Բուֆֆալոն (անգլ.՝ Buffalo [ˈbʌfəloʊ]), քաղաք է ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում, Նյու Յորք նահանգում։ Այն նահանգի երկրորդ մեծ քաղաքն է (Նյու Յորքից հետո)։ Հաճախ հանդիպում է նաև Բաֆֆալո տարբերակով։ Քաղաքը գտնվում է Օնտարիո լճի ափին։ Բուֆֆալոն Նյու Յորք նահանգի Էրի շրջանի շրջկենտրոնն է։ 2000 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 272 632 մարդ, իսկ ամբողջ ագլոմերացիայում բնակվում էր մոտ 1,2 մլն մարդ։
Անվանումը ստացել է Buffalo River գետից (անգլ.՝ buffalo՝ «բիզոն», անգլ.՝ river՝ «գետ», այսինքն՝ բիզոնի գետ)։ Այդ գետն առաջին անգամ հիշատակվում է 1763 թվականին․ այն ժամանակ այդ վայրերում բիզոնները դեռ չէին ոչնչացված[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1