Վոդևիլ
Վոդևիլ (ֆրանսերեն՝ vaudeville, Vau de Vire - Նորմանդիայում տեղանք, որտեղ ծնվել է այս ժանրը), դրամատիկական սեռի ժանր, կատակերգության տեսակ՝ գրավիչ ինտրինգով, խաղիկ-երգերով և պարերով թեթև պիես։
Որպես ինքնուրույն թատերական ժանր վոդևիլը ձևավորվեց ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Հետագայում վոդևիլը դարձավ զվարճալի ժանր և տարածվեց Եվրոպայում։
Վոդևիլներ է գրել Գաբրիել Սունդուկյանը. «Գիշերվա սաբրը խեր է», «Օսկան Պետրովիչը էն կինքումը», «Եվ այլն կամ նոր Դիոգենես»[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ 232