Միկի Ռունի
Միկի Ռունի (անգլ.՝ Mickey Rooney, իրական անունը՝ Ջոզեֆ Յուլ կրտսեր (անգլ.՝ Joseph Yule, Jr.), սեպտեմբերի 23, 1920[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 6, 2014[4][1][2][…], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի դերասան, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հաջողությամբ մշակել էր աշխույժ, հնարամիտ անչափահասի կերպար: Չորս անգամ առաջադրվել է «Օսկարի» և երկու անգամ (1938 ու 1983 թվականներին) ստացել այն՝ կինոյի զարգացման գործում հատուկ ներդրման համար: Գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես դերասանական գործունեության տևողության ռեկորդակիր։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանքԽմբագրել
Միկի Ռունին ծնվել է վոդևիլի (զավեշտախաղ) դերասաններ Ջո Յուլի (իրական անունը՝ Նինիեն Ջոզեֆ Յուել, 1894 թվականի ապրիլի 30 - 1950 թվականի մարտի 30) և Նելլի Քարթերի ընտանիքում: Ծագումով շոտլանդացի հայրը Գլազգոյից էր, իսկ մայրը՝ Կանզաս Սիթիից: Նրա ծնվելու ժամանակ ծնողները զբաղված են եղել «A Gaiety Girl» վոդևիլական ներկայացմամբ: Քանի որ Ջոզեֆը միշտ ծնողների հետ նույն տեղում էր, 14 ամսական հասակում աննկատելիորեն դուրս է եկել բեմ: Որդուն նկատելով՝ Ջոն գրկել է նրան և հանդիսատեսին ներկայացրել որպես Սաննի Յուլա: Իսկ անձամբ Ջոզեֆը, ինչպես ավելի ուշ հիշում է, բեմի վրա իրեն շատ հարմարավետ է զգացել, և, սկսած 17 ամսականից, սկսել է ելույթ ունենալ ծնողների հետ (դրա համար նույնիսկ հատուկ սմոկինգ են կարել): 1924 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, և Նելլին որդու հետ տեղափոխվել է Կանզաս՝ մորաքրոջ մոտ: Այնտեղ աչքի անցկացնելով թերթը՝ մայրը գտել է պրոդյուսեր Հել Ռոաչի հայտարարությունը, որտեղ «Չարաճճին» կարճամետրաժ ֆիլմաշարի համար ընտրվում էին երեխաներ:
Մինչև 1932 թվականը, երբ նա իր համար ընտրել է Ռունի ազգանունը, Միկի Մաքգուայր բեմական անվան ներքո հասցրել է խաղալ քիչ եկամտով մոտ հիսուն կատակերգություններում: 1935 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մաքս Ռայնհարդի «Միջամառային գիշերվա երազ» էկրանավորումում և խաղացել փերի Պեկի դերը: Նրա այս աշխատանքը չափանիշ է դարձել հետագա սերունդների անչափահաս դերասանների համար։
1930-ական թվականների վերջին Ռունին դարձել է ամենաշահութաբեր ֆիլմերի «արքաներից» մեկը՝ Ջուդի Գառլենդի մյուզիքլներում նկարահանումները փոխարինելով գյուղացի պատանի Էնդի Հարդիի դերակատարմամբ, որը Ամերիկայի գավառներում ներկայանում էր կյանքի բազմաթիվ գերզգայուն կատակերգություններով: Ռունին չափահաս դառնալուց անմիջապես հետո ամուսնացել է Ավա Գարդների հետ (ընդհանուր առմամբ, ամուսնացած է եղել ութ անգամ): Այդ ժամանակ էլ նրան հատուկ «Օսկար» է շնորհվել՝ «կինոէկրան պատանեկության ոգին ներմուծելու և, որպես անչափահասների դերակատար, այլ դերասանների համար բարձր նշաձողի սահմանման համար»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռազմաճակատ, և պատերազմի ավարտից հետո չի կարողացել վերադարձնել նախկին հաջողությունը, քանի որ այլևս չէր կարող անչափահասների դերեր խաղալ: Նրա վերջին շահութաբեր հաղթանակը «Ազգային թավիշ» (1944) ֆիլմն էր էլիզաբեթ Թեյլորի հետ: Սեփական ստուդիա ստեղծելու փորձը Ռունիին հանգեցրել է սննկացման։ Նա պարտքեր վճարելու համար համաձայնել է խաղալ ցանկացած դեր, նկարահանվել է հեռուստատեսությունում, 1979 թվականից հանդես է եկել Բրոդվեյում: Հատկապես հեռուստատեսային աշխատանքների համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:
1980-ական թվականներին ծերացող դերասանը քրիստոնեություն է ընդունել, որի մասին հանրությանը պատմել է 1991 թվականի ինքնակենսագրականում։
Հետպատերազմյան շրջանում նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961), «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» (1963), «Երեխա: Խոզուկը քաղաքում» (1998) և «Գիշերը թանգարանում» (2006):
Միկի Ռունին մահացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդում գտնվող իր տանը՝ ընտանիքի շուրջը, 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 93 տարեկան հասակում[9][10][11]:
Անձնական կյանքԽմբագրել
Ռունին ամուսնացել է 8 անգամ: Առաջին անգամ ամուսնացել է 1942 թվականին ապագա աստղ Ավա Գարդների հետ, բայց մեկ տարի անց ամուսնալուծվել են: 1949-1951 թվականներին ամուսնացած է եղել Մարթա Վիկերսի հետ: Նրա չորրորդ կինը և չորս երեխայի մայր Քերոլին Միտչելն սպանվել է այլ ընտանիքում: Վերջին անգամ ամուսնացել է 1975 թվականին Ջեն Չեմբեռլինի հետ, նրանք ամուսնացած են եղել մինչև նրա մահը: Ընդհանուր նա ուներ 9 երեխա, այդ թվում՝ նախավերջին ամուսնությունից որդեգրված որդին։
Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1934 | ֆ | «Մանհեթենի մելոդրամա» | Manhattan Melodrama | Բլեյքին մանուկ հասակում |
1935 | ֆ | «Միջամառային գիշերվա երազ» | A Midsummer Night's Dream | Փաք |
1937 | ֆ | «Քաջ կապիտաններ» | Captains Courageous | Դեն Թրուփ |
1938 | ֆ | «Տղաների քաղաք» | Boys Town | Ուայթի Մարշ |
1939 | ֆ | «Հեքլբերի Ֆինի արկածները» | The Adventures of Huckleberry Finn | Հեքլբերի Ֆին |
1940 | ֆ | «Նվագե՛ք, երաժիշտներ» | Strike Up the Band | Ջիմի Քոնորս |
1944 | ֆ | «Ազգային թավիշ» | National Velvet | Մի Թեյլոր |
1950 | ֆ | «Շարժուն ավազ» | Quicksand | Դեն Բրեյդի |
1951 | ֆ | «Մերկապար» | The Strip | Սթենլի Մեքսթոն |
1954 | ֆ | «Ուղևորություն ծուռ ճանապարհով» | Drive a Crooked Road | Էդդի Շենոն |
1961 | ֆ | «Նախաճաշ Թիֆանիի մոտ» | Breakfast at Tiffany's | պարոն Յունիոշի |
1963 | ֆ | «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» | It's a Mad Mad Mad Mad World | Դինգ Բելլ |
1977 | ֆ | «Դոմինոյի սկզբունքը» | The Domino Principle | Սփիվենտա |
1979 | ֆ | «Սև հովատակ» | The Black Stallion | Հենրի Դեյլի |
1981 | մֆ | «Աղվեսն ու որսաշունը» | The Fox and the Hound | Թոդ (հնչյունավորում) |
1989 | ֆ | «Էրիկ-վիկինգը» | Erik the Viking | Էրիկի պապ |
1991 | ֆ | «Իմ հերոսները միշտ եղել են կովբոյներ» | My Heroes Have Always Been Cowboys | Ջունիոն |
1994 | ֆ | «Կարմիր Բարոնի վրիժառությունը» | Revenge Of The Red Baron | |
1998 | ֆ | «Երեխա: Խոզուկը քաղաքում» | Babe: Pig in the City | Ֆագլի Ֆլում, ծաղրածու |
1998 | մֆ | «Ձյունե թագուհին» | խորհրդային մուլտֆիլմի դուբլյաժն ԱՄՆ-ում | Օլե-Լուկոյե |
2006 | ֆ | «Գիշերը թանգարանում» | Night at the Museum | Գաս |
2011 | ֆ | «Մափետները» | The Muppets | Սմոլթաունի բնակիչ |
2011 | ֆ | «Ձայներ այնտեղից» | The Voices from Beyond | Ջոնի Օ'Հարա |
2012 | ֆ | «Անտառը» | The Woods | Լեստեր |
2014 | ֆ | «Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը» | Night at the Museum 3 | Գաս |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=14941
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.themalaymailonline.com/showbiz/article/mickey-rooney-americas-boy-next-door-dies-at-93
- ↑ 6,0 6,1 6,2 http://patch.com/california/studiocity/legal-battle-over-mickey-rooneys-final-resting-place-soon-to-be-resolved
- ↑ 7,0 7,1 7,2 http://patch.com/california/highlandpark-ca/mickey-rooney-will-be-buried-at-hollywood-forever-cemetery-highlandpark-ca
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 Lundy D. R. The Peerage
- ↑ «Mickey Rooney, Golden Age Box Office Giant, Dies at 93»։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «Reports: Hollywood legend Mickey Rooney dies»։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «Mickey Rooney, Master of Putting On a Show, Dies at 93»։ Վերցված է ապրիլի 6, 2014