Ջեյմս Բրեդդոկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջեյմս Ուոլտեր Բրեդդոկ (անգլ.՝ James Walter Braddock, հունիսի 7, 1905[1], Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1974[1], Նոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իռլանդական ծագումով ամերիկացի բռնցքամարտիկ, որը 1935-37 թթ. հանդիսացել է աշխարհի չեմպիոնը՝ ծանրքաշային կարգում։
Ջեյմս Բրեդդոկ անգլ.՝ James J. Braddock | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1905[1] |
Ծննդավայր | Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 29, 1974[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Նյու Ջերսի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Կայք | jamesjbraddock.com |
James J. Braddock Վիքիպահեստում |
Նա հայտնի է կարիերայի անկմամբ (աջ ձեռքի վնասվածքներ, մի շարք պարտություններ, 1929 թ. սկսված տնտեսական Մեծ Ճգնաժամի ժամանակ ընտանիքի ծախսերը հոգալու համար ընդհուպ մինչև նավամատույցում բեռնակիր աշխատելը) և զարմանահրաշ վերադարձով ու աշխարհի չեմպիոնի կոչման նվաճմամբ, որի համար ստացել է «Մոխրոտիկ» (Cinderella Man) մականունը։
Նրա բնութագրիչ գծերից էին աջ ձեռքի հուժկու հարվածները և «գրանիտե» կզակը։
Հանդես էր գալիս Ջեյմս Ջ. Բրեդդոկ անվամբ (հավանաբար հետևելով նախկին չեմպիոններ Ջեյմս. Ջ. Կորբետի և Ջեյմս Ջ. Ջեֆրիսի անուններին)։
Վաղ տարիները
խմբագրելԲրեդդոկը ծնվել է Նյու Յորքի «Դժոխքի Խոհանոց» (Hell's Kitchen) հատվածում՝ Արևմտյան 51-րդ փողոցում, որը բավականին մոտ է Մեդիսոն Սքվեր Գարդենին (Madison Square Garden), որտեղ նա հետագայում հայտնի էր դառնալու։
Երիտասարդ տարիքում Բրեդդոկը ցանկացել է խաղալ Նոտր-Դամի Համալսարանի (University of Notre Dame) ամերիկյան ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) լեգենդար մարզիչ Կնուտ Ռոքնիի (Knute Rockne) թիմում, բայց իր իսկ խոստովանությամբ՝ ավելի շատ մկաններ ուներ, քան ուղեղ։
Կարիերայի սկիզբը և անկումը
խմբագրել21 տարեկանում Բրեդդոկը արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր թեթև ծանրքաշային կարգում։ Երեք տարի անց նրա ցուցանիշներն էին՝ 44-2-2, ընդ որում 21-ը՝ նոկաուտ։
1928 թ. նա հաղթանակ տարավ՝ նոկաուտի ենթարկելով բարձր վարկանիշ ունեցող Թաֆի Գրիֆիտսին (Tuffy Griffiths)։ Հաջորդ տարի նա հնարավորություն վաստակեց պայքարելու չեմպիոնի կոչման համար, բայց 15 ռաունդի արդյունքում չնչին տարբերությամբ պարտվեց Թոմի Լուգրանին (Tommy Loughran)։
Բրեդդոկը ծանր տարավ այդ պարտությունը թե հոգեբանական և թե առողջական (նրա աջ ձեռքը մի քանի տեղ ճաքեր էր տվել) առումներով։
Նրա վարկանիշը հաջորդ 33 մենամարտերի արդյունքում ընկավ մինչև 11-20-2։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր վիճակը 1929 թ. սկսված տնտեսական Մեծ ճգնաժամի ժամանակ՝ նա դադարեցրեց բռնցքամարտիկի իր կարիերան և սկսեց աշխատել նավամատույցում իբրև բեռնակիր (այդ ժամանակ աջ ձեռքի վնասվածության պատճառով նա սկսեց ավելի շատ օգտագործել ձախ ձեռքը, ինչի արդյունքում այն աջ ձեռքից ավելի ուժեղ դարձավ)։
Վերադարձը և չեմպիոնի կոչման նվաճումը
խմբագրել1934 թ. Բրեդդոկը մենամարտի հնարավորություն ստացավ Ջոն Գրիֆինի (John Griffin) հետ։ Չնայած Բրեդդոկը նախատեսվում էր ընդամենը իբրև աստիճան՝ Գրիֆինի բարձրացող կարիերայի համար, նա նոկաուտի ենթարկեց Գրիֆինին արդեն երրորդ ռաունդում։ Այնուհետև Բրեդդոկը հաղթեց աշխարհի ապագա թեթև ծանրքաշային չեմպիոն Ջոն Լյուիսին (John Henry Lewis), իսկ ծանրքաշային կարգում չեմպիոնի ևս մեկ բարձր վարկանիշ ունեցող հավակնորդի՝ Արտ Լասկիին (Art Lasky) հաղթելուց հետո նա չեմպիոնի կոչման համար մարտի իրավունք ստացավ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքս Բայերի (Max Baer) հետ։ Բրեդդոկը հատուկ ընտրվել էր Բայերի թիմի կողմից՝ իբրև թույլ հակառակորդ (թե ուժի և թե տարիքի [30 տարեկան՝ ընդդեմ Բայերի 26-ի] չափանիշներով)։
1935 թ. հունիսի 13-ին Մեդիսոն Սքվեր Գարդեն մարզասրահում (Madison Square Garden Bowl) իր անկոտրում դիմացկունության շնորհիվ Բրեդդոկը դատավորների միաձայն որոշմամբ նվաճեց ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ բոքսի պատմության մեջ ամենազարմանալի հաղթանակներից մեկը տանելով (մարտից առաջ նրան 10-ից 1 շանս էին տալիս)։
Բրեդդոկը միշտ հիշում էր պետական նպաստ ստանալուց զգացած նվաստացումը, բայց նաև՝ ոգեշնչումը Կաթոլիկ Աշխատողների Շարժումից (անտուն և քաղցած մարդկանց օգնելու նպատակով 1933 թ. հիմնադրված սոցիալական արդարության քրիստոնեական կազմակերպություն)։ Դեպի ռինգ հաղթական վերադարձից հետո Բրեդդոկը վերադարձրեց պետությունից ստացած նպաստների գումարը, սկսեց կանոնավոր նվիրատվություններ կատարել տարբեր Կաթոլիկ Աշխատողների Տների, ինչպես նաև՝ ընտանեկան ճաշերին տնազուրկ հյուրեր հրավիրել։
Մարտեր
խմբագրել86 | հունվարի 21 1938 | Թոմի Ֆարր (69-25-17) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ | SD10 (10) | Հաղթանակ |
---|---|---|---|---|---|
85 | հունիսի 22 1937 | Ջո Լուիս (31-1-0) | Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | KO8 (15) | Պարտություն |
84 | հունիսի 13 1935 | Մաքս Բեր (40-7-0) | Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ | UD15 (15) | Հաղթանակ |
83 | մարտի 22 1935 | Արտ Լասկի (33-2-3) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ | UD15 (15) | Հաղթանակ |
82 | նոյեմբերի 16 1934 | Ջոն Հենրի Լյուիս (34-2-3) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
81 | հունիսի 14 1934 | Կորն Գրիֆֆին (44-10-4) | Madison Square Garden Bowl, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ | TKO3 (5) | Հաղթանակ |
80 | սեպտեմբերի 25 1933 | Էյբ Ֆելդման (18-1-0) | Memorial Field Stadium, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | NC6 (10) | Բրեդդոկը կոտրում է աջ ձեռքը։ |
79 | հուլիսի 21 1933 | Չեստեր Մատան (16-19-1) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
78 | հունիսի 21 1933 | Լեց Քեննեդի (44-19-1) | Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
77 | մայիսի 19 1933 | Էլ Սթիլման (36-8-3) | Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ | UD10 (10) | Պարտություն |
76 | ապրիլի 5 1933 | Մարտին Լևանդովսկի (25-5-2) | Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ | MD10 (10) | Պարտություն |
75 | մարտի 21 1933 | Էլ Սթիլլման (36-7-2) | Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ | TKO10 (10) | Հաղթանակ |
74 | մարտի 1 1933 | Էլ Էտորե (30-0-0) | Olympia A.C., Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ | DQ4 (8) | Պարտություն |
73 | հունվարի 20 1933 | Հանս Բիրկի (22-16-3) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
72 | հունվարի 13 1933 | Մարտին Լևանդովսկի (25-4-2) | Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
71 | նոյեմբերի 9 1932 | Լու Սկոցա (67-23-7) | Civic Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | TKO6 (10) | Պարտություն |
70 | հոկտեմբերի 21 1932 | Թոմ Պատրիկ (23-12-3) | Legion Stadium, Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
69 | սեպտեմբերի 30 1932 | Դինամիտ Ջեքսոն (34-8-2) | Coliseum, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
68 | սեպտեմբերի 21 1932 | Ջոն Լուիս (18-1-0) | Civic Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
67 | հուլիսի 25 1932 | Թոնի Շուկկո (39-5-0) | Madison Square Garden Bowl, Long Island City, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ | PTS8 (8) | Պարտություն |
66 | հունիսի 21 1932 | Վիսենտե Պարիլե (10-2-0) | Madison Square Garden Bowl, Long Island City, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ | PTS5 (5) | Հաղթանակ |
65 | մայիսի 13 1932 | Չառլի Ռեցլաֆ (38-2-1) | Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | SD10 (10) | Պարտություն |
64 | մարտի 18 1932 | Բակստեր Կալմես (25-3-3) | Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | UD10 (10) | Պարտություն |
63 | դեկտեմբերի 4 1931 | Էլ Գեյներ (21-4-0) | Arena, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
62 | նոյեմբերի 10 1931 | Մաքսի Ռոզենբլում (110-20-12) | Auditorium, Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ | NC2 (10) | Անավարտ |
61 | հոկտեմբերի 9 1931 | Ջո Սեկիրա (43-14-6) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
60 | սեպտեմբերի 3 1931 | Էնդի Միտչել (31-6-2) | Navin Field, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ | PTS10 (10) | Ոչ ոքի |
59 | Մարտի 30 1931 | Ջեք Քելլի (31-11-0) | Arena, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
58 | մարտի 5 1931 | Ջեք Ռոպեր (31-19-6) | Madison Square Garden Stadium, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ | KO1 (6) | Հաղթանակ |
57 | հունվարի 23 1931 | Էրնի Շաաֆ (28-8-2) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | SD10 (10) | Պարտություն |
56 | սեպտեմբերի 19 1930 | Ֆիլ Մերկուրիո (22-13-3) | Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | KO2 (10) | Հաղթանակ |
55 | օգոստոսի 11 1930 | Բեյբե Հանթ (44-1-4) | Braves Field, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
54 | հուլիսի 2 1930 | Ջո Մոնտե (26-10-2) | Fenway Park, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
53 | հունիսի 5 1930 | Գարոլդ Մեյս (21-8-0) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
52 | ապրիլի 7 1930 | Բիլլի Ջոնս (21-7-1) | Arena, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ | UD10 (10) | Պարտություն |
51 | հունվարի 17 1930 | Լեո Լոմսկի (68-12-3) | Coliseum, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | SD10 (10) | Պարտություն |
50 | դեկտեմբերի 7 1929 | Ջեյք Ուորեն (14-5-2) | Ridgewood Grove, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | KO2 (6) | Հաղթանակ |
49 | նոյեմբերի 15 1929 | Մաքսի Ռոզենբլում (84-16-10) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
48 | օգոստոսի 27 1929 | Յալե Օկուն (44-16-5) | Olympic Auditorium, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
47 | հուլիսի 18 1929 | Թոմի Լաուգրան (58-7-5) | Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ | UD15 (15) | Պարտություն |
46 | ապրիլի 22 1929 | Էդդի Բենսոն (13-14-3) | Broadway Auditorium, Բուֆֆալո, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | KO1 (10) | Հաղթանակ |
45 | մարտի 11 1929 | Ջիմմի Սլետտերի (99-6-0) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | TKO9 (10) | Հաղթանակ |
44 | փետրվարի 4 1929 | Ջորջ Ջեմաս (19-32-1) | Laurel Garden, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 (10) | Հաղթանակ |
43 | հունվարի 18 1929 | Լեո Լոմսկի (62-7-3) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | MD10 (10) | Պարտություն |
42 | նոյեմբերի 30 1928 | Տաֆի Գրիֆիթս (38-1-1) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | TKO2 (10) | Հաղթանակ |
41 | հոկտեմբերի 17 1928 | Պիտ Լացո (55-11-3) | Newark Armory, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ | PTS10 (10) | Հաղթանակ |
40 | օգոստոսի 8 1928 | Ջո Սեկիրա (27-3-4) | Ebbet's Field, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
39 | հուլիսի 25 1928 | Նանդո Տասսի (12-5-0) | Ebbet's Field, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Ոչ ոքի |
38 | հունիսի 27 1928 | Բիլի Վիդաբեկ (29-12-5) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Ոչ ոքի |
37 | հունիսի 7 1928 | Ջո Մոնտե (15-4-1) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Պարտություն |
36 | մայիսի 16 1928 | Ջիմմի Ֆրենսիս (12-9-2) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Հաղթանակ |
35 | մայիսի 7 1928 | Ջեք Դարնելլ (3-10-1) | Grotto Auditorium, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO4 (10) | Հաղթանակ |
34 | հունվարի 6 1928 | Պոլ Սվիդերսկի (5-3-1) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS8 (8) | Հաղթանակ |
33 | հոկտեմբերի 7 1927 | Ջո Մոնտե (13-1-0) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS10 (10) | Ոչ ոքի |
32 | օգոստոսի 31 1927 | Գերման Գելլեր (6-0-1) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Պարտություն |
31 | օգոստոսի 10 1927 | Վիկ Մակլագլին (21-13-6) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Հաղթանակ |
30 | հուլիսի 21 1927 | Ջորջ Լարոկկո (21-6-1) | Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ | UD6 (6) | Հաղթանակ |
29 | հուլիսի 13 1927 | Ջիմմի Ֆրենսիս (11-7-2) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Հաղթանակ |
28 | հունիսի 8 1927 | Ջիմմի Ֆրենսիս (11-7-2) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Հաղթանակ |
27 | մայիսի 27 1927 | Պոլ Կավալեր (17-2-1) | Arcola Park, Paramus, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Պարտություն |
26 | մայիսի 20 1927 | Ջորջ Լարոկկո (21-5-0) | Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ | PTS6 (6) | Ոչ ոքի |
25 | մայիսի 11 1927 | Ջեք Սթոուն (0-21-0) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS10 (10) | Հաղթանակ |
24 | մայիսի 2 1927 | Սթենլի Սիմմոնս (2-2-0) | Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | TKO1 (6) | Հաղթանակ |
23 | ապրիլի 19 1927 | Ֆրենկի Լեննոն | Փենսիլվանիա, ԱՄՆ | TKO3 (6) | Հաղթանակ |
22 | մարտի 15 1927 | Թոմ Մակկիրնան (5-11-0) | ԱՄՆ | KO2 | Հաղթանակ |
21 | մարտի 8 1927 | Նիկ Ֆադիլ (13-5-1) | Pioneer Sporting Club, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | PTS6 (6) | Հաղթանակ |
20 | մարտի 3 1927 | Լու Բարբա (5-1-0) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | PTS4 (4) | Հաղթանակ |
19 | փետրվարի 15 1927 | Ջեք Նելսոն (0-4-1) | Փենսիլվանիա, ԱՄՆ | PTS6 (6) | Հաղթանակ |
18 | փետրվարի 1 1927 | Ջոննի Ալբերտս (4-0-1) | Փենսիլվանիա, ԱՄՆ | KO4 (6) | Հաղթանակ |
17 | հունվարի 28 1927 | Ջորջ Լարոկկո (17-3-0) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | KO1 (4) | Հաղթանակ |
16 | դեկտեմբերի 20 1926 | Դոկ Կոնրադ (1-1-0) | 4th Regiment Armory, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS4 (4) | Ոչ ոքի |
15 | դեկտեմբերի 8 1926 | Ջո Հադսոն (4-3-1) | Manhattan A.C., Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | PTS6 (6) | Հաղթանակ |
14 | դեկտեմբերի 4 1926 | Էլ Սեթլ (2-1-0) | Walker A.C., Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | PTS6 (6) | Հաղթանակ |
13 | նոյեմբերի 12 1926 | Լու Բարբա (3-0-0) | Pioneer Sporting Club, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | PTS6 (6) | Հաղթանակ |
12 | սեպտեմբերի 30 1926 | Կարմին Կագգիանո (0-5-0) | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 (6) | Հաղթանակ |
11 | սեպտեմբերի 16 1926 | Ռեյ Քեննեդի | Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 (6) | Հաղթանակ |
10 | սեպտեմբերի 13 1926 | Մայք Ռոք | Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 (6) | Հաղթանակ |
9 | սեպտեմբերի 7 1926 | Ջին Տրավերս (0-1-0) | Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 (6) | Հաղթանակ |
8 | հուլիսի 9 1926 | Վալտեր Վեսթման | Boyle's Thirty Acres, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | TKO3 (6) | Հաղթանակ |
7 | հունիսի 28 1926 | Ջիմ Պիրսոն (0-2-0) | Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO2 | Հաղթանակ |
6 | հունիսի 18 1926 | Լի Դոբսոն (4-1-0) | Boyle's Thirty Acres, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 (4) | Հաղթանակ |
5 | մայիսի 3 1926 | Վիլլի Դեյլի | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 | Հաղթանակ |
4 | մայիսի 2 1926 | Ջեկ Օ Դեյ (1-4-0) | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 | Հաղթանակ |
3 | մայիսի 1 1926 | Ֆիլ Վայսբերգեր (1-8-0) | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO1 | Հաղթանակ |
2 | ապրիլի 22 1926 | Ջորջ Դեշներ (1-2-0) | Knights of Columbus, Ridgefield Park, Նյու Ջերսի, ԱՄՆ | KO2 (6) | Հաղթանակ |
1 | ապրիլի 13 1926 | Էլ Սեթլ (0-1-0) | Amsterdam Hall, Յունիոն Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | NWS4 (4) | Ոչ ոքի |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2001 թ. Բրեդդոկը ներառվել է Բռնցքամարտի Միջազգային Պանթեոնի մեջ։
- 2005 թ. «Մոխրոտիկը» (Cinderella Man) ֆիլմը պատմում է Բրեդդոկի անկման, պայքարի ու հաղթանակի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոն Հովարդը (Ron Howard), Բրեդդոկի դերում՝ Ռասըլ Կրոուն (Russell Crowe)։ Հարևանուհիներից մեկի դերում հանդես է գալիս Բրեդդոկի թոռնուհի Ռոզմարի Դեվիտը (Rosemarie DeWitt)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բրեդդոկ» հոդվածին։ |