խնայողական ֆոնդ կազմակերպելու համար ծնողները պետք է բանկերից մեկում բացեն հատուկ հաշիվ, որը կոչվում է «Կուգան հաշիվ» (անգլ.՝ Coogan Account

Զինվորական ծառայություն խմբագրել

 
Ջեքի Կուգանը որպես թռիչքի սպա

1941 թվականի մարտին Ջեքին որոշել է մեկնել զինվորական ծառայության, որպեսզի ինչ-որ կերպ լուծի իր ֆինանսական խնդիրները[68]։ Սակայն պարզվել է, որ դա այդքան էլ հեշտ չէ. Հոլիվուդը չէր շտապում զոհել հայտնի անունները։ Ծառայության մեջ մտնելու համար Ջեքին ստիպված էր դիմել իր ընկերներից մեկի աջակցությունը։ Նրան ընդունել են որպես սանիտար բժշկական կորպուսում (անգլ.՝ Medical Corps), և որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է օդուժի կորպուս (անգլ.՝ Army Air Corps), ինչպես ուզում էր։ Դա հնարավոր է դարձել այն բանից շնորհիվ, երբ Ջեքին դեռահասության տարիներին ավարտել էր ռազմական ակադեմիան և դրանից հետո ստացել օդաչուի արտոնագիր։ Այդտեղ նա բարելավում է իր գիտելիքներն ու հմտությունները թռիչքային գործի ոլորտում, ինչպես նաև ստացել թռիչքային սպայի կոչում (անգլ.՝ Flight Officer

Դրանից հետո Ջեքին աշխատել է որպես թռիչքի հրահանգիչ և ծառայել է Բիրմայում՝ որպես Առաջին օդադեսանտային խմբի կամավոր (անգլ.՝ 1st Air Commando Group)։ 1944 թվականի մարտին Բիրմայում անցկացվող գործողության ընթացքում Չեքին եղել է պլաների առաջին օդաչուն, որը դաշնակից ուժերն ուղարկել է վայրէջք կատարելու թշնամու դիրքերի հետևում[69]։ 1945 թվականի մայիսին Ջեքին վերադարձել է տուն, և նույն տարվա դեկտեմբերին լիովին ազատվել ռազմական պարտականություններից՝ ծառայելով 5 տարի[70]։ Հետագայում նա հատուկ արժանիքների համար պարգևատրվել է Միացյալ Նահանգների օդային մեդալով (անգլ.՝ Air Medal for meritorious service

Վերադառնալ կինոթատրոն խմբագրել

Ռազմաճակատից վերադառնալուց հետո Ջեքին կրկին երազում էր ֆիլմերում նկարահանվելու մասին։ Նրա վերադարձը ողջունվում է, բայց շոու բիզնեսում նրա համար աշխատանք չկար։ Հետպատերազմյան Հոլիվուդը ենթարկվել էր լուրջ փոփոխությունների։ Շատ ստուդիաները սնանկացել էին, մյուսների ֆինանսական միջոցները սահմանափակ էին։ Ինքը՝ Ջեքին, այդ իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ[71].

«Բոլորին ճանաչում էի Հոլիվուդում, և բոլորը ճանաչում էին ինձ։ Իհարկե, ես կարող էի գնալ պրոդյուսերների մոտ, բայց նրանք ինձ կասեին. «Եվ ի՞նչ ենք անելու քեզ հետ»։

Ջեքին ստանձնել է ցանկացած աշխատանք։ 1946 թվականին նա մասնակցել է ռազմական նպատակներով մասնավոր կապիտալի հավաքման արշավներին (անգլ.՝ War Bond drives)։ 1950-ական թվականներին նա աշխատել է վաճառքի ոլորտում և ծառայել է որպես գովազդային մենեջեր սալօջախների պահոցների վաճառքի համար[72], ինչպես նաև վաճառել է տեսախցիկներ և օգտագործված թեթև շարժիչով ինքնաթիռներ։ Պահպանված կապերի շնորհիվ նա կարողացել է ժամանակ առ ժամանակ վերադառնալ շոու բիզնես։ Նա հանդես է եկել որպես սառույցի վրա բեմադրված բալետի պրոդյուսեր և հայտնվել գիշերային ակումբներում։

 
Ջեքի Կուգանը քեռի Ֆեստերի դերում «Ադամս ընտանիքը» ֆիլմում

Շրջադարձային պահը եղել է 1947 թվականին, երբ Ջեքին իր եղբոր և Ջեքի Կուպերի հետ միասին նկարահանվել է «Կիլրոյը եղել է» (անգլ.՝ Kilroy Was Here) ֆիլմում։ Այդ պահից սկսած՝ Ջեքին և Ռոբերտը ֆիլմերում նկարահանվել են գրեթե անընդհատ, բայց տարբեր հաջողություններով։ Այնուամենայնիվ, մեծ մասամբ դրանք եղել են երկրորդ պլանի փոր դերեր հեռուստատեսային սերիալներում և ցածր բյուջեով վեստերններում, դետեկտիվներում։ Որպես դերասան՝ Ջեքին արդեն ոչ ոքի չի հետաքրքրել, այդ պատճառով նա նոր դերեր ստանալու համար ստիպված է եղել անընդհատ դիմել տարբեր կինոստուդիաների։ «Ոչ ոք ինձ լուրջ չի վերաբերվում»,– բացատրել է նա լրագրողներին իր ձախողման պատճառները։ Երբեմն նա բեմ է բարձրացել և որպես պատվավոր հյուր մասնակցել էր շոու բիզնեսի տարբեր միջոցառումների։

Նախորդ հաջողությունը կրկնել չկարողանալը շատ է անհանգստացրել Ջեքիին։ Նա գնալով ավելի շատ է տրվել ալկոհոլին, և նույնիսկ մեկ անգամ ձերբակալվել է հարբած մեքենա վարելու համար։ Ենթադրվում է, որ նա թմրանյութերի հետ կապված նույնպես խնդիրներ է ունեցել. 1961 թվականին նա ձերբակալվել է մարիխուանա պահելու համար։

Ջեքին միայն հեռավոր կերպով է կարողացել վերադառնալ իր նախկին ժողովրդականությանը՝ 1964 թվականին ստանալով քեռի Ֆեսթերի դերը «Ադամսների ընտանիքը» հեռուսատսերիալում։ Սակայն այս համբավը նույնքան «սև» էր, որքան հումորն էր այս հեռուսատասերիալում։ Բացի այդ, դերասանին հասարակության մեջ ճանաչել են ոչ թե որպես «Ջեքի Կուգա», այլ որպես «քեռի Ֆեսթեր», ինչը նրան շատ է վրդովեցրել։ Լրագրողներից մեկի հարցին՝ «Ի՞նչպես հասաք նման դերերի», Ջեքին պատասխանել է. «Ինձ պարզապես գումար էր պետք»։

Վերջին տարներ խմբագրել

Ջեքին իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Փալմ Սփրինգսում։ Նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, որոնք, դստեր խոսքերով, առաջացել էին նրա «գեղեցիկ» կյանքի կողմնակի ազդեցություններից՝ նստակյաց կյանք, անառողջ սնունդ, ալկոհոլի և ծխախոտի չարաշահում։

Ջեքի Կուգանը մահացել է 1984 թվականի մարտի 1-ին՝ 69 տարեկան հասակում, Սանտա Մոնիկա բժշկական կենտրոնում (անգլ.՝ Santa Monica UCLA Medical Centerսրտի կաթվածից։ Թաղվել է Կալիֆոռնիա նահանգի Քալվեր սիթում գտնվող Սուրբ Խաչ գերեզմանատանը։

Կանայք և երեխաներ խմբագրել

  • Բեթի Գրեյբլ (անգլ.՝ Betty Grable), դերասանուհի (Ամուսնություն՝ 1937 թվականի նոյեմբերի 20-ին, ամուսնալուծություն՝ 1939 թվականի հոկտեմբերի 11-ին),
  • Ֆլաուր Փարրի (անգլ.՝ Flower Parry, ամուսնություն՝ 1941 թվականի օգոստոսի 10-ին, ամուսնալուծություն՝ 1943 թվականի հունիսի 29-ին),
    • Որդին՝ Ջոն Էնթոնի Կուգան (անգլ.՝ John Anthony Coogan, ծնվել է 1942 թվականի մարտի 4-ին), գրող և պրոդյուսեր, Stereomedia 3D Digital HD & Film ընկերության հիմնադիրը և սեփականատերը։
  • Էնն Մաք-Կորմակ (անգլ.՝ Ann McCormack), դերասանուհի (ամուսնություն՝ 1946 թվականի դեկտեմբերի 26-ին, ամուսնալուծություն՝ 1951 թվականի սեպտեմբերի 20-ին),
    • Դուստրը՝ Ջոան Դոլլիվեր Կուգան (անգլ.՝ Joann Dolliver Coogan, ծնվել է 1948 թվականի ապրիլի 2-ին),
  • Դորոթեա Օդետա Հենսոն (անգլ.՝ Dorothea Odetta Hanson, հայտնի է նաև որպես Դորոթեա Լամպհեր (անգլ.՝ Dorothea Lamphere և «Դոդի» կեղծանվամբ (անգլ.՝ Dodie), պարուհի (ամուսնություն՝ 1952 թվականի ապրիլին),
    • Դուստրը՝ Լեսլի Դիանա Կուգան (անգլ.՝ Leslie Diane Coogan, ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 24-ին)։ Նրա որդին դերասան Կիթ Կուգանն է (անգլ.՝ Keith Coogan, ծնվել է 1970 թվականի հունվարի 13-ին), որն իր գործունեություն սկսել է 1975 թվականին։ Կիթը ծննդյան օրվանից ունեցել է «Միտչելլ» ազգանունը, (անգլ.՝ Mitchell), բայց 1986 թվականին այն փոխում է «Կուգան»-ով (անգլ.՝ Coogan):
  • Որդին՝ Քրիստոֆեր Ֆենթոն Կուգան (անգլ.՝ Christopher Fenton Coogan, 1967 թվականի հուլիսի 9 — 1990 թվականի հունիսի 29), մահացել է 1990 թվականի հունիսի 29-ին Փալմ Սպրինգսում՝ մոտոցիկլի վթարից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Փեքի վատ տղան» (անգլ.՝ Peck's Bad Boy) ֆիլմի նկարահանման ժամանակ Ջեքին ստացել է գլխի լուրջ վնասվածք։ Մեքենան, որով Ջեքին, նրա հայրը և կինոստուդիայի աշխատակիցները գնում էին նկարահանման, վթարի է ենթարկվել, որից առավելապես տուժել է Ջեքին։ Նա անգիտակից վիճակում տարվել է հիվանդանոց և մի քանի օր գտնվել կոմայի մեջ։ Սակայն 14 օր անց նա լիովին ապաքինվել է և կարողացել է վերադառնալ նկարահանումներին։ Որոշ հարցազրույցներում Ջեքին պնդել է, որ ինքն ունեցել է գանգի կրկնակի կոտրվածք։
  • Երկու տարեկան հասակում Ջեքին տիրապետել է խոճկորային լատիներենին։
  • Երբ Ջեկին առաջին անգամ հանդիպել է Չառլի Չապլինին, առաջինը, որ տպավորություն է թողել տղայի վրա, եղել է Չապլինի բեղը, որը կարող էր հանվել ու նորից դրվել իր տեղը։
  • Բազմաթիվ հարցազրույցներում Ջեքին պնդել է, որ մանկության մասին իր հիշողություններն սկսվում են այն պահից, երբ Սան Ֆրանցիսկոյում հայրն իրեն առաջին անգամ բեմ է դուրս բերել։
  • Ջեքիի փայլուն պարը կարելի է տեսնել «Իմ տղան» (անգլ.՝ My Boy) ֆիլմում (1921)։
  • Ջեքիի համար ամենահաջող տարին եղել է 1923 թվականը, որի ընթացքում նա վաստակել է գրեթե 1 000 000 դոլար։
  • 1923 թվականին «Metro Pictures»-ը Ջեքիին և նրա ծնողներին վճարել է 500 000 դոլար՝ որպես պայմանագիր կնքելու բոնուս։ Այդ գումարի կեսը վճարվել է պետությանը որպես հարկ։
  • 1927 թվականին Ջեքին որոշել է փոխել սանրվածքը։ Սակայն MGM-ի հետ պայմանագրի պայմաններով՝ Ջեքին չէր կարող փոխել իր տեսքը` ներառյալ սանրվածքը։ Այս առիթով նույնիսկ ստիպված են եղել ժողով գումարել և վերաշարադրել պայմանագիրը, բայց թույլտվություն, այնուամենայնիվ, տրվել է։ Ջեքիի երկրպագուներին չհիասթափեցնելու համար այս թեմայով նկարահանվել է «Ջnնիի սանրվածքը» ֆիլմը (անգլ.՝ Johnny Get Your Hair Cut)
  • Մինչ 13 տարեկանը Ջեքին 18 անգամ ուղևորվել էր Նյու Յորք[73]։
  • 1935 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցած ավտովթարից 15 րոպե առաջ, որի հետևանքով զոհվեց 4 մարդ, Ջեքին փոխել էր նստատեղը ուղևորներից մեկի հետ, որպեսզի նրա համար շփումը ավելի հարմար լինի, և տեղ գրավել ծալովի նստատեղին։ Դա փրկել է նրա կյանքը։
  • 1935 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցած ավտովթարից հետո Ջեքիի դեմ մի շարք դատական գործեր են հարուցվել զոհվածների հարազատների կողմից՝ պահանջելով փոխհատուցում 300 000 դոլար։ Սակայն հայցերը մերժվել են դատարանում[74]։
  • Զինվորական ծառայության ընթացքում Ջեքին, գտնվելով Բիրմայում, պոկերով շահել է 26,000 դոլար[71]։
  • Օդուժի ագային թանգարանում պահվում է Ջեքիի զինվորական համազգեստը։
  • «ադամս ընտանիքը» հեռուստասերիալում քեռի Ֆեսթերի դերն ստանալու համար Ջեքին ինքնուրույն է հորինել իր ապագա դերի կերպարը. նա կտրել է իր մազերը, կարել կոստյում, մշակել խոսքը ու խոսելաձևը[75]։
  • Ֆիլմում իրենց նվաճումների համար երիտասարդներին շնորհվող հոլիվուդյան մրցանակներից մեկը կոչվում է Ջեքիի անունով (Jackie Coogan Award
  • Ջեքիի սիրած խաղը ողջ կյանքի ընթացքում եղել է գոլֆը, որը նա սկսել էր խաղալ մանկությունից[76]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1917 ֆ Սքիների փոքրիկը Skinner's Baby փոքրիկ տղա
1919 ֆ Օրվա հաճույքները A Day's Pleasure փոքրիկ տղա
1921 ֆ Փոքրիկը The Kid Երեխան
1921 ֆ Փեքի վատ տղան Peck's Bad Boy Հենրի Պեկ
1921 ֆ Իմ տղա My Boy Ջեքի Բլեր
1922 ֆ Լավ և ընկերասեր Nice and Friendly տղա
1922 ֆ Խնդիր Trouble Դեննի
1922 ֆ Օլիվեր Թվիսթ Oliver Twist Օլիվեր Թվիսթ
1923 ֆ Հայրիկ Daddy Ջեքի Սավելի, Ջեքի Հոլդեն
1923 ֆ Կրկեսի օրեր Circus Days Թոբի Թայլեր
1923 ֆ Կեցցե՛ թագավորը Long Live the King գահաժառանգ արքայազն Ֆերդինանդ Վիլյամ Օտտո
1924 ֆ Ֆլանդրիացի տղա A Boy of Flanders Նելլո
1924 ֆ Փոքրիկ Ռոբինզոն Կրուզո Little Robinson Crusoe Միքի Հոգան
1925 ֆ Ժլատ մարդը The Rag Man Թիմ Քելլի
1925 ֆ Հին հագուստ Old Clothes Թիմոթի Քելլի
1927 ֆ Ջոնին կտրել է մազերը Johnny Get Your Hair Cut Ջոնի Օ'Դեյ
1927 ֆ Շեփորի ազդանշան The Bugle Call Բիլլի Ռենդոլֆ
1927 ֆ Կոճակներ Buttons հանձնակատար
1930 ֆ Թոմ Սոյեր Tom Sawyer Թոմ Սոյեր
1931 ֆ Հեքլբերի Ֆինն Huckleberry Finn Թոմ Սոյեր
1935 ֆ Տուն լեռներում Home on the Range Ջեք Հաթֆիլդ
1936 ֆ Սեր սեպտեմբերին Love in September Ջեքի
1938 ֆ Սվինգի դպրոց College Swing Ջեքի
1939 ֆ Մեկ միլիոն դոլարի ոտքեր Million Dollar Legs Ռասս Սիմփսոն
1939 ֆ Օդային պարեկություն Sky Patrol Քարթեր Միդ
1947 ֆ Քիլրոյը եղել է այստեղ Kilroy Was Here Փափի Քոլինզ
1952-1953 ս Կովբոյ Ջի-Մեն Cowboy G-Men Սթոունի Կրոկետ
1952 ֆ Կինը օրենքից դուրս է Outlaw Women Պյուտ Բիլլ
1953 ֆ Շեփոր կորցրած կանանց Mesa of Lost Women Դոկտոր Արանիա
1955-1957 ս Կլիմաքս Climax! Ֆերգյուսոն
1956-1957 ս Թատրոն 90 Playhouse 90 Բենդեր, Դատավոր Սենդերֆորդ, Հանուս Ուիքս
1956-1958 ս Թատրոն Ցերեկային Սեանս Matinee Theatre փեսա
1957-1970 ս Ռեդ Սքելթոնի շոուն The Red Skelton Show Մուգսի, Պիեր, ոստիկանության սպա Հենեսի
1957 ֆ Ջոկեր The Joker Is Wild Սվիֆթի Մորգան
1958 ֆ Ավագ դպրոցի գաղտնիքը High School Confidential Պարոն Օգուստ
1958 ֆ Միայնակ սրտերը Lonelyhearts Նեդ Գեյթս
1959 ֆ Ծեծկռտոցների սերունդ The Beat Generation Ջեյք Բարոն
1961-1966 ս Փերրի Մասոն Perry Mason Փիթ Դեսմոնդ, Ռոն Լիթեն, Գաս Սոյեր, Էլվուդ Գրեյմս
1962-1963 ս Մաքքիվերը և գնդապետը McKeever & the Colonel Սերժանտ Բերնս
1964-1966 ս Ադամս ընտանիքը The Addams Family քեռի Ֆեստեր
1965 ֆ Աղջիկը երջանիկ է Girl Happy Սերժանտ Բենսոն
1966 ֆ Հրաշալի խելագարություն A Fine Madness Պարոն Ֆիցջերալդ
1967-1969 ս Վայրի, վայրի արևմուտք The Wild Wild West Մայոր Սեսիլ Պադնի, Շերիֆ Կոստեր
1969 ֆ Ատամնաբույժը վայրի արևմուտքում The Shakiest Gun in the West Մեթյու Բաշ
1969 ֆ Մառլոու Marlowe Հրանտ Հիքս
1969-1973 ս Հավայի 5-O Hawaii Five-O Ֆրենկ, Ջերի Հաուի, Հորաս Սիբլի
1970-1972 ս Սեր ամերիկյան ձևով Love, American Style Սեմ Էնդրյու, Հարոլդ հորեղբայր, մոթելի սեփականատեր
1970-1973 ս Փարթրիջների ընտանիքը The Partridge Family Պապիկ Վալտեր, Մաքս Պեպպեր
1971-1972 ս Լրտեսներ Սմիթը և Ջոնսը Alias Smith and Jones Հարվի Քլիֆորդ, Քրոուֆորդ
1971-1974 ս Այրոնսայդ Ironside Սեմ, Բասթեր Լոգան
1971-1974 ս Մաքմիլանը և կինը McMillan & Wife Հովարդ Սփարքս, Լոուբոլ
1973 ֆ Մարշալ Քեհիլ Cahill U.S. Marshal Չառլի
1976 ֆ Վոն Տոն Տոն։ Շունը, որը փրկեց Հոլիվուդը Won Ton Ton: The Dog Who Saved Hollywood բեմի բանվոր
1984 ֆ Ավար The Prey Լեսթեր Թայլ

Մրցանակներ խմբագրել

  • Սուրբ Գեորգի շքանշանի արծաթե խաչ (անգլ.՝ Silver Cross of the Order of St George) Հունաստանի Կառավարության կողմից` Near East Relief արշավի շրջանակներում հումանիտար օգնության հավաքագրմանը աջակցելու համար[5],
  • Յուստինյան ոսկե խաչ (անգլ.՝ Cross of Justinian) հունական ուղղափառ եկեղեցուց` Near East Relief արշավին մասնակցելու համար[5],
  • Պապական խաչ (անգլ.՝ Papal Cross) Վատիկանից՝ ի պատիվ Հռոմի պապ Պիոս XI-ի հետ հանդիպման(անգլ.՝ Pope Pius XI)[47],
  • ԱՄՆ-ի օդային մեդալ հատուկ արժանիքների համար (անգլ.՝ Air Medal for meritorious service),
  • 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում Ջեքի անունով սալ է տեղադրվել (1654 Vine Street, Hollywood, California, USA) 34°06′03″ հս․. լ. 118°19′36″ ամ. ե.HGЯO։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 People of Modernity Base
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Aljean Harmets Jackie Coogan «The Kid» Recalls Years Of Stardom // The Telegraph. — 1972. — № Apr 5, 1972. — С. 18.
  6. Jackie Coogan, Poor Now, Will Be Millionaire in Year // The Milwaukee Sentinel. — 1934. — № Oct 11, 1934. — С. 10. Архивировано из первоисточника 24 Ապրիլի 2019.
  7. 7,0 7,1 David Wallace Where «The Kid» Played — Coogan Place Home of Old Family // Syracuse Herald-American. — 1947. — № Feb 2, 1947. — С. 36.
  8. Theatre Gossip // The Evening Independent. — 1930. — № Nov 14, 1930. — С. 5.
  9. Diana Serra Cary Jackie Coogan: The World's Boy King: A Biography of Hollywood's Legendary Child Star. — The Scarecrow Press, Inc., 2007. — С. 19. — ISBN 0-8108-5911-4
  10. Perce Hammond «Show of Wonders» at the Palace // Chicago Daily Tribune (Chicago Tribune). — 1917. — № May 17, 1917. — С. 15.
  11. 11,0 11,1 Diana Serra Cary Jackie Coogan: The World's Boy King: A Biography of Hollywood's Legendary Child Star. — The Scarecrow Press, Inc., 2007. — С. 20—21. — ISBN 0-8108-5911-4
  12. 12,0 12,1 Stage. Plays hold over; Smart new acts on week's vaudeville bills. Orpheum. // Los Angeles Times. — 1919. — № May 25, 1919. — С. III13.
  13. 13,0 13,1 Nancy Anderson Yesterday's stars today. Coogan earned and lost fortunes. // Daily News. — 1974. — № Mar 5, 1974. — С. 8.
  14. Universal Service Philadelphia mayor bans shimmy dance // The Pittsburgh Press. — 1919. — № Jun 15, 1919. — С. AN3.
  15. Harrisburg mayor bans shimmy dance // The Pittsburgh Press. — 1919. — № Sep 4, 1919. — С. 4.
  16. «Shimmy» is banned by Dancing Masters // The Pittsburgh Press. — 1919. — № Aug 26, 1919. — С. 8.
  17. Ministers object to «Shimmy» dance and police are asked to investigate it's temples // The Gazette Times. — 1919. — № Apr 8, 1919. — С. 4.
  18. 18,0 18,1 18,2 Dorothy Smiljanich Years erase the Kid's charm // St. Petersburg Times. — 1974. — № Jun 11, 1974. — С. 10—9.(չաշխատող հղում)
  19. The Photo Drama. Contributes to Olympic Fund. // The Lewiston Daily Sun. — 1923. — № Sep 25, 1923. — С. 2.
  20. Chaplin signs new $1000000 contract // The Pittsburgh Press. — 1917. — № Sep 25, 1917. — С. D1.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Charlie Chaplin My Autobiography. — Penguin, 1964. — ISBN 0-141-01147-5
  22. 22,0 22,1 Jay Rubin Jay Rubin Interviews Jackie Coogan // Classic Film Collector. — 1976.
  23. Boston, Mass. Movie facts and fancies // Boston Daily Globe. — 1923. — № Jan 21, 1923. — С. 37.
  24. Aljean Harmetz Jackie Coogan — Remember?; Movies Jackie Coogan — Remember «The Kid»? // New York Times. — 1972. — № April 2, 1972, Sunday. — С. D1.
  25. 25,0 25,1 William Glover Jackie Coogan Gets On Stage — 37 Years Late // Daytona Beach Morning Journal. — 1966. — № Sep 11, 1966. — С. 6B.
  26. Robin Rauzi Valley Weekend; Period of Turmoil Paved Way for Chaplin Masterpiece «The Kid» // Los Angeles Times. — 1996. — № May 16, 1996. — С. 1B.
  27. Diana Serra Cary Jackie Coogan: The World's Boy King: A Biography of Hollywood's Legendary Child Star. — The Scarecrow Press, Inc., 2007. — С. 56. — ISBN 0-8108-5911-4
  28. Osmond Borradaile Life Through a Lens: Memoirs of a Cinematographer // McGill-Queen's Press. — 2001. — С. 20.
  29. Pity Jackie Coogan With Meager Pay // The Evening News. — 1921. — № Jun 25, 1921. — С. 2.
  30. Jackie Coogan in My Boy at Strand theater // Berkeley Daily Gazette. — 1922. — № Mar 3, 1922. — С. II1.
  31. 31,0 31,1 31,2 Guardian for Jackie Coogan is sought. Parents say they are conserving earnings for him. // The Lewiston Daily Sun. — 1922. — № Jul 22, 1922. — С. 3VI.
  32. Jackie Coogan Gets Mother as Guardian, Father as Manager // Atlanta Constitution. — 1922. — № Jul 23, 1922. — С. A6.
  33. Coogan Sure Father Made Second Will // Hartford Courant. — 1938. — № Apr 20, 1938. — С. 9.
  34. Jackie Coogan, Inc., New California Corporation // Chicago Tribune. — 1922. — № Dec 12, 1922. — С. 1.
  35. Vernon Scott Jackie Coogan Now a Rich Man // St. Petersburg Times. — 1956. — № Nov 11, 1956. — С. 10-С.(չաշխատող հղում)
  36. James W. Dean Father Explains How He Manages Jackie Coogan // Milwaukee Journal. — 1923. — № Mar 2, 1923. — С. 18.(չաշխատող հղում)
  37. Jackie Coogan Productions, Inc // California Secretary of State's online filing for corporation Statements of Information.
  38. Jackie Coogan is Widely Feted // Prescott Evening Courier. — 1923. — № Nov 8, 1923. — С. 5.
  39. Bob Thomas Jackie Coogan Still Has a Boyish Look // Daytona Beach Morning Journal. — 1964. — № Oct 30, 1964. — С. 9.
  40. Loew's To Collect Milk for Orphans In Coogan Drive // The Atlanta Constitution. — 1924. — № Apr 6, 1924. — С. C5.
  41. 41,0 41,1 Jackie Begins Relief Tour. Coogan Given Send-Off as He Starts Long Trip in Interest of Starving Children // Los Angeles Times. — 1924. — № Aug 3, 1924. — С. A2.
  42. Maurine Watkins Jackie Coogan Is Mayor for Ten Minutes. Film Star Speeds Up His Mercy Crusade // Chicago Daily Tribune. — 1924. — № Aug 7, 1924. — С. 13.
  43. Jackie Coogan Is Welcomed to City on Relief Mission. Child Movie Star, on Receiving Key to Boston, Gives Advice to Dean of Key-Givers Key to City, Given Use of Key Explained // The Christian Science Monitor. — 1924. — № Aug 27, 1924. — С. 2.
  44. Helen Klumph Hail Conquering Heroes. Manhattan Just All Excited Over Arrivals; Lloyd's Welcome Genuine, Jackie's Press Agented HEROES HAILED IN MANHATTAN; Two Princes of Celluloidia Arrive at Once Harold Lloyd's Reception Spontaneous; Jackie Coogan Suffers by Press Agent's Zeal // Los Angeles Times. — 1924. — № Aug 24, 1924. — С. B17.
  45. Paris Gives Jackie a Royal Welcome; Railroad Station Is Stormed by 15,000 Eager to See and Cheer «The Kid» // New York Times. — 1924. — № Sep 21, 1924. — С. E2.
  46. Jackie Coogan Stops Entire Machinery of League of Nations // Chicago Daily Tribune. — 1924. — № Oct 25, 1924. — С. 13.
  47. 47,0 47,1 47,2 Jackie Coogan Is Received By Pope. Youthful Movie Star To Visit Mussolini Today in Rome // The Montreal Gazette. — 1924. — № Sep 30, 1924. — С. 13.
  48. 48,0 48,1 Jackie Coogan Star For Metro. Fairbanks' Bid for Child Actor's Service Was Surpassed // The Montreal Gazette. — 1923. — № Jan 12, 1923. — С. 8.
  49. $500,000 Offered Jackie Coogan to Make Four Films // Chicago Tribune. — 1923. — № Jan 11, 1923. — С. 19.
  50. Jackie Coogan Goes To Metro // Los Angeles Times. — 1923. — № Jan 12, 1923. — С. II1.
  51. Limit Set On Jackie's Turn-out. Only Two Pictures Per Year Asked of Starlet; Must Get Education // Los Angeles Times. — 1924. — № Jan 13, 1924. — С. B15.
  52. Jackie Coogan At Rex Monday. Much Herald «Long Live The King» Here Two Days // Herald-Journal. — 1924. — № Jul 27, 1924. — С. 18.
  53. «Long Live The King» At Plaza Theater // The Evening Independent. — 1923. — № Dec 12, 1923. — С. 12.
  54. Jackie Coogan to get $7,500 weekly salary // Sarasota Herald. — 1931. — № Mar 6, 1931. — С. 1.
  55. Coogan Crash Kills Four // The Deseret News. — 1935. — № May 9, 1935. — С. 5.
  56. Jackie Coogan Tells Auto-Crash Tragedy From His Cot in Hospital // Los Angeles Times. — 1935. — № May 6, 1935. — С. 2.
  57. Jackie Coogan Real Hero In Crash Fatal to Father // Pittsburgh Post-Gazette. — 1935. — № May 6, 1935. — С. 1.
  58. 58,0 58,1 58,2 Mother Of jackie Coogan Asks Plea Change. Mrs. Bernstein Seeks To Amend Her Deposition In Suit Of Son. // The Montreal Gazette. — 1938. — № Apr 21, 1938. — С. 18.
  59. 59,0 59,1 59,2 Jackie Coogan Asks Court For Fortune // Lodi News-Sentinel. — 1938. — № Apr 11, 1938. — С. 1.
  60. Coogan A «Bad Boy», His Mother States. Weeps as She Tells court Why «Kid's» Star's Fortune Kept From Him // The Montreal Gazette. — 1938. — № Apr 19, 1938. — С. 18.
  61. 61,0 61,1 61,2 Coogan Funds Now $250000 Attorney Say. Depression Blamed For Drop In Size of Ex-Star's Estate // The Pittsburgh Press. — 1938. — № May 1, 1938. — С. 8.
  62. Frederick Othman Beery Offers To Aid Jackie In Court Fight. Wife Reveals Attempt Of «Kid's» Mother To Halt Marriage. // The Pittsburgh Press. — 1938. — № Apr 22, 1938. — С. 48.
  63. Initial Court Battle Won By Coogan // The Day. — 1938. — № May 4, 1938. — С. 14.
  64. Postpone Action In Coogan Suit // Ellensburg Daily Record. — 1938. — № Apr 22, 1938. — С. 5.
  65. Jackie Shuns Mother's Plea. Mrs. Bernstein Wants to Settle Suit // The Pittsburgh Press. — 1938. — № May 4, 1938. — С. 8.
  66. Coogan Suit Is Settled Out Of Court // Berkeley Daily Gazette. — 1939. — № May 18, 1939. — С. 1.
  67. Coogan Accepts $126000 As Share Of His Earnings // Sarasota Herald-Tribune. — 1939. — № Aug 17, 1939. — С. 1.
  68. Army Inducts Jackie Coogan // Ellensburg Daily Record. — 1941. — № Mar 5, 1941. — С. 1.
  69. William Frye Jackie Coogan Leads Gliders // The Palm Beach Post. — 1944. — № Jun 6, 1944. — С. 2.(չաշխատող հղում)
  70. Jackie Coogan Home From Front // The Evening Independent. — 1944. — № Jun 30, 1944. — С. 15.
  71. 71,0 71,1 Bob Thomas Jackie Coogan Says He's In Show Business For Good // The Dispatch. — 1958. — № Oct 24, 1958. — С. 1.
  72. Former Star Quits. No Film Job For Jackie Coogan // The Sydney Morning Herald. — 1950. — № Jun 1, 1950. — С. 3.
  73. James Barron Jackie Coogan, child star of films, dies at 69 // New York Times. — 1984. — № March 2, 1984. — С. 5.
  74. Judge orders verdict Jackie Coogan // Reading Eagle. — 1936. — № Apr 9, 1936. — С. 12.
  75. «Uncle Fester Did Me A Favor» Says Jackie Coogan // Gettysburg Times. — 1964. — № Dec 5, 1964. — С. 1.
  76. Jackie Coogan in Buttons // Prescott Evening Courier. — 1928. — № Jul 5, 1928. — С. 8.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Կուգան» հոդվածին։